Փոփոխությունների բանաձև
Փոփոխությունների բանաձև, էմպիրիկ բանաձև, որը բնութագրում է այն մոդելը, որը գնահատում է ուժերը, ազդում է կազմակերպական փոփոխությունների ծրագրի հաջողությունների կամ անհաջողությունների վրա։ Մշակվել է Ռիչարդ Բեքհարդի և Դևիդ Գլեյթչերի կողմից և երբեմն կոչվում է Գլեյթչերի բանաձև։
D x V x F > R
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացվող փոփոխությունների հաջող ավարտի համար պետք է առկա լինեն երեք գործոններ, ինչպիսիք են.
- D՝ առկա իրավիճակից անբավարարվածություն (անգլ.՝ Dissatisfaction),
- V՝ ապագայի տեսլական (անգլ.՝ Vision),
- F՝ առաջին որոշակի քայլերը, որոնք կձեռնարկվեն տեսլականը իրագործելու համար (անգլ.՝ First steps):
Եթե այս երեք գործոնների իրագործումը ավելին է, քան.
- R՝ փոփոխություններին դիմադրությունը (անգլ.՝ Resistance),
ապա փոփոխությունները հնարավոր են։ Քանի որ D, V և F բազմապատկվում են միմյանց, ապա եթե բացակայում է գործոններից մեկը կամ նրա նշանակությունը չնչին է, ապա ռիսկ կա, որ առաջացող դիմադրությունը չի հաղթահարվի։
Երեք տարրերից յուրաքանչյուրի պակասը կարող է բնութագրվել հետևյալ կերպ.
- D-ի պակաս. «Մենք գոհ ենք նրանով, թե ինչպես են ներկայումս ընթանում գործերը»։
- V-ի պակաս. «Չնայած մեզ այնքան էլ չի բավարարում, թե ինչպես են այսօր ընթանում գործերը, մենք պատկերացում չունենք՝ ինչպես դրանք բարելավել»։
- F-ի պակաս. «Մենք գիտենք՝ ինչ ենք մենք ուզում, սակայն չգիտենք՝ ինչպես սկսել գործել»;
Այն բանի համար, որպեսզի փոփոխությունները հաջողությամբ անցկացվեն, անհրաժեշտ է օգտագործել ազդեցությունը և ռազմավարական մտածելակերպը որպեսզի ստեղծվի տեսլական և նպատակին հասնելու առաջին քայլերը։ Ի լրումն՝ կազմակերպությունը պետք է ճանաչի և ընդունի ընթացիկ իրավիճակից անբավարարվածությունը՝ արդյունաբերական թրենդների, առաջնորդների գաղափարների, լավագույն պրակտիկայի և մրցակիցների վերլուծության միջոցով, որպեսզի ճանաչի փոփոխությունների անհրաժեշտությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ բանաձևը, որը ստեղծվել էր Գլեյթչերի կողմից և հրապարակվել Բեքհարդի և Հարիսի կողմից, ուներ հետևյալ տեսքը.
C = (ABD) > X
որտեղ C-ն փոփոխություններն է, А-ն՝ գործերի ընթացիկ վիճակից դժգոհությունը, B-ն՝ ապագա վիճակի մասին հասկանալը, D-ն՝ ցանկալի վիճակին հասնելու գործնական քայլերը, իսկ X-ը՝ անցկացվող փոփոխությունների արժեքը։
Քեթլին Դանեմիլլերի ջանքերի շնորհիվ՝ բանաձևը պարզեցվել է և որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ընդհանուր տեսքում այն բանի համար, որպեսզի այն հասանելի դարձնեն խորհրդատուների և մենեջերների համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոփոխությունների կառավարում (բանաձև)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beckhard, R 1969 Organization Development: Strategies and Models, Addison-Wesley, Reading, MA.
- Dannemiller, K. D., and Jacobs, R. W. (1992). Changing the way organizations change: A revolution of common sense. The Journal Of Applied Behavioral Science, 28(4), 480—498.
- Jacobs, R. W. (1994). Real-time strategic change: How to involve an entire organization in fast and far-reaching change. San Francisco: Berrett-Koehler.
- Wheatley, M. J., Tannebaum, R., Yardley, P. Y., and Quade, K. (2003). Organization development at work: conversations on the values, applications, and future of OD. San Francisco: John Wiley & Sons.
- http://www.neefjes.eu/Neefjes%20ME3_2008_BW_-2.pdf(չաշխատող հղում) (նիդեր.)
|