Jump to content

Փոլ Նըրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Նըրս
անգլ.՝ Paul Maxime Nurse
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1949(1949-01-25)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրՆոր��ջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲիրմինգհեմի համալսարան, Արևելյան Անգլիայի համալսարան և Harrow High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս, գենետիկ, քիմիկոս և հետազոտող
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան, Francis Crick Institute?[4], Էդինբուրգի համալսարան, Լոնդոնի թագավորական ընկերություն[5] և Ռոքֆելլերի համալսարան[6]
Զբաղեցրած պաշտոններԹագավորական միության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր[15] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[7]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[8][9]
Կոպլիի մեդալ[10]

Թագավորական մեդալ

Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ

[11]

Marjory Stephenson Prize?

Գայդների միջազգային պարգև

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Alfred P. Sloan, Jr. Prize?

[12]

Հայնեկենի մրցանակ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի համար

[13]

Ռոզենստիլի մրցանակ

[14]

Feldberg Foundation?

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

Novartis Medal and Prize?

Բալիի մեդալ

Harveian Oration?

Louis-Jeantet Prize for Medicine?

[17]
Պատվո Ասպետ[18]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[19]
Վաստակի շքանշան և

Dr. Josef Steiner Cancer Research Award?

ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[20], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Չինաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[21]
 Paul Nurse Վիքիպահեստում

Սըր Փոլ Մաքսիմ Նըրս (հունվարի 25, 1949(1949-01-25)[1][2][3], Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն) անգլիացի գենետիկ, Թագավորական ընկերության նախկին նախագահ և Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն։[22][23][24] 2001 թվականին նա, Լելանդ Հարթուելի և Թիմ Հանթի հետ համատեղ, արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ բջջային ցիկլի բջիջների բաժանումը վերահսկող սպիտակուցի մոլեկուլների հայտնագործության համար։[25]

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նըրսի մայրը 18 տարեկանում, անօրինական ծնունդը թաքցնելու համար, Լոնդոնից գնաց Նորվիչ և ապրեց հարազատների հետ՝ սպասելով Փոլի ծննդին։[26] ։ Իրենց կյանքի ընթացքում նրա մայրական տատիկը ձևացել է, որպես Նըրսի մայր, իսկ մայրը՝ որպես քույր։[27]

Փոլը դաստիարակվել է տատիկի և պապիկի կողմից (որոնց նա համարել է որպես իր ծնողներ) Հյուսիս-արևմտյան Լոնդոնում։[26] Նա կրթություն է ստացել Ալպերտոնի Լիոն Պարկ դպրոցում և Հարոու շրջանի քերականական դպրոցում։[28] 1970 թվականին Բիրմինգհեմի համալսարանից նա ստացել է կենսաբանության բակալավրի կոչում։[29] իսկ 1973 թվականին՝ դոկտորի կոչում՝ Արևելյան Անգլիայի համալսարանից՝ Candida utilis-ի վերաբերյալ հետազոտության համար։[30] Այնուհետ նա հետդոկտորական աշխատանք է կատարել Բեռնի, Էդինբուրգի և Սասեքսի համալսարաններում:

Նըրսը մինչև 50 տարեկանը չգիտեր, որ իր «քույրն» իրականում իր մայրն է։ Նրա «ծնողներն» երկուսն էլ արդեն մահացել էին, իսկ «քույրը»՝ Միրիամը, որն իրենից տասնութ տարով էր մեծ, վաղաժամ մահացել էր ցրված սկլերոզից։ ԱՄՆ-ի կացության համար գրին քարտ ստանալու նրա դիմումը, երբ Ռոքֆելլերի համալսարանի նախագահն էր, ի զարմանս իրեն, մերժվեց, չնայած որ նա Նոբելյան մրցանակի դափնեկիր էր, համալսարանի նախագահ և ասպետ. Պատճառն այն էր, որ Մեծ Բրիտանիայի սեղմ ծննդյան վկայականի մեջ, նրա ծնողների անունները չկային: Երբ նա դիմեց լրիվ ծննդյան վկայականի համար,, ի զարմանս իրեն, պարզեց որ իր քույրը իր մայրն է եղել։.[26][31]

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ վեց տարիներին (1973–1979) Նըրսը շարունակեց իր հետդոկտորական հետազոտությունը Էդինբուրգի համալսարանի Մերդոկ Միթչիսոնի լաբորատորիայում։[32][33]

1984 թվականին Նըրսը միացավ Քաղցկեղի Հետազոտությունների Կայսերական ​​Հիմնադրամին (ICRF, այժմ՝ Cancer Research UK): 1988 թվականին նա ստանձնեց Օքսֆորդի համալսարանի մանրէաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1993 թվականին նա վերադարձավ ICRF որպես հետազոտությունների տնօրեն, իսկ 1996-ին նշանակվեց ICRF-ի գլխավոր տնօրեն, որը 2002 թվականին դարձավ Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտությունների ֆոնդ: 2003 թվականին նա դարձավ Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի նախագահ։[34]

2010 թվականի նոյեմբերի 30-ին Նըրսը Թագավորական ընկերության նախագահի պաշտոնում փոխարինեց աստղաֆիզիկոս Մարտին Ռիսին հինգ տարի ժամկետով՝ մինչև 2015 թվականը:

Նըրսը ասել է, որ լավ գիտնականը պետք է կիրք ունենա «իմանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը», ինչպես նաև լավ տեխնիկական կարողություն և մի շարք հատկություններ՝ ազնվություն, ինքնաքննադատություն, լայնախոհություն և թերահավատություն։[35]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.crick.ac.uk/research/find-a-researcher/paul-nurseThe Francis Crick Institute.
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. 1998 WinnersLasker Foundation.
  8. The Nobel Prize in Physiology or Medicine 2001Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. Prof. Sir Paul NurseWorld Cultural Council, 2013.
  12. GM Cancer Previous Prize Winners
  13. https://www.heinekenprizes.org/portfolio-items/sir-paul-m-nurse/?portfolioCats=12%2C13%2C14%2C15%2C16%2C17Heineken Prizes.
  14. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.htmlBrandeis University.
  15. Queen's Birthday Honours: The Full List (բրիտ․ անգլ.) // The IndependentBritain: 1999. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  16. Ehrendoktorate für Sir Paul Nurse und Universitätsprofessor Peter M. GruberUniversity of Salzburg, 2010.
  17. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/1992-en/professeur-paul-nurse/Louis-Jeantet Foundation.
  18. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2022. — Iss. 63571. — P. N5.
  19. https://www.aaas.org/news/aaas-honors-accomplished-scientists-2018-elected-fellowsAAAS.
  20. Notable Names Database — 2002.
  21. www.ae-info.org
  22. Nurse, P (2012). «In answer to questions about the Francis Crick Institute». The Lancet. 379 (9835): 2427–8. doi:10.1016/S0140-6736(12)61066-6. PMID 22748588. S2CID 37007507.
  23. Nurse, Paul; Treisman, Richard; Smith, Jim (2013). «Building better institutions». Science. 341 (6141): 10. Bibcode:2013Sci...341...10N. doi:10.1126/science.1242307. PMID 23828914.
  24. Կաղապար:Scopus
  25. «The Nobel Prize in Physiology or Medicine 2001». The Nobel Prize. Վերցված է 13 October 2021-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Sir Paul Nurse: 'I looked at my birth certificate. That was not my mother's name'». TheGuardian.com. 9 August 2014.
  27. Al-Khalili, Jim. «Paul Nurse - life and work». The Life Scientific. Վերցված է 13 October 2021-ին.
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «whoswho» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. Our Alumni Արխիվացված 21 Ապրիլ 2015 Wayback Machine – website of the University of Birmingham
  30. Nurse, Paul Maxime (1974). The spatial and temporal organisation of amino acid pools in Candida utilis (PhD thesis). University of East Anglia. OCLC 500529574. Կաղապար:EThOS.
  31. Andrew Anthony (15 August 2020). «Sir Paul Nurse: 'The UK has taken a leap several decades into the past'». The Guardian.
  32. Կաղապար:Nobelprize including the Nobel Lecture Nobel Lecture 9 December 2001 Controlling the Cell Cycle
  33. Fantes PA; Hoffman CS (2016). «A Brief History of Schizosaccharomyces pombe Research: A Perspective Over the Past 70 Years». Genetics. 203 (2): 621–9. doi:10.1534/genetics.116.189407. PMC 4896181. PMID 27270696.
  34. Sample, Ian (17 September 2003). «Paul Nurse talks to Ian Sample about money, moustaches, and his move to Manhattan». The Guardian.
  35. «Unavailable private video». youtube.com. Արխիվացված է օրիգինալից 2011-10-14-ին.