Jump to content

Փիփերթ կլորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիփերթ կլորատերև
Փիփերթ կլորատերև
Փիփերթ կլորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Փիփերթ (Malva)
Տեսակ Փիփերթ կլորատերև (M. neglecta)
Միջազգային անվանում
Malva neglecta
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Փիփերթ կլորատերև (լատին․՝ Malva neglecta), տուղտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-40 սմ երկարությամբ, գետնատարած կամ վեր բարձրացող ճյուղավոր ցողուններով, միամյա կամ բազմամյա մեղրատու խոտաբույս է։ Սղոցաեզր, երկար տերևակոթերով ամբողջական տերևները սրտաձև են։ Երկար ծաղկակոթերով հնգանդամ ծաղիկները առաջանում են տերևանութներում։ Ծաղիկն ունի եռամասնյա ենթաբաժ��կ, բաց վարդագույն պսակաթերթիկներ, բազմաթիվ միաձուլված առէջներով խողովակ կազմող առէջներ։ 12-16 երիկամաձև պտղիկներից կազմված տափակ չոր թավոտ պտուղը սկավառակաձև բազմասերմիկ է։ Պտղիկները հասունանալիս առանձնանում են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների եզրերին, աղբավայրերում։ Հանդիպում է բոլոր մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի՝ մեծ քանակությամբ դաբաղանյութեր, լորձանյութեր, ածխաջրեր, կումարիններ, կաուչուկային միացություններ, տոկոֆերոլ, անտոցիանային գլիկոզիդ մալվին, կարոտին, ասկորբինաթթու պարունակող վերգետնյա մասն ու տերևները։ Թարմ և եփված երիտասարդ տերևներն օգտագործում են որպես սնունդ, ուտելի են նաև կանաչ թերհաս պտուղները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ կլորատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ կլորատերև» հոդվածին։