Jump to content

Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան
Изображение логотипа
Տեսակտեխնոլոգիայի թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունPont-de-Flandre?[1]
Վայրparc de la Villette?
Պատկանում էUniverscience?
Ղեկավարության նստավայրՓարիզ
Հասցե30 avenue Corentin Cariou75019
Հիմնադրվել է1980[1]
Այցելուներ2 196 200 մարդ (2016)[2]
ՏնօրենClaudie Haigneré?
Կայքcite-sciences.fr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գիտության և արդյունաբերության թանգարան (ֆր.՝ Musée de la Cité des sciences et de l'industrie), կենտրոնական թանգարան, տեղակայված Լյա Վիլետ զբոսայգում, փարիզյան գիտության և արդյունաբերության թաղամասում

Փարիզի հինգերորդ թանգարանը՝ ըստ այցելուների թվի[3][4]։

Թանգարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստեն հայտարարում է Փարիզում նոր գիտական թանգարան կառուցելու ծրագրի մասին։ 1980 թվականին լավագույն ծրագրի մրցույթում հաղթում է ճարտարապետ Ադրիան Ֆայնզիլբերը (ֆր.՝ Adrien Fainsilber), ովց առաջարկել էր թանգարանի համար օգտագործել Լյա Վիլետ այգում գտնվող հին փարիզյան սպանդանոցների տաղավարները։

Շինարարությունը տևել է 9 տարի, և 1986 թվականի մարտի 13-ին Ֆրանսիայի հաջորդ նախագահ՝ Ֆրանսուա Միտտերանը հանդիավոորությամբ բացեց թանգարանը։

Մշտական հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մշտական հավաքածուն կրում է «Էքսպլորիա» անվանումը և ընդգրկում է տպավորիչ մշտական հավաքածու, բաժանված հետևյալ բաժինների.

  • Տիեզերք (տիեզերք, մոլորակներ, լույսի խաղ)
  • Կենդանի աշխարհ (մարդը և գեները)
  • Հաղորդակցման միջոցներ (նկարներ, ձայն)
  • Արդյունաբերություն (ավտոմեքենա, էներգիա, օդանավորդություն)
  • Մաթեմատիկա
  • Ակվարիում
  • Մանկական թաղամաս (Cité des enfants) (этаж 0)
  • Պլանետքարիում (2-րդ հարկ)

Թանգարանում մշտապես իրականացնում են թեմատիկ ցուցադրություններ, տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր։

Գործնական տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է Փարիզի 19-րդ շրջանում, «30, avenue Corentin-Cariou, 75019 Paris» հասցեով։

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Աշխատանքային ժամեր՝ 10:00 մինչև 18:00, կիրակի օրերին՝ 10:00 մինչև 19:00։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան» հոդվածին։