Ցտեսություն, տղաներ
Ցտեսություն, տղաներ ռուս.՝ До свидания, мальчики! | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Հիմք | Ցտեսություն, տղաներ |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Կալիկ |
Սցենարի հեղինակ | Բորիս Բալտեր |
Դերակատարներ | Եվգենի Ստեբլով, Նիկոլայ Դոստալ, Միխայիլ Կոնոնով, Նիկոլայ Գրաբբե և Եվգենի Մորգունով |
Օպերատոր | Լևան Պաատաշվիլի |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
«Ցտեսություն, տղանե՛ր» (ռուս.՝ «До свидания, мальчики»), 1964 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Կալիկը Բորիս Բալտերի համանուն վիպակի հիման վրա, որը հրատարակվել է 1962 թվականին[1][2][3][4][5]։ Նկարահանվել է Եվպատորիայում՝ այնտեղ, որտեղ ծավալվում են վիպակի գործողությունները։
Խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանին բնորոշ ֆիլմ է, որը հետագայում ցուցադրվել է գրաքննության կրճատումներով, իսկ ռեժիսորի՝ Իսրայել արտագաղթից հետո (1971) ընդհանրապես արգելվել է ցուցադրել ԽՍՀՄ-ում[6][7]։ Ամբողջական հեղինակային տարբերակով այն հանդիսատեսին հասանելի է դարձել 1980-ականների վերջին, իսկ 1990 թվականին «Крупный план» կինոմիության կողմից թողարկվել է տեսաերիզներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովափնյա քաղաքում 1930-ական թվականների վերջին ապրում են երեք ընկեր։ Նրանք ամբողջ օրն անցկացնում են ծովում՝ ակամա դիտարկելով նավահանգստի կյանքը և հանգստացողների ուրախությունները լողափին։ Ընկերներից մեկը՝ Վոլոդյա Բելովը, պատանեկան մաքսիմալիզմով մտորում է բարեկամության, առաջին սիրո և իրենց երիտասարդ կյանքի իմաստի մասին, որը շուտով գլխիվայր կշրջի պատերազմը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Բոգունովա – Իննա Իլինա, Վոլոդյայի ընկերուհին
- Աննա Ռոդիոնովա – Կատյա, Սաշայի ընկերուհին
- Վիկտորյա Ֆեոդորովա – Ժենյա, Վիտյայի ընկերուհին
- Եվգենի Ստեբլով – Վոլոդյա Բելով
- Նիկոլայ Դոստալ – Սաշա Կրիգեր
- Միխայիլ Կոնոնով – Վիտյա Անիկին
- Անգելինա Ստեպանովա – Նադեժդա Ալեքսանդրովնա, Վոլոդյայի մայրը
- Նիկոլայ Գրաբբե – զինկոմ
- Մաքսիմ Գրեկով – Պոպանդոպուլո, գինեվաճառ
- Իոսիֆ Կոլին – Ռուվիմ Նաումովիչ Տարտակովսկի, վարսահարդար
- Եֆիմ Կոպելյան – թիթեղագործ
- Ալեքսեյ Կուզնեցով – Ալեքսեյ Պերևերզև, կոմերիտմիության քաղաքային կոմիտեի քարտուղար
- Եվգենի Պերով – Պյոտր Անդրեևիչ, Վիտյայի հայրը
Նատալյա Բոգունովայի հիշողություններով՝ Եվգենի Ստեբլովի հետ իր քնարական տեսարանները շատ դժվար էին ստացվում։ Ռեժիսորն մշտապես դժգոհ էր.
Նա մեզ հետ փորձեր է անում, ես նստած եմ այստեղ, Ժենյան նստած է այստեղ, և Կալիկն ասում է. «Ժենյա, մի՞թե չես կարողանում համբուրվել»։ Ես այդ Կալիկին ատեցի, քանի որ նա նստեց Ժենյայի տեղը և սկսեց Ժենյայի փոխարեն համբուրվել։ Ինձ համար դա նույնն էր, ինչ համբուրել մի գդալ, քանի որ դա տեխնիկա էր։ Մենք, իհարկե, այդ համբույրից հետո չարացած էինք, քանի որ շատ հոգնած էինք նրա փորձերից։— Նատալյա Բոգունովա[8]
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Բուռլակով – Յուրա Գորոդեցկի, դպրոցի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար
- Պավել Վիննիկ — կուսկազմակերպիչ նավահանգստում
- Էմանուիլ Գելլեր – քաղցրավենիք վաճառող
- Միքայելա Դրոզդովսկայա – աղջիկ, որը պարում է թիթեղագործի հետ «Պոպլավոկ» ռեստորանում
- Լիլյա Ժուրկինա (Եվստիգնեևա) – գեղեցկուհի լողափին
- Կոնստանտին Զայցև – Ժակ, իլյուզիոնիստ
- Նաում Կավունովսկի – լուսանկարիչ լողափին
- Էլզա Լաժդեյ – թիթեղագործի ուղեկիցը
- Վիկտոր Մարկին (լուսագրերում՝ Ն. Մարկին) – Վիկտոր Պավլովիչ, Պ. Պ. Պոստիշևի անվան № 2 դպրոցի տնօրեն
- Եվգենյա Մելնիկովա – Սոնյա, Սաշայի մայրը
- Եվգենի Մորգունով – տղամարդ լողափին երեխայի հետ
- Վլադիմիր Պիցեկ – Գավրիլա Սպիրիդոնովիչ
- Մարկ Պերցովսկի – Սաշայի հայրը
- Վիկտոր Սուսկին – Պավել Բաուլին, բռնցքամարտիկ
- Բորիս Սիչկին – կոնֆերանսիե
- Ալեքսանդր Տկաչենկո – հանդիսատես հավաքասրահում
- Էլ Տրակտովենկո – երգիչ հավաքասրահում
- Գուրգեն Թոնունց – Ջոն Դանքեր, հավայան կիթառի արքա
- Գեորգի Տուսուզով – զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի գլխավոր բժիշկ
- Գենադի Յուխտին – նավաստի «Պոսեյդոն» նավում
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Բորիս Բալտեր, Միխայիլ Կալիկ
- Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Կալիկ
- Գլխավոր օպերատոր՝ Լևան Պաատաշվիլի
- Նկարիչ՝ Թամարա Անտոնովա (Ձասոխովա)
- Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
- Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Զորին
- Ռեժիսոր՝ Կառլ Գակկել
- Օպերատոր՝ Վալերի Սևոստյանով
- Կոստյումներով նկարիչ՝ Թամարա Կասպարով
- Գրիմ՝ Մ. Կոսարևա
- Մոնտաժող՝ Լիդիա Կուզնեցովա
- Խմբագիրներ՝ Զոյա Բոգուսլավսկայա, Ն. Ռուդակովա
- Տնօրեն՝ Իլյա Գուրման
Տեխնիկական տվյալններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև-սպիտակ, հնչուն (մոնո), 2259 մետր,
- ԽՍՀՄ-ում վարձույթը՝ 13,1 մլն հանդիսատես։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gershenson, Olga (2013). The Phantom Holocaust: Soviet Cinema and Jewish Catastrophe. London: Routledge. էջ 95. ISBN 9780813561820.
- ↑ Goodbye, Boys! (1966) USSR Արխիվացված 2016-03-03 Wayback Machine rusfilm.pitt.edu
- ↑ «Остановись, мгновенье!». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Вспоминая шестидесятников: в Белых Столбах прошел фестиваль архивного кино
- ↑ Неравнодушная история: О фестивале архивного кино «Белые Столбы»
- ↑ Марьяш И. Исполнилось 85 лет Михаилу Калику Արխիվացված 2019-09-16 Wayback Machine // Сайт проекта tnu.podelise.ru
- ↑ Мак И. Запрещённое кино // Лехаим
- ↑ Богунова Н. Актёры. Жизнь после славы // Первый канал
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильм «До свидания, мальчики» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Национальный кинопортал film.ru Արխիվացված 2021-06-04 Wayback Machine
- Фильм «До свидания, мальчики» Արխիվացված 2017-10-04 Wayback Machine // Сайт проекта «ВидеоГид.ru»
- Михаил Калик: «До свидания, мальчики!» Արխիվացված 2012-06-07 Wayback Machine
- Фильм «До свидания, мальчики!» на сайте по истории Евпатории
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1964 ֆիլմեր
- 1966 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Միքայել Թարիվերդիևի