Jump to content

Ցարա Լեանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցարա Լեանդեր
Բնօրինակ անունշվեդ.՝ Zarah Leander
Ի ծնե անունշվեդ.՝ Sara Stina Hedberg
Ծնվել էմարտի 15, 1907(1907-03-15)[1][2][3][…]
Կարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2][3][4]
Երկիր Շվեդիա
Մահացել էհունիսի 23, 1981(1981-06-23)[1][2][5][…] (74 տարեկան)
Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանHäradshammar Church
Ժանրերօպերետ
Մասնագիտություներգչուհի, ինքնակենսագիր, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Երգչաձայ��կոնտրալտո և deep contralto?
Գործիքներվոկալ, դաշնամուր և ջութակ
ԱմուսինNils Leander?[6], Arne Hülphers? և Vidar Forsell?[6]
Կայքzarah-leander.de
 Zarah Leander Վիքիպահեստում

Ցարա Լեանդեր (շվեդ.՝ Zarah Leander, ի ծնե Ցարա Ստինա Հետբերգ (Zarah Stina Hedberg), մարտի 15, 1907(1907-03-15)[1][2][3][…], Կարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2][3][4] - հունիսի 23, 1981(1981-06-23)[1][2][5][…], Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ դերասանուհի և երգչուհի, աշխատել է հիմնականում Գերմանիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է առևտրական և բորսայական գործարքների միջնորդի ընտանիքում։ Սկսած 1911 թվականից նա վերցրել է դաշնամուրի դասեր։ 1913 թվականին տեղի է ունեցել նրա առաջին հրապարակային երգերի կատարումը։ Մինչ 1922 թվականը նա սովորել է գիմնազիայում, որոշ ժամանակ հրատարակչությունում աշխատել է որպես քարտուղարուհի։ 1926 թվականին ամուսնացել է դերասան Նիլս Լեանդերի հետ։ 1929-1935 թվականներին նվագել է բազում ռևյուներում և օպերետներում, ելույթ է ունեցել հյուրախաղերով սկանդինավյան երկրներում։ 1930 թվականին հայտնվել են նրա ձայնագրությունները սկավառակների վրա։ 1932 թվականին նա ամուսնացել է շվեդ լրագրող Վիդար Ֆորսելի հետ։ 1936 թվականին նա մեկնել է Ավստրիա, նվագել է Մաքս Հանզենի հետ Ռալֆ Բենացկիի «Աքսելը դրախտի դարպասների մոտ» օպերետը Վիեննական թատրոնում։ Նույն թվականին դուրս է եկել առաջին գերմանալեզու ֆիլմը նրա մասնակցությամբ։ Լեանդերը կատարում էր ռևյու երգչուհու դեր «Պրեմիերա» դետեկտիվ ֆիլմում, որի գործողությունները տեղի են ունեցել թատրոնի շրջանակներում։ Այդ ամպլուայում նա ելույթ է ունեցել նաև Ուֆա (Universum Film AG) ֆիլմում, որը պայմանագիր էր կնքել նրա հետ։

1941 և 1942 թվականների Հիտլերը մերժել է Ցարա Լեանդերին պետական դերասանուհու կոչում շնորհելու պրոպագանդայի կառավարության առաջարկությունը։ 1943 թվականին նրանից պահանջել են ընդունել գերմանական քաղաքացիություն և հրաժարվել տարադրամով պատվավճարների մեծ մասից։ Դրան ի պատասխան, նա խզեց պայմանագիրը Ուֆայի (Universum Film AG) հետ և վերադարձավ Շվեդիա։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը մնացին ուժի մեջ, բայց մամուլում արգելվում էր հիշատակել նրա անունը։

1944 թվականին Ցարա Լեանդերը ստիպված էր հրաժարվել Կառլ Հերխարդտի ստոկհոլմյան ռևյուի մեջ մասնակցությունից այն բանից հետո, երբ սկանդինավյան կոլեգա-էմիգրանտները սպառնացել են նրան բոյկոտով, սակայն դա չի խանգարել շվեդական ռադիոյում նրա կատարումներին։ 1945 թվականի կեսերին նրան արգելված էր ելույթ ունենալ Գերմանիայում և Ավստրիայում։ 1948 թվականի նոյեմբերի 13-ին Սաարբրյուքենում նա ելույթ է ունեցել առաջին հետպատերազմյան համերգով։

ԽՍՀՄ֊ում Ցարա Լեանդերի մասնակցությամբ մի քանի ֆիլմեր որակավորվել են որպես հաղթանշան (1948 թվականին «Թագուհու սիրտը» (Das Herz der Königin, 1940)՝ «Կառափնարանի վրա ճանապարհին» անվան տակ, 1949 թվականին «Անապատի երգը» (Das Lied der Wüste, 1939)՝ «Ապստամբություն անապատում» անվան տակ, 1956 թվականին «Այն ժամանակ» (Damals, 1943)` «Ով է մեղավորը» անվան տակ)։

Պոետ Իոսիֆ Բրոդսկին իր «Ռազմաավարային» գրքում գրել է․ «Ես տեսել եմ նրան միայն մեկ անգամ Մարիա Ստյուարտի մասին «Կառափնարանի վրա ճանապարհին» ֆիլմում, որը այն ժամանակ ողջ շաբաթ ցուցադրվում էր։ Ոչինչ այդտեղից չեմ հիշում բացի բեմից, որտեղ կնոջ երիտասարդ երկրպագուն խոնարհում է գլուխը իր անփրկելի թագուհու զմայլեցուցիչ ազդրին։ Իմ համոզմամբ նա երբևէ էկրանին հայտնված ամենագեղեցիկ կինն էր, և իմ հետագա ճաշակն ու նախընտրությունները, չնայած որ իրենք իրենցով լիովին արժանի են, միևնույն է եղել են ընդամենը իրենով նշանակաված իդեալի շեղումներ։ Խառնաշփոթ և ձգվող ռոմանտիկ կարիերան բացատրելու բոլոր փորձերից, որքան էլ տարօրինակ է, այս մեկը ինձ թվում է ամենաբավարարողը»[7]։

1949 թվականին Լեանդերը նորացրեց համերգները, հյուրախաղերի գնաց Եվրոպա և Հարավային Ամերիկա։ 1956 թվականին ամուսնացավ դիրիժոր Առնե Հյուլֆերսի հետ։ Կինոյում հայտնվեց միայն դրվագային դերերում։ «Քո հետ միշտ եղել է այնքան լավ» ֆիլմում խաղացել է ինքն իր դերը, երգել է իր հին երգերը։

Ցարա Լեանդերը նվագել է օպերետներում և մյուզիքլներում Վիեննայում և Գերմանիայում, ելույթ է ունեցել հյուրախաղերով և հեռուստացույցով («Կիրակնօրյա համերգ» ZDF֊ով 1978 թվականին)։

1978 թվականի հոկտեմբերի 10֊ին Ստոկհոլմում վերջին անգամ բեմ ելավ։ Հաջորդ օրը նա կաթված ստացավ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1930 — Դանթեի հանելուկները / Dantes Mysterier
  • 1931 — Կեղծ միլիոնատեր / Falska Millionären
  • 1935 — Սկանդալ / Äktenskapsleken
  • 1937 — Պրեմիերա / Premiere
  • 1937 — Դեպի նոր ափեր / Zu neuen Ufern
  • 1937 — Հաբաներա / La Habanera
  • 1938 — Հայրենիք / Heimat
  • 1939 — Աղմկոտ պարահանդեսի ժամանակ / Es war eine rauschende Ballnacht
  • 1939 — Անապատի երգը / Das Lied der Wüste
  • 1940 — Թագուհու սիրտը / Das Herz der Königin
  • 1941 — Ճանապարհ դեպի ազատություն / Der Weg ins Freie
  • 1942 — Մեծ սեր / Die große Liebe
  • 1942 — Այն ժամանակ / Damals
  • 1950 — Գաբրիելա / Gabriela
  • 1952 — Կուբա Կաբանա / Cuba Cabana
  • 1953 — Ավե Մարիա / Ave Maria
  • 1954 — Քո հետ միշտ եղել է այնքան լավ / Bei Dir war es immer so schön
  • 1959 — Երկնագույն թիթեռնիկ / Der blaue Nachtfalter
  • 1964 — Հերյուրանքներ / Das Blaue vom Himmel, ТВ
  • 1966 — Կանանց գրավչությունը / Das gewisse Etwas der Frauen

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Karlstads stadsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VA/13275/C I/14 (1906-1912), bildid: 00035642_00084 — P. 81.
  4. 4,0 4,1 4,2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 https://www.zarahleander.de/biografie.html
  7. «Иосиф Бродский. Трофейное». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցարա Լեանդեր» հոդվածին։