Jump to content

Ցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասնեցով․ «Ցար Իվան Ահեղ», 1897

Ցար (լատ․՝ Caesar – կեսար, հռոմեական կայսրերի տիտղոս), միապետների նախկին պաշտոնական անվանումը (տիտղոս) Ռուսաստանում և Բուլղարիայում։ Ռուսաստանում առաջինը Ցարի տիտղոս ընդունել է Իվան IV Ահեղը, 1547 թվականին։ 1721 թվականից ռուս ցարերն ընդունել են կայսրի տիտղոս։ Բուլղարիայում միապետները ցարի տիտղոսը կրել են 19–րդ դարի վերջից մինչև ժողովրդական հանրապետության հռչակումը 1946 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցար» հոդվածին։