Jump to content

Ցախակեռաս Մորրովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախակեռաս Մորրովի
Ցախակեռաս Մորրովի
Ցախակեռաս Մորրովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս Մորրովի (L. morrowii)
Միջազգային անվանում
Lonicera morrowii

Ցախակեռաս Մորրովի (լատին․՝ Lonicera morrowii), ցախեկեռասազգիներ ընտանիքի, ցախակեռաս ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, լայն տարածված, սնամեջ, դարչնամոխրավուն կեղևով ծածկված ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ աղվամազով։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն ձվաձևից մինչև երկարավուն հակառակ ձվաձև, սուր կամ տաւիակ գագաթով, հիմքում կլորավուն, 3-5 սմ երկարությամբ և 1,5-3 սմ լայնությամբ, նուրբ մազմզուկապատ կարճ կոթունավոր, վերևի կողմից ցրված մազմզուկապատ կամ մերկ, ներքևի կողմից ծածկված խիտ, նուրբ մազմզուկներով։ Ծաղիկները զույգերով են, ծոցային, երկշուրթ, բաց դեղնավուն, տերևակոթուններից կրկնակի անգամ երկար, թույլ մազմզուկապատ ծաղկակիրներով։ Բաժակը ունի երկարավուն, թարթիչաեզր ատամիկներ։ Սերմնարանը ազատ է, գրեթե մինչև գագաթը ծածկված մազմզուկապատ ծաղկակիցիկներով։ Ծաղկակիցները երկար են, աղվամազապատ։ Պսակը ունի մոտ 1,5 սմ երկարություն, բացվելիս սպիտակ, հետագայում՝ դեղնավուն, արտաքինից՝ մազմզուկապատ։ Առէջները ամրացած են ծռվածքի հիմքին, նրանից կարճ են, սռնակը մազմզուկապատ է, առէջներից կարճ։ Հատապտուղները մուգ կարմիր են, հազվադեպ՝ դեղին, ազատ, 1-9 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։

Էկոլոգիական խումբը՝ XIIբ։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32:

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում։ Մեր հանրապետությունում հաճախ է հանդիպում։ Հեշտությամբ է բազմանում կտրոններով։ Ստվերատար է։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է ոչ միայն միջին և ստորին, այլ նաև բարձր լեռնային գոտիներում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 290-292։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս Մորրովի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս Մորրովի» հոդվածին։