Րաֆֆի Շարտ
Րաֆֆի Շարտ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, երգերի հեղինակ և գրող |
Րաֆֆի Շարտ (ֆր.՝ Raffy Shart, ապրիլի 27, 1957[1], Փարիզ), ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Բացի այդ, Րաֆֆի Շարտը շոուների կազմակերպիչ է, գովազդային արշավներ է անում, գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ է ղեկավարում, ֆիլմերի համար երաժշտություն է գրում, երգահան է տարբեր արտիստների համար, ունի մի շարք մանկական երգեր։ Շառլ Ազնավուրի զարմիկն է[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով հայ Րաֆֆի Շարտը 1997 թվականին հեղինակել է ֆրանսիական «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը՝ Ֆիլիպ Շևալիեի և Ռեժի Լասպալի հետ գլխավոր դերերում[3]։ Ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում, այդ թվում՝ Հայաստանում[4]։ Շարտի «Մոռացության երեխաները» վեպն անդրադառնում է Մեծ եղեռնի թեմային[4]։
Շարտը հետագա համբավ ձեռք բերեց «Quasimodo d'El Paris» ֆիլմով, որը 1999 թվականին համահեղինակել է ռեժիսոր Պատրիկ Տիմսիտի հետ։ Դա Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի կատակերգական ադապտացիան է[5]։
Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմադրվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում[4]։
2006 թվականին Րաֆֆի Շարտը նկարահանել է ֆիլմ իր «Անկառավարելին» պիեսի հիման վրա. դերերում՝ Միքայել Յուն, Թիերի Լերմիտ, Պատրիկ Տիմսիտ և Էլեն դը Ֆուժրոլ[6]։ Բեմադրվել է նաև Attache-moi au radiateur պիեսը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006. Անկառավարելին
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992՝ Արմեն և Բուլլիկ (հեռուստաֆիլմ)
- 1999. Quasimodo d'El Paris
- 2002. Իմ կնոջ անունն է Մորիս
- 2006. Անկառավարելի
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999. Quasimodo d'El Paris՝ գլխարկով մարդ
- 2002. Quelqu'un de bien՝ ծաղկի խանութի սեփականատեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Լոյս Տեսաւ Բեմադիչ Րաֆֆի Շարթի Հայոց Ցեղասպանութեան Նուիրուած «Մոռաց». Asbarez - Armenian. 2012 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «La pièce Ma femme s'appelle Maurice... en reo Tahiti». TNTV Tahiti Nui Télévision (ֆրանսերեն). 2021 թ․ հունիսի 10. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Ռուսական թատրոնում կներկայացվի ֆրանսահայ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը».
- ↑ «Quasimodo d\'el Paris (1999) - JPBox-Office». www.jpbox-office.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Incontrôlable (անգլերեն), Վերցված է 2022-06-18-ին
- ↑ isipf. «ZIP prod présente « Attache-moi au radiateur »». Maison de la Culture de Tahiti – Te Fare Tauhiti Nui (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Րաֆֆի Շարտ Internet Movie Database կայքում
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացիներ հայկական սերմամբ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսահայ ռեժիսորներ
- Ֆրանսահայ կինոռեժիսորներ
- Ֆրանսահայ կինոսցենարիստներ
- Ֆրանսահայ կոմպոզիտորներ
- Ֆրանսահայ գրողներ