Թրոնհեյմ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տրոնհեյմ | |||||
Trondheim | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Համայնք | Տրյոնդելագ | ||||
Հիմնադրված է | 997 թ. | ||||
Մակերես | 342,27 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | նորվեգերեն | ||||
Բնակչություն | 169 343 մարդ (2007) | ||||
Խտություն | 480 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 1601 | ||||
Փոստային դասիչ | 7004 | ||||
Պաշտոնական կայք | trondheim.kommune.no | ||||
| |||||
Տրոնհեյմ (նորվ.՝ Trondheim, նաև նորվ.՝ Trondhjem, Հարավային Սամի լեզվով՝ Råante, պատմական անունը Ни́дарос նորվեգերեն Nidaros), բնակչության թվով երրորդն է Նորվեգիայում, տեղակայված է Նիդելվա գետի բերանին, Տրոնհեյմյան ֆյորդի ափին։ Սյոր-Տյորդենլագի ադմինիստրատիվ կենտրեն։ Բնակչության միջին խտությունը 480 մարդ/կմ²։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հին անունը՝ Նիդարոս, թարգմանաբար նշանակում էր «Նիդի գետաբերան»։ Ավելի ուշ միջնադարում քաղաքի անւնը փոխվեց, դառնալով Տրոնհեյմ, դա նշանակում է «ուժեղների տուն», և այդ անունը Դանիական ժամանակահատվածում եղել է հիմնական։ 1930 թվականին վերադարձվել է հին անվանումը՝ Նիդարոս, բայց ժողովրդի բողոքից հետո արդեն հաջորդ 1931 թվականին նորից դարձել է Տրոնհեյմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոնհեյմում առաջինը բնակություն է հաստատել Օլաֆ Տրյուգգվանսոն՝ 997 թվականին։ Նա էլ հիմնադրել է եկեղեցի և պալատներ։
Սուրբ Օլաֆը մահացել է Նիդարոսից ոչ հեռու Ստիկլաստադիրի ճակատամարտում։ Իր մասունքների մոտ Միջին դարում ուխտ են կատարել բազմաթիվ ուխտավորներ։ 1152 թվականին անգլիացի պրելատ Նիկոլաս Բրեյկսպիրը հիմնել է Նիդարոսյան եպիսկոպոսությունը։
XIII դարից սկսած Նիդարոսը սկսել է իր առևտրային նշանակությունը հանսեյան առևտրաշուկայում՝ Բերգենում։ XIX դարից քաղաքը մնաց գյուղացիներին և այրվել է ավելի քա 15 անգամ։ Քաղաքին մեծ վնասներ է հասցրել շվեդա-դանական պատերազմները XVII դարում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոնհեյմում ծովային կլիմա է մեղմ ձմեռով ու սառը ամառով։
Տրոնհեյմ (1981 - 2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 12.0 (53.6) |
15.0 (59) |
16.0 (60.8) |
21.4 (70.5) |
28.0 (82.4) |
31.2 (88.2) |
32.5 (90.5) |
31.3 (88.3) |
26.0 (78.8) |
21.0 (69.8) |
16.1 (61) |
13.1 (55.6) |
32.5 (90.5) |
Միջին բարձր °C (°F) | 1.2 (34.2) |
1.5 (34.7) |
4.3 (39.7) |
8.6 (47.5) |
13.5 (56.3) |
16.4 (61.5) |
19.0 (66.2) |
18.2 (64.8) |
14.3 (57.7) |
9.2 (48.6) |
4.2 (39.6) |
1.6 (34.9) |
9.3 (48.7) |
Միջին օրական °C (°F) | −2.0 (28.4) |
−1.6 (29.1) |
0.6 (33.1) |
4.6 (40.3) |
9.1 (48.4) |
12.2 (54) |
14.7 (58.5) |
14.0 (57.2) |
10.4 (50.7) |
5.8 (42.4) |
1.2 (34.2) |
−1.4 (29.5) |
5.6 (42.1) |
Միջին ցածր °C (°F) | −5.0 (23) |
−4.8 (23.4) |
−2.5 (27.5) |
1.1 (34) |
5.1 (41.2) |
8.5 (47.3) |
11.1 (52) |
10.5 (50.9) |
7.0 (44.6) |
3.5 (38.3) |
−1.4 (29.5) |
−4.5 (23.9) |
2.3 (36.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.0 (−14.8) |
−25.0 (−13) |
−21.5 (−6.7) |
−14.0 (6.8) |
−5.0 (23) |
−1.1 (30) |
1.6 (34.9) |
0.0 (32) |
−3.5 (25.7) |
−11.0 (12.2) |
−19.0 (−2.2) |
−24.0 (−11.2) |
−26 (−14.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 73 (2.87) |
54 (2.13) |
51 (2.01) |
42 (1.65) |
56 (2.2) |
71 (2.8) |
96 (3.78) |
90 (3.54) |
93 (3.66) |
81 (3.19) |
74 (2.91) |
82 (3.23) |
862 (33.94) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 14 | 12 | 15 | 11 | 11 | 13 | 11 | 11 | 13 | 13 | 11 | 12 | 147 |
Միջին ամսական արևային ժամ | 23 | 65 | 119 | 159 | 215 | 197 | 178 | 176 | 112 | 62 | 32 | 9 | 1347 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net | |||||||||||||
Աղբյուր #2: Soltid - Meteorologileksikon[1] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքի արդյունաբերական զարգացմանը խթանել է առաջին երկաթուղին՝ 1877 թվականին ժամանել է Օսլո։ Ներկա ժամանակում Տրոնհեյմն ու Բուդյոն միացնում է Nordland Line երկաթգիծը։ Քաղաքային տրանսպորտն է տրամվայն ու ավտոբուսը։ Տրոնհեյնի տրամվայային համակարգը Արխանգելյան տրամվայի փակումից հետո՝ 2004 թվական, աշխարհում ամենահյուսիսային համակարգն է։ Տրամվայային համակարգը՝ 8,8 կմ երկարությամբ գալիս է քաղաքի կենտրոնից (Olavs gt. փողոցից) մինչև հանգստի վայր՝ Lian։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Օլաֆի գերեզմանի տեղը կառուցված եկեղեցին(1075 թվական) փոխարինվել է XII—XIV դարերում արդեն գոյություն ունեցող Նիդարոսյան տաճարով։ Տաճարը կամաց վերանորոգվում էր և նրան վերանորոգւմը ավարտվել է 2001 թվականին։ Տաճարում հանդիսավոր կերպով անց են կացվում նորվեգական վանականների օծումը։
- Մունկխոլմեն բերդա-վանքը Նորվեգիայի ամենահին վանքերից մեկն է, դանիական ժամանակաշրջանում ծառայել է որպես բանտ
- Դանիական բերդ Կրիստիանսեն (1681—1685)։
- Թագավորական փայտե նստավայրը (1774—1778) և արքեպիսկոպոսի քարից պալատը (XVI դար)։
- Տրոնհեյմում 1760 թվականից գործում է Նորվեգական Գիտությունների Ակադեմիան։
- Ռինգվե թանգարան- Աշխարհի տարբեր մասերից երգի և երաժշտական գործիքների ազգային թանգարան։
- Ռոքի տուն։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոր Տորկիլսենդ (1932— 2006) — նորվեգական գրող, ծովահեն
- Էմիլ Հեգլո Սվենդսեն ( 1985 թվական հուլիսի 12) — նորվեգական բիատլոնիստ, տասնմեկանգամյա աշխարհի չեմպիոն, երկու անգամ օլիմպիական չեմպիոն՝ Վանկուվերի Խաղերում 2010 թվական, աշխարհի Գավաթի մրցանակակիր։ Երկու անգամ Սոչի 2014 օլիմպիադայի չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sunhours in Norway». December 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2014-08-10 Wayback Machine (անգլ.)
- Сказка, Русское общество Тронхейма — ОС клуба, организованного проживающим в городе русскоязычным населением и студентами
- Gråkallbanen - трамвай Тронхейма Արխիվացված 2004-08-29 Wayback Machine
- Ботанический сад Рингве в Тронхейме
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնհեյմ» հոդվածին։ |
|