Տրյուգվե Լի
Տրյուգվե Լի բուկմոլ՝ Trygve Lie | |
Կուսակցություն՝ | Նորվեգական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Օսլոյի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան և փաստաբան |
Դավանանք | լյութերականություն և Նորվեգիայի եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 16, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[4] |
Վախճանի օր | դեկտեմբերի 30, 1968[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Geilo, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Trygve Halvdan Lie |
Ամուսին | Hjørdis Jørgensen?[2] |
Զավակներ | Sissel Lie? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Տրյուգվե Հալվդան Լի (նորվ.՝ Trygve Halvdan Lie, հուլիսի 16, 1896[1][2][3][…], Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[4] - դեկտեմբերի 30, 1968[1][2][3][…], Geilo, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 1946-1952 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրյուգվե Լին ծնվել է Օսլոյում։ Սովորել է Օսլոյի համալսարանում, որտեղ 1919 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ 1911 թվականին անդամագրվել է Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1919-1922 թվականներին եղել է բանվորական կուսակցության քարտուղարի օգնականը, 1922-1935 թվականներին՝ Նորվեգիայի արհմիությունների ֆեդերացիայի իրավախորհրդատու, իսկ 1926 թվականին դարձել է բանվորական կուսակցության ազգային գործադիր քարտուղար։
Կուսակցության կառավարությունում 1935-1939 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ 1939 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր՝ առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Իր ժամանակին Լին աջակցել է հոկտեմբերյան հեղափոխությանը և անձամբ խոսելով Վլադիմիր Լենինի հետ, Նորվեգիայում հանդես է եկել Լև Տրոցկուն քաղաքական ապաստան տրամադրելու օգտին (1935)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Լին նշանակվել է մատակարարման և առաքման նախարարը, գերմանական ներխուժման ժամանակ նրա հրամանով ողջ Նորվեգական նավատորմը գնաց հակահիտլերյան կոալիցիայի նավահանգիստներ, որպեսզի թշնամու որս չդառնա։ 1940 թվականի հունիսին, Գերմանիայի կողմից երկրի բռնազավթումից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա, քանի որ Նորվեգիայի կառավարությունը որոշել էր այնտեղից շարունակել պայքարը Երրորդ ռեյխի դեմ։ Դեկտեմբերին նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ 1941 թվականի փետրվարին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար։ 1945 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ։ 1945 թվականի հունիսի 12-ին կառավարությունը, որի կազմում էր նաև Լին, հրաժարական տվեց։ Տրյուգվեն նշանակվեց ժամանակավոր կոալիցիոն կառավարության արտաքին գործերի նախարար, իսկ 1945 թվականին՝ բանվորական կուսակցության կառավարությունում արտաքին գործերի նախարար։
Լին գլխավորել է նորվեգական պատվիրակությունը Սան Ֆրանցիսկոյի միջազգային կազմակերպության ստեղծման հարցով խորհրդաժողովում՝ մասնակցելով ՄԱԿ-ի կանոնադրության պատրաստմանը։ 1946 թվականի փետրվարի 1-ին նա ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Նրա խորհրդականը եղել է դիվանագետ Ռագնավալդ Լուիդը։ 1950 թվականի նոյեմբերի 1-ին Գլխավոր ասամբլեան ևս երեք տարով երկարաձգել է նրա լիազորությունների ժամկետը։
Գլխավոր քարտուղարի պաշտոնում Լին ձգտում էր կանգնեցնել հասունացած հակամարտությունները՝ Կորեական պատերազմը, Արևմտյան Բեռլինի շրջափակումը, Քաշմիրի ճգնաժամը, միջազգային ճանաչմանը հասցնել Իսրայելը, Ինդոնեզիան և ՉԺՀ-ն, թույլ չտալ ֆրանկիստական Իսպանիայի մուտքը ՄԱԿ։ Նա խիստ քննադատության է ենթարկվել անվճռականության համար և ճնշման տակ գտնվելով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԽՍՀՄ-ի կողմից, հրաժարական է տվել 1952 թվականի նոյեմբերին։
ՄԱԿ-ից հեռանալուց հետո Լին զբաղեցրել է Աքերսհուսի նահանգապետի և Նորվեգիայի էներգետիկայի խորհրդի նախագահի պաշտոնները։ 1959 թվականին թագավոր Ուլաֆ V-ի հանձնարարությամբ միջնորդ է եղել Սոմալիում Իտալիայի և Եթովպիայի տարածքային վեճերի կարգավորման գործընթացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.regjeringen.no/no/om-regjeringa/tidligere-regjeringer-og-historie/historiske-artikler/embeter/statsminister-1814-/trygve-halvdan-lie/id465052/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրյուգվե Լի» հոդվածին։ |
|