Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեբուխենա (իսպաներեն՝ Trebujena), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս կազմող Կադիսի պրովինցիայում։ Համբավվել է այստեղ բռնկված աշխատավորական բողոքի շարժումներով, ինչպես նաև խաղողի այգիներով;
Զբաղեցնում է 69 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թիվը կազմել է 7054 մարդ[3], խտությունը՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա 101 մարդ։ Ծովի մակերևույթից առավելագույն բարձրությունը 69 մետր է։ Մարզի վարչական կենտրոն Կադիսից հեռավորությունը՝ 57 կիլոմետր։ Մերձակա քաղաքներն են Կադիսի պրովինցիայի Խերես դե լա Ֆրոնտերան ու Սանլուկար դե Բառամեդան և Սևիլյայի պրովինցիայի Լեբրիխան։
Մերձակայքում գյուղատնտեսական հողեր են, ինչպես նաև՝ բլրաշատ տարածքներ։ Գվադալկիվիր գետի ափամերձ հատվածում մինչև 6 կիլոմետր շերտով ձգվում են ճահճուտները[4]։
Քաղաքը հայտնի է աշխատավորական բողոքի հզոր շարժումով[5]. 19-րդ դարում ագարակի աշխատողներն ընդվզել են հողատերերի դեմ[6]։ 1930-ական թվականներին արդեն՝ խաղողի այգիների աշխատողների շրջանում մարդասիրական ավանդույթներ էին ձևավորվել, ակտիվորեն գործում էին Աշխատավորների ազգային կոնֆեդերացիան (համադաշնությունը) և կոմունիստական կուսակցությունը։
1979 թվականի ընտրությունների ժամանակ Տրեբուխենա համայնքի ընտրողների երկու երրորդ մասը իր ձայնը տվել ու քվեարկել էր Իսպանիայի կոմունիստական կուսակցության օգտին[5]։
Կուսակցություններ[7] |
Տեղերի քանակը |
Քվեներ |
Տոկոսը
|
IULV-CA (Միավորված ձախեր/Կանաչներ/ Ասամբլեա հանուն Անդալուսիայի) |
7 |
1990 |
46.57
|
PSOE-A (Անդալուսիայի իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցություն) |
5 |
1369 |
32.04
|
Por Trebujena Si Se Puede (Podemos)) |
1 |
460 |
10.77
|
Տրեբուխենայի ամրոց
- Trebujena - Sistema de Información Multiterritorial de Andalucía
- Trebujena.net - Trebujena.net, The forum, the pictures and the news of Trebujena.
[8]
-
Տրեբուխենայի ամրոցը
-
Խաղողի այգիները
-
Քաղաքի զինանշանը