Jump to content

Տուտսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուտսի
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Ռուանդերեն, ռունդիերեն
Հավատք(ներ)

Տուտսի (հիշատակվում է նաև ինչպես վատուտսի, բատուտսի), ազգություն Կենտրոնական Աֆրիկայում (Ռունդա, Բուրունդի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) 2 մլն բնակչությամբ։

Տուտսին խոսում են ռուանդա և ռունդի լեզուներով, որոնք պատկանում են բանտու լեզվաընտանիքի նիգերոկոնգոլեզյան լեզուներին։ Ռունդան և ռունդին փոխըմբռնվող են, գրության հիմքում ընկած է լատինական այբուբենը։ Տուտսիի շատ ներկայացուցիչներ խոսում են ֆրանսերեն։

Նրանք հիմնված են Եթովպիայի էթնոսի հետ կենսաբանական կապի վրա։ Տուտսին մոտ է Եթովպիայի գալլին, միևնույն ժամանակ նրանց միջև նկատելի տարբերություն կա։

20-րդ դարի սկզբին ենթադրվում էր, որ Ռուանդայի որոշ բնակիչների արտաքին առանձնահատկությունները ինչպիսին օրինակ «եվրոպական» քիթն է չի կարող պայմանավորված լինել միայն եվրոպական ծագմամբ, սակայն Y քրոմոսոմի ժամանակակից հետազոտությունը ցույց է տվել, որ տուտսին 100 % անդրենածին բնակչություն է, հավանական է, աննշան արևելաաֆրիկյան խառնուրդով։ Գենետիկորեն տուտսին նման է հուտուին։

Տուտսին ունի լեգենդներ, որոնք պնդում են, որ նրանք նախկինում ապրել են Միսր երկրում (Եգիպտոսում)։ Չնայած նրան, որ Հյուսիսային Աֆրիկայում տուտսիին նման ազգ գոյություն չունի[1][2][3]։

Տուտսիի մեծամասնությունը կաթոլիկ են, սակայն պահպանվել են նաև որոշ հին հավատալիքներ։ Օրինակ, լեգենդ արարիչ աստված Իմանայի մասին, ով առողջություն և պտղաբերություն էր պարգևում։ Ըստ լեգենդի միապետը կիսում է նրա ուժը։ Միապետի իշխանության աստվածային ծագման խորհրդանիներն են՝ սուրբ կրակը, հատուկ արքայական թմբուկները և ծեսերը։ Նախնինների հոգին՝ աբազիման ծառայում է Իմանի մոտ և նրա կամքը փոխանցում է մարդկանց։ Աբազիման կարող են ժառանգներին հաջողություն պարգևել, ովքեր երկրպագում են նրանց և անհաջողություն հղել նրանց չերկրպագողներին։ Մարդիկ զոհաբերություններ են մատուցում նախնինների հոգիներին և այցելում են գուշակներին, նրանցից խորհուրդ հարցնելու համար։ Տուտսիների մեծ մասը իսլամ են դավանում։

Ռուանդայիի և Բուրունդիի տուտսիների մի մասը կարողանում են կարդալ և գրել մայրենի լեզվով և միայն քիչ մասն է գրում և կարդում ֆրանսերեն։

Ժողովրդական բանահյուսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտսիի ժողովրդական բանահյուսությունը նեռարում է ասացվածքներ, հեքիաթներ, հանելուկներ, առասպելներ և երգեր։ Ժողովրդական հեքիաթներից մեկում խոսվում է Սեբգուգուգուի մասին, ում օգնել էԱստված, նրա ընտանիքին ապահովելով սննդով և անհրաժեշտ ամեն ինչով։ Սակայն ամեն անգամ Սեբգուգուգուն ավելին էր ցանկանում և նրա ագահության պատճառով աստված նրան զրկում է ամեն ինչից։

Տուտսի տղամարդ

Երաշժտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգելը, պարելը և տամտամի վրա նվագելը մեծ նշանակություն ունեին տուտսիի կյանքում, այժմ լայն տարածում ունեն գյուղական բնակչության շրջանում։ Տոտսին երգեր է հորինում. որսորդական, օրորոցային։

Ծիսական պարերը կատարում են նտորե պարողները։ Ի սկզբանե նտորեն ծառայում էր պալատում, նրանք բոլորը ազնվականների երեխաներ էին։ Հիմնականում պարերում նմանակում են մարտեր։

Տարբերվում են Իկումու, Ումուհետո և Ինգաբո պարեր։

Ծեսեր, ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուտսիի և խուտուի ծեսերը գրեթե նույնական են։ Առաջինը անվան յուրացման արարողությունն է, որը անց է կացվում երեխայի ծնվելուց յոթ օր անց։ Ամուսնությունը համարվում է օրինական, հարսի համար գրավ վճարելուց հետո, փեսայի ընտանիքը այն տալիս է հարսի ընտանիքին և ծառայում է որպես փոխհատուցում նրա սերունդների համար, ովքեր այսուհետև պատկանելու են ամուսնուն։ Երբ ծնվում է առաջին տղան, կինը ճակատին ամրացնում է սորգոյի կտորից շրջանակ, եգիպտացորեն։ Երբ մարդ է մահանում նրան հարազատներին թույլատրվում է որոշ ժամանակ զերծ մնալ ֆիզիկակական աշխատանքներից և սեռական հարաբերություններից։ Սգի ժամկետի լրանալուց հետո ընտանիքը հուղարկավորություն է կազմակերպում։

Կյանքի ավանդական կենսաձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե տուտսին քոչվոր ցեղ էր, մինչև հիմա պահպանվում է անասնապահության մասին որպես պատվաբեր զբաղմունք տպավորությունը։

Տուտսիի ցեղասպանությունը Ռուանդայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան լճերում տուտսիի իշխանությունը հատուի նկատմամբ Բելգիայի կողմից պահպանվել է մինչև 1962 թվականը, մինչև շրջանի բաժանումը Ռուանդայի և Բուրունդիի։ Հուտուն ստանձնել էր Ռունդայի ամբողջական վերահսկողությունը, ինչը հանգեցրեց ցեղասպանության, սպանվեց 800 հազար տոտսի[4][5]։ Մինչ ցեղասպանությունը Ռուանդայում տուտսիի և հուտիի բաժանումը սոցիալական բնույթ էր կրում, այս էթնիկ խմբերի մեջ լեզվային և մշակութային տարբերություն չկար, իսկ ֆիզիկական տարբերությունըաստիճանաբար վերանում էր միջէթնիկական ամուսնությունների շնորհիվ, չնայած մինչ աևժմ պահպանվում է այն պատկերացումը, որ տուտսին բարձրահասակ են, իսկն նրանց մաշկի գույնը ավելի բաց է։

Հուտիի և տուտսիի կոնֆլիկտի պատճառով իրադրությունը Մեծ Աֆրիկյնա լճերում շարունակում է մնալ լարված։

Հայտնի տուտսիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոլ Կագամե
  • Լորան Նկունդա
  • Վենուսթե Նիյոնգաբո
  • Ստրոմայ[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. http://putdor.ru/joke/samye-samye-narody-mira
  4. «How the genocide happened». BBC. 2004 թ․ ապրիլի 1.
  5. «Minorities Under Siege: Pygmies today in Africa». UN Office for the Coordination of Humanitarian Affairs. 2006.
  6. Sayare, Scott (2013 թ․ հոկտեմբերի 14). «Stromae: Disillusion, With a Dance Beat». The New York Times.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пирцио-Бироли, Детальмо. Культурная антропология тропической Африки. М.: «Восточная литература», 2001
  • Корочанцев В. А. Бой тамтамов будит мечту // О народах Западной и Центральной Африки. М.: 1987.
  • История тропической Африки с древнейших времен до 1870 года / Отв. ред. Ольдероге Д. А./ Перев. Матвеевой Г. А., Кальщикова Е. Н. М.: «Наука», 1984
  • Общество и государство в тропической Африке, отв. ред. А.Громыко, М.: «Наука», 1980
  • Lemarchand, Rene. Burundi: Ethnocide as Discourse and Practice. New York: Cambridge University Press, 1994.
  • Nyankanzi, Edward L. Genocide: Rwanda and Burundi. Rochester, Vt.: Schenkman Books, 1997.