Տուչեպի
Գյուղ | ||
---|---|---|
Տուչեպի | ||
խորվ.՝ Tučepi | ||
Նավահանգիստ Տուչեպիում | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 22,5 կմ², 22,5 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Խոսվող լեզուներ | Խորվաթերեն | |
Բնակչություն | 1 763 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային դասիչ | 21300[1] | |
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | |
| ||
Տուչեպի (խորվ.՝ Tučepi), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում։
Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուչեպի գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային տեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։
Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։
Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Դրաշնիցե գյուղի բնակչությունը կազմում է 1 763 մարդ[2]։
Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են։
Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Բաշկա Վոդայի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է դեռևս մեր թվականությունից առաջ՝ իլլիրիացիների կողմից։ Ըստ տեղական ավանդության՝ գյուղում է թաղված վենետիկյան դոժ Պյետրո Կանդիանոն, ով զոհվել է տեղի հարավսլավոնական ցեղերի դեմ մղվող ծովային մարտերից մեկում։
13-րդ դարում գյուղում կառուցվել է Սուրբ Յուրայի վանքը։ 1962 թվականին Տուչեպիում եղել է ավերիչ երկրաշարժ, որը ոչնրացրել է գրեթե ամբողջ գյուղը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ List of Croatian settlements and delivery post offices — 2022.
- ↑ Խորվաթիայի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի տվյալներ — Խորվաթիայի ազգային վիճակագրական ծառայություն, Զագրեբ, 2001 (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուչեպի» հոդվածին։ |
|