Տիրուհի Գոդիվա
Տիրուհի Գոդիվա Lady Godiva | |
---|---|
Ծնվել է | անհայտ Մերսիա[1] |
Մահացել է | ոչ վաղ քան 1066 և ոչ ուշ քան 1086 Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Կովենտրի[2] |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Տիրապետում է լեզուներին | հին անգլերեն[3] |
Ամուսին(ներ) | Leofric, Earl of Mercia?[4] |
Երեխա(ներ) | Ælfgar?[4] |
Lady Godiva Վիքիպահեստում |
Տիրուհի Գոդիվա (անգլ.՝ Lady Godiva, անհայտ, Մերսիա[1] - ոչ վաղ քան 1066 և ոչ ուշ քան 1086, Անգլիայի թագավորություն), անգլոսաքսոնյան կոմսուհի։
Մերսերի կոմս և Կովենտրիի տեր Լեոֆրիկի կինը։
Լեգենդների համաձայն Գոդիվան մերկ, ձիու վրա նստած շրջել է Կովենտրի քաղաքով, որպեսզի Լեոֆրիկը նվազեցնի հարկերը իր հպատակների համար։ Պատմագիր Ֆլորենս Վորչեստերցին գրում է Գոդիվայի և Լեոֆրիկի մասին, սակայն չի հիշատակում Գոդիվայի հայտնի շրջանցը։ Գոյություն չունեն վստահելի պատմական հիշատակություններ, որոնք կհաստատեին այդ լեգենդի փաստացի իսկությունը[5]։
Պատմական անձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրուհի Գոդիվայի մասին վկայող պատմական աղբյուրները բավականին սուղ են։
1043 թվականին կոմսն ու կոմսուհին Սուրբ Օսբուրգի կուսանոցի տարածքում բենեդիկտյան վանատուն են հիմնադրում՝ վանահոր և քսանչորս վանականների համար։ Վանատունը օծվում է Քենթերբերիի արքեպիսկոպոս Էդսի կողմից և նվիրվում է Աստծուն, Աստվածամորը և բոլոր սրբերին։ 1016 թվականին այն ավերվում է դանիացիների կողմից։
Oծման ավարտին Լեոֆրիկին են անցնում 24 շրջակա գյուղերը՝ վանատան ծախսերը հոգալու համար։ Տիրուհի Գոդիվան բազմաթիվ ընծաներ է շնորհում վանքին ի պատիվ Կույս Մարիամի։ Նա հրամայում է հալեցնել իր բոլոր արծաթե և ոսկե զարդերը՝ վերածելով դրանք խաչերի և սրբապատկերների։
Լեոֆրիկը մահանում է 1057 թվականին։ Նրա մարմինը հուղարկավորվում է Աբի եկեղեցու շքամուտքերից մեկի մոտ։ Տասը տարի անց մահանում է նաև տիրուհի Գոդիվան, ում նույնպես թաղում են այդ եկեղեցում։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի մասին պատմող առաջին աղբյուրը եղել է 1057 թվականին Ռոջեր Վենդովերցու ժամանակագրությունը։ Նա գրում է, որ Գոդիվան աղերսում է իր ամուսնուն նվազեցնել Կովենտրիի բնակչության անտանելի հարկերը։ Կնոջ համառությունից հոգնած, Լեոֆրիկը համաձայնվում է կատարել նրա պահանջը, եթե Գոդիվան համաձայնվի մերկ շրջել քաղաքով։ Գոդիվան հաղթահարում է իր ամոթը և համաձայնվում է Լեոֆրիկի պայմաններին։ Նա հրահանգում է Կովենտրիի բնակչությանը դուրս չգալ փողոց և փակել իրենց տների բոլոր դռները ու պատուհանները։ Արձակելով իր երկար մազերը և օգտագործելով դրանք որպես թիկնոց, նա հեծնում է իր ձին և սկսում է իր հայտնի շրջանցը քաղաքով։ Գոդիվան անցնում է դատարկ քաղաքով և բոլորի կողմից աննկատ։ Մարդիկ հնազանդվում են նրա հրահանգին, քանի որ մեծ հարգանք էին տածում իրենց տիրուհու հանդեպ։
Քաղաքի բնակիչներից մեկը, ում անունը Թոմ էր, չի կարողանում զսպել իր գայթակղությունը, բացում է իր տան պատուհանը և նայում է կոմսուհու ուղղությամբ։ Չհասցնելով բավարարել իր հետաքրքրությունը, Թոմը նույն այդ պահին կուրանում է։ Լեգենդում նա մնում է Ծկրակող Թոմ անվան տակ։ Ավարտելով այդ ծանր փորձությունը Գոդիվան վերադառնում է իր ամուսնու մոտ։ Լեոֆրիկը հավատարիմ մնալով իր խոսքին ազատում է Կովենտրիի բնակչությանը բոլոր տեսակի ծանր հարկերից՝ թողնելով միայն ձիերի համար գանձվող տուրքերը։ Էդվարդ I-ի կառավարման ժամանակահատվածից մեզ հասած արձանագրությունները փաստում են, որ այդ ժամանակահատվածում Կովենետրիի բնակչությունից իսկապես հարկեր չէին գանձվում, բացառությամբ ձիերի համար վճարվող տուրքերից։
Լեգենդի մոտիվներով Կովենտրիյում ամեն տարի կազմակերպվում է շքերթ, որի ժամանակ վերարտադրվում է տիրուհի Գոդիվայի կատարած շրջանցը։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրուհի Գոդիվա (1911) (անգլ.՝ Lady Godiva), ռեժիսոր` Ջ. Ստյուարթ Բլեկթոն, ԱՄՆ[6]։
- Տիրուհի Գոդիվան Կովենտրիյից (1955) (անգլ.՝ Lady Godiva of Coventry), ռեժիսոր` Արթուր Լյուբին, ԱՄՆ[7]։
- Տիրուհի Գոդիվայի մասին լեգենդը (2004) (ռուս.՝ Легенда о Леди Годиве), ռեժիսոր՝ Իրինա Կոդյուկովա, Բելառուս[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադամ վան Նորթ, «Տիրուհի Գոդիվա»(1586)
-
Մարշալ Քլաքսթոն, «Տիրուհի Գոդիվա»(1850)
-
«Տիրուհի Գոդիվա», Մեյդսթոնի թանգարանի պատկերասրահ
-
«Տիրուհի Գոդիվա», քանդակ, Հերբերթի թանգարան
-
Բրոդգեյթի ժամացույց, Կովենտրի
-
Վիլիամ Սալիվան, «Տիրուհի Գոդիվա»(1877)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~dearbornboutwell/fam3882.html
- ↑ (unspecified title) — doi:10.1093/REF:ODNB/10873
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 Kindred Britain
- ↑ Ո՞վ էր տիրուհի Գոդիվան
- ↑ Տիրուհի Գոդիվա (1911) - Internet Movie Database
- ↑ Տիրուհի Գոդիվան Կովենտրիյից (1955) - Internet Movie Database
- ↑ Գոդիվայի մասին լեգենդը (2004) - Кинопоиск