Տիեզերական մարմին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիեզերական մարմին, երկնային մարմին (աստղագիտական մարմին) կամ տիեզերական սարք, որը գտնվում է Երկրի մթնոլորտից դուրս տիեզերական տարածությունում։
Բնական տիեզերական մարմիններից են աստղերը, մոլորակները և նրանց բնական արբանյակները, աստերոիդները, գիսաստղները և այլն։
Արհեստական տիեզերական մարմիններ են տիեզերական սարքերը, կրող հրթիռների վերջին աստիճանների մնացորդները և դրանց մնացորդները։
ՄԱԿ-ի 1971 թվականի «տիեզերական մարմիններին հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» և 1974 թվականի «տիեզերական տարածություն արձակված մարմինների գրանցման մասին» կոնվենցիաներում տիեզերական մարմնի հասկացությունը բացատրվում է, որպես ցանկացած արհեստական մարմին (ներառյալ նրա մասերը և արձակման միջոցները), որը արձակվում է տիեզերական տարածություն։ Այսպիսով, միջազգային տիեզերական օրենսդրությունը օգտագործում է «տիեզերական մարմին» արտահայտությունը միայն արհեստական ծագում ունեցող մարմինների վերաբերյալ։ Բնական մարմինների անվանման ժամանակ միջազգային տիեզերական օրենսդրությունում օգտագործվում է «երկնային մարմին» եզրույթը։
Չբացահայտված թռչող օբյեկտների նման օգտագործվում է նաև չբացահայտված տիեզերական մարմին (կամ օբյեկտ) եզրույթը։