Տիգրան Լ. Պետրոսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Լևոնի Պետրոսյան | |
---|---|
Տիգրան Պետրոսյան | |
Տիգրան Լ. Պետրոսյանը 2008 թվականին Դրեզդենի օլիմպիադայում խաղալիս | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կոչում | Գրոսմայստեր (2004) Միջազգային վարպետ (2003) |
Առավելագույն վարկանիշ | 2661 (հուլիս 2012) |
Ներկայիս վարկանիշ | 2562 |
ՖԻԴԵ համար | 13301616 |
365chess | Tigran_L_Petrosian |
Chesstempo համար | 162811 |
ICCF համար | 162811 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2008[1] և Շախմատային օլիմպիադա 2012[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Tigran L. Petrosian Վիքիպահեստում |
Տիգրան Լևոնի Պետրոսյան (սեպտեմբերի 17, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2002)։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2013), Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող (2008, 2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Լ. Պետրոսյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրա անունը պատահականորեն չէր ընտրված. հայրը որդուն կոչել էր աշխարհի չեմպիոն դարձած առաջին հայ շախմատիստի` Տիգրան Պետրոսյանի անունով։ Երբ Տիգրան Պետրոսյանը 1963 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Լևոն Պետրոսյանը խոստացել է, որ եթե երբևէ որդի ունենա, անունը դնելու է Տիգրան[2]։ Աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է Տիգրան Լ. Պետրոսյանի ծնվելուց մեկ ամիս առաջ։
Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում։ Մինչև 2002 թվականին շախմատային ակադեմիա ընդունվելը նրա մարզիչներն են եղել Գագիկ Սարգսյանը և գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ակադեմիայում նրան մարզել են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսյանը գրոսմայստերի կոչմանն արժանացավ` երկու տարում երեք անգամ լրացնելով անհրաժեշտ նորմերը. 2002 թվականին մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում (Իրակլիոն, Հունաստան), 2003 թվականին Բաթումի բաց մրցաշարում և 2004 թվականին «Աերոֆլոտ-օփեն»-ում (Մոսկվա)[3]։
2004 թվականին նա չինացի Չժաո Ցզյունի հետ 2-3-րդ տեղերն է բաժանել աշխարհի երիտասարդների առաջնությունում (Կոչի, Հնդկաստան)[4]։
2005 թվականին Տիգրանն առաջին տեղն է բաժանել Թեհրանի, Քիշի և Լոզանի մրցաշարերում։
2006 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Լիոնի և Դուբայի մրցաշարերում։
2008 թվականին Պետրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Վիլինգի (Իլինոյս, ԱՄՆ) և Լաս Վեգասի մրցաշարերում[5]։
2008 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող[6]։ Այդ հաղթանակի համար Տիգրանը և թիմի մյուս անդամները պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[7]։
2011 թվականին Պետրոսյանը Մարատ Ջումաևի և Անտոն Ֆիլիպովի հետ 1-3-րդ տեղերն է բաժանում Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում (Տաշքենդ) և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվում հաղթող[8]։ Նույն թվականին նա հաղթում է Ֆիշերի շախմատի (Շախմատ-960) Հայաստանի անդրանիկ առաջնությունում[9], Աբհիջետ Գուպտայի և Մագեշ Պանչանաթանի հետ 2-4-րդ տեղերն է բաժանում Orissa International գրոսմայստերական բաց մրցաշարում[10] և առաջին տեղն է զբաղեցնում Villa de Benasque 31-րդ բաց մրցաշարում[11]։
2012 թվականի հունվարին Պետրոսյանը հաղթում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում[12], իսկ փետրվարին դառնում է Հայաստանի արագ շախմատի առաջնության հաղթող[13]։
2012 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ անգամ հաղթում է համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Տիգրանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Պատվո շքանշանով[14]։
2013 թվականի հունվարին Տիգրանը երկրորդ անգամ է հաղթում Հայաստանի առաջնությունում[15]։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցնում Grand Europe Open Albena-2013 միջազգային մրցաշարում (Ալբենա, Բուլղարիա)[16]։
Հայաստանի հավաքականի կազմում Տիգրանը երկուական անգամ մասնակցել է աշխարհի (2010, 2013)[17] և Եվրոպայի (2009, 2013)[18] թիմային առաջնություններին։ 2009 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Նովի Սադ, Սերբիա) Տիգրանը հայտավորված էր որպես պահեստային խաղացող, սակայն անցկացրեց 8 պարտիա, վաստակեց 6 միավոր (+4 =4 -0) և իր խաղատախտակի վրա արժանացավ անհատական արծաթե մեդալի[19]։
Համացանցային շախմատային ակումբում (ICC) Տիգրանը խաղում է Tigrano կեղծանունով[20]։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2008)[7]
- Պատվո շքանշան (2012)[14]
- 2009 թվականի դեկտեմբերին Տիգրան Լ. Պետրոսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1999 | 2184 | 2222 | 2222 | 2184 | ||||||||||
2000 | 2222 | 2322 | 2322 | 2322 | 2222 | |||||||||
2001 | 2326 | 2326 | 2319 | 2265 | 2326 | 2265 | ||||||||
2002 | 2265 | 2265 | 2298 | 2324 | 2324 | 2265 | ||||||||
2003 | 2419 | 2443 | 2444 | 2462 | 2462 | 2419 | ||||||||
2004 | 2477 | 2539 | 2537 | 2539 | 2539 | 2477 | ||||||||
2005 | 2568 | 2599 | 2581 | 2564 | 2599 | 2564 | ||||||||
2006 | 2558 | 2571 | 2573 | 2573 | 2573 | 2558 | ||||||||
2007 | 2592 | 2580 | 2613 | 2604 | 2613 | 2580 | ||||||||
2008 | 2606 | 2616 | 2624 | 2629 | 2629 | 2606 | ||||||||
2009 | 2623 | 2600 | 2602 | 2602 | 2615 | 2623 | 2600 | |||||||
2010 | 2627 | 2612 | 2614 | 2597 | 2613 | 2604 | 2627 | 2597 | ||||||
2011 | 2604 | 2620 | 2634 | 2636 | 2649 | 2636 | 2649 | 2604 | ||||||
2012 | 2636 | 2643 | 2657 | 2661 | 2661 | 2657 | 2659 | 2659 | 2648 | 2661 | 2636 | |||
2013 | 2648 | 2663 | 2663 | 2663 | 2645 | 2649 | 2660 | 2660 | 2660 | 2660 | 2660 | 2648 | 2663 | 2645 |
2014 | 2654 | 2639 | 2639 | 2627 | 2624 | 2624 | 2629 | 2641 | 2641 | 2651 | 2651 | 2651 | 2654 | 2624 |
2015 | 2663 | 2663 | 2671 | 2660 | 2643 | 2643 | 2630 | 2623 | 2623 | 2625 | 2625 | 2625 | 2671 | 2623 |
2016 | 2625 | 2607 | 2607 | 2611 | 2593 | 2593 | 2587 | 2589 | 2589 | 2589 | 2592 | 2592 | 2625 | 2587 |
2017 | 2592 | 2595 | 2595 | 2595 | 2595 | 2595 | 2595 | 2615 | 2615 | 2601 | 2601 | 2601 | 2615 | 2592 |
2018 | 2606 | 2589 | 2589 | 2609 | 2613 | 2613 | 2607 | 2610 | 2598 | 2598 | 2598 | 2598 | 2613 | 2589 |
2019 | 2598 | 2595 | 2595 | 2605 | 2612 | 2612 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2612 | 2595 |
2020 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2601 |
2021 | 2601 | 2601 | 2601 | 2562 | 2573 | 2601 | 2562 | |||||||
2022 | 2553 | 2549 | 2551 | 2553 | 2549 | |||||||||
2023 | 2548 | 2561 | 2561 | 2548 | ||||||||||
2024 | 2562 | 2561 | 2562 | 2561 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 OlimpBase
- ↑ «Armenia revels in its chess prowess». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Savinov, Misha. «Interview with Tigran L. Petrosian» (PDF). chesscafe.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World Juniors Champ». FIDE. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Tigran L. Petrosian». Armenian Chess Players. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Հայաստանի հավաքականը հաղթեց
- ↑ 7,0 7,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Georgy Agzamov Memorial». Chessdom. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Tigran L. Petrosian – Chess960 Champion». Armchess.am. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «GM Aleksej Aleksandrov victorious in Orissa». Chessdom. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Tigran Petrosian Victorious in Benasque Open». Chessdom. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «72nd ARM Championship. The Highest League». Chess-Results.com. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «2012 Armenian Rapid Championship». Chess-Results.com. 2012 թ․ փետրվարի 18. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 14,0 14,1 Պատվո շքանշանով պա��գևատրելու մասին
- ↑ «Armenian Chess Championships 2013». FIDE. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Tigran Petrosian gets impressive win at Grand Europe Open
- ↑ Վիճակագրությունը աշխարհի թիմային առաջնություններում
- ↑ Վիճակագրությունը Եվրոպայի թիմային առաջնություններում
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2009. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Տիգրան Պետրոսյանը ICC-ում
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Լ. Պետրոսյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Լ. Պետրոսյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շախմատի գրոսմայստերներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ շախմատիստներ
- Հայ գրոսմայստերներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոններ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ