Տիգրան Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1957 (67 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Տիգրան Ալեքսանի Գևորգյան (նոյեմբերի 4, 1957, քաղաք Երևան), Հայաստանի պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավաբանի մասնագիտացմամբ։
- 2001-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։ Ստացել է սերտիֆիկատ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995-1997 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային Ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։
- 1997-1998 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ։
- 1998-2000 թթ. - ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ։
- 2000-2004 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության իրավաբանական վարչության պետ։
- 2005-2006 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության պետ։
- 2006-2007 թթ. - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։
- 2007-2008 թթ. - ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար։
- 2008 թ. - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար։
- 2008-2010 թթ. - «SCM» «Ուկրաինսկի Ռիթեյլ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
- 2012 թ. մարտի 1-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[1]։
- 2012 թ. օգոստոսի 24-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող[2]։
- 2012 թ. օգոստոսի 24-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրոպական միության արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող[3]։
- 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից[4]։
- 2014 թ. ապրիլի 23-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։
- 2014 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգողի պարտականություններից[6]։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ՀՀ դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։ Պահեստի լեյտենանտ է։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ