Տատյանա Օվսիենկո
Տատյանա Օվսիենկո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1966 (58 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | Եվրոփոփ |
Մասնագիտություն | երգչուհի և estrada artist |
Կրթություն | The Kyiv Hotel Management College? |
Ամուսին | Վլադիմիր Դուբովիցկի |
Պարգևներ | |
Tatyana Ovsienko Վիքիպահեստում |
Տատյանա Օվսիենկո (ռուս.՝ Татья́на Никола́евна Овсие́нко, հոկտեմբերի 22, 1966, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2001 թվական)[1]։ Նա «Միրաժ» (1988-1990 թվականներ) խմբի վոկալիստներից էր, որը հիմնականում հայտնի էր իր անհատական գործունեությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Կիև քաղաքում վարորդ Նիկոլայ Միխայլովիչի և լաբորանտ Աննա Մարկովնա Օվսյենկոյի ընտանիքում (ծնվել է 1949 թվականին)[2]։ Փոքր քույրը` Վիկտորիան (ծնվել է 1970 թվականին) այժմ ձեռնարկատեր է։
Մանուկ հասակում ապագա երգչուհին սովորել է երաժշտական դպրոցում և հանդես է եկել «Սոլնիշկո» մանկական անսամբլում, որը մասնակցել է Կենտրոնական հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրված «Ուրախ նոտաներ» հաղորդմանը։ Ավարտել է Կիևի ուկրաինական № 73 դպրոցը[3]։
Ավարտել է Կիևի հյուրանոցային տնտեսության կառավարման տեխնիկումը (1987 թվական՝ Հյուրանոցների ծառայությունների կազմակերպման մասնագետ)։ Կիևում աշխատել է «Բրատիսլավե» հյուրանոցում որպես ադմինիստրատոր։ 1988 թվականին հանդիպել է «Միրաժ» երաժշտական խմբի մենակատար Նատալյա Վետլիցկուն, ով շրջագայության ժամանակ «Բրատիսլավե» հյուրանոցում էր ապրում։ Նատալիա Վետլիցկիի առաջարկով նա ընդունվել է «Միրաժ» երաժշտական խումբ՝ որպես հագուստի ձևավորող։
1988 թվականին Նատալյա Վետլիցկոյի՝ «Միրաժ»-ից հեռանալուց հետո Օվսիենկոն՝ Իրինա Սալտիկովոյի հետ միասին դարձավ խմբի մենակատարը։ Ինչպես խմբի մյուս մենակատարները, հանդես է եկել Մ. Սուխանկինի ֆոննոգրամայի ներքո։ Նա աշխատել է խմբի կազմում մինչև 1990 թվականի վերջ, երբ նրան փոխարինել է նոր մենակատար՝ Եկատերինա Բոլդիշևան։ Տատյանա Օվսիենկոյի հեռանալուց հետո մամուլը խմբին քննադատում էր մեկ այլ կատարողի ֆոննոգրամայի ներքո ելույթ ունենալու համար։ Քանի որ խմբի «դեմքը» եղել է Օվսյենկոն, նա հայտնվել է քննադատության կենտրոնում։
1991 թվականից նա հանդես է եկել «Վոյաժ» խմբում, երգահան Վիկտոր Չայկոյի հետ միասին[4] թողարկել է մի քանի երաժշտական ալբոմ։ Այդ շրջանում տեղի է ունեցել երգչուհու հայտնիության հիմնական աճը։ 1999 թվականին «Տարվա երգ» փառատոնում նա երգել է իր «Միրաժ» խմբի «Музыка нас связала» երգը, իրր սեփական ձայնով։
2006 թվականին նա ձայնագրել է «Love Hurts» հիթի նոր տարբերակը՝ «Nazareth» ռոք խմբի վոկալիստ Դեն Մաքաֆերտիի հետ[5]։
Մասնակցել է «Վերջին հերոս 3. ողջ մնալ» ռեալիթի շոուին։
2011-2013 թվականներին եղել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ, պաշտպանելու ԱՏԾ աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների և Ռուսաստանի ՆԳՆ վետերանների իրավունքներն ու օրինական շահերը։
2011-2013 թվականներին եղել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ, պաշտպանելու ՆԳԲ աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, Ռուսաստանի վետերանների իրավունքներն և օրինական շահերը։
2013 թվականին թողարկվել է «Время» ալբոմը[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին (1993-2003 թվականներ, պաշտոնապես բաժանվել է 2007 թվականին)՝ Վլադիմիր Դուբովիցկի (ծնվել է 1956 թվականի հունվարի 25-ին), պրոդյուսեր[7][8]։
- Որդեգրված որդին՝ Իգոր Վլադիմիրով Դուբովիցկին (ծնվել է 1996 թվականի հունվարի 24-ին) որդեգրվել է 1999 թվականին։ Ունի սրտի բնածին արատ և չվիրահատվելու դեպքում կարող էր մահանալ․ Տատյանան վճարել է վիրահատության համար և դարձել է տղայի խնամակալը[9]։
- Թոռ Ալեքսանդր Իգորևիչ Դուբովիցկի (ծնվել է 2015 թվականի հուլիսին)[10]։
- Որդեգրված որդին՝ Իգոր Վլադիմիրով Դուբովիցկին (ծնվել է 1996 թվականի հունվարի 24-ին) որդեգրվել է 1999 թվականին։ Ունի սրտի բնածին արատ և չվիրահատվելու դեպքում կարող էր մահանալ․ Տատյանան վճարել է վիրահատության համար և դարձել է տղայի խնամակալը[9]։
- Բնակակից Ալեքսանդր Վլադիմիրի Մերկուլով (ծնվել է 1966 թվականի օգոստոսի 15-ին, Ռյազանում), գործարար, նախկինում եղել է տաքսիստ, ինչպես նաև մեծ դրամաշորթ, ունեցել է Սաշա Չուդնոյ մականուն, աշխատել է որպես վարորդ Վլադիմիր Բարսուկովի (Կումարինա) մոտ[11][12]:2011 թվականի փետրվարին Ուկրաինայի Յալթա քաղաքում հարուցվել է քրեական գործ Անատոլի Մազուրենկո անունով կեղծ անձնագիր ունենալու համար[13]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմական գործողությունների վայրերում վետերանների, զորամասերի և զինվորականների առաջ ելույթների համար՝
- ՆԱՏՕ-ի մեդալ Կոսովոյում՝ «Խաղաղապահ գործունեության համար»,
- ՌԴ Պաշտպանության նախարարության «Զինվորական խիզախության» 1-ին աստիճանի մեդալ[14],
- «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության 200-ամյակ»[15] մեդալ,
- Կրծքանշան «Կովկասում ծառայության համար»՝ Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանում[16]
Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար՝
- «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում (2001 թվական)
- Ոսկե Գրոմոֆոն «Колечко» հիթի համար (1997 թվական)
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստուդային ալբոմներ
- 1991՝ «Красивая девчонка»
- 1993՝ «Капитан»
- 1994՝ «Не суди…»
- 1995՝ «Надо влюбиться»
- 1997՝ «За розовым морем»
- 2001՝ «Река любви моей»
- 2004՝ «Я не скажу прощай»
- 2013՝ «Время»
- Սինգլեր
- 2000՝ «Я буду лететь за тобой» (CD-сингл)
- 2006՝ «Love Hurts» (feat. Nazareth)
- 2017՝ «Набери мой номер»
- Ուրիշ ալբոմներ
- 1994՝ «Татьянин день»
Հոլովակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոլային տեսահոլովակներ
Թվական | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
1991 | «Запомни меня» | անհայտ | «Красивая девчонка» |
1992 | «Карты-картишки» | անհայտ | |
1992 | «Наташка» | անհայտ | |
1993 | «Капитан» | անհայտ | «Капитан» |
1993 | «Гриша» | անհայտ | |
1994 | «Морозов» | անհայտ | «Не суди…» |
1995 | «Давай оставим всё как есть» | Սերգեյ Կալվարսկի | |
1995 | «Вечер» | անհայտ | «Надо влюбиться» |
1995 | «Надо влюбиться» | անհայտ | |
1995 | «Школьная пора» | Վալերի Սպիրին | |
1996 | «Женское счастье» | Վալերի Սպիրին | |
1996 | «Дальнобойщик» | Իգոր Ահմեդով | |
1997 | «За розовым морем» | Վալերի Սպիրին | «За розовым морем» |
1997 | «Колечко» | Ալեքսանդր Պրոշկին | |
1997 | «Солнце моё» | անհայտ | |
1997 | «Наш двор» | անհայտ | |
1998 | «Не забудь» | անհայտ | |
1999 | «Река любви» | անհայտ | «Река любви моей» |
1999 | «Гуси-лебеди» | անհայտ | «Я не скажу прощай» |
2000 | «Обетованная Земля» (Միխայիլ Շուֆուտինսկիի հետ) | անհայտ | «Река любви моей» |
2000 | «Свежий ветер» | Ֆյոդեր Բոնդարչուկ | «Я не скажу прощай» |
2000 | «Я буду лететь за тобой» | Սերգեյ Կալվարսկի | «Река любви моей» |
2001 | «Чайки» | Ֆյոդեր Բոնդարչուկ | առանց ալբոմ |
2001 | «По льду» | Անդրեյ Բոլնետկո | «Я не скажу прощай» |
2001 | «Поплачу и брошу» | Յուրի Գրիմով | |
2002 | «Где-то» | անհայտ | |
2002 | «Ты теряешь» | անհայտ | |
2003 | «Цепочка» | Նիկոլայ Պրապորիշիկով | |
2004 | «Берега любви» (Վիկտոր Սալտիկովի հետ) | անհայտ | «Невесомость» (альбом В. Салтыкова) |
2005 | «Лето» (feat. Виктор Салтыков) | անհայտ | առանց ալբոմ |
2006 | «Love Hurts» (Nazareth-ի հետ) | անհայտ | |
2010 | «Три часа» | Ելենա Վինրյասկայա | «Время» |
2015 | «В сердце» | Պոլինա Ռեբցևա | առանց ալբոմ |
- Մասնակցությունը ուրիշ կատարողների տեսահոլովակներում
Թվական | Տեսահոլովակ | Կատարող |
---|---|---|
1991 | «Грустное слово любовь» | Վիկտոր Չայկա |
1998 | «Я прошу тебя» | ИКС-Миссия |
2008 | «Счастье в каждый дом» | Муз-ТВ հեռուստաալիքի աստղերը |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990՝ «Մեր մարդը Սան Ռեմոյում»՝ Տանյա, «Միրաժ» խմբի մենակատար
- 1998՝ «Ռազմա-դաշտային ռոմանս»
- 2008՝ «Գեղեցկությունը պահանջում է ...»՝ կամեո
- 2009-2011՝ «Տվեք երիտասարդներին»՝ կամեո
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերջին հերոս
- Պարեր աստղերի հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Почётное звание присвоено указом президента России № 1473 от 23 декабря 2001 года Արխիվացված 2013-07-31 Wayback Machine
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Татьяна Овсиенко — официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Овсиенко Татьяна
- ↑ https://kino.mail.ru/news/7017_ovsienko_spoet_s_nazareth/(չաշխատող հղում)
- ↑ http://mirmagi.ru/blog/tatjana_ovsienko_quot_vremja_quot/2013-03-20-754
- ↑ «Газета «Бульвар Гардона» | Таня Овсиенко официально развелась». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Татьяна Овсиенко: Татьяна Овсиенко развелась с мужем
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ http://www.starhit.ru/novosti/tatyana-ovsienko-gotovitsya-k-pervoy-vstreche-s-vnukom-117753/
- ↑ http://www.mzk1.ru/2017/05/aleksandr-merkulov-─-iz-tyurmy-v-zags/
- ↑ http://www.bagnet.org/news/showbiz/132813
- ↑ https://www.eg.ru/showbusiness/25798/
- ↑ Татьяна Овсиенко на сайте peoples.ru.
- ↑ Новость Արխիվացված 2009-05-08 Wayback Machine от на официальном сайте певицы ovsienko.net.
- ↑ О наградах Татьяны Овсиенко на неофициальном сайте певицы ovsienko.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը պաշտոնական կայքէջում Արխիվացված 2011-10-22 Wayback Machine
- Ամեն ինչ «Միրաժ» խմբի մասին Արխիվացված 2010-12-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Օվսիենկո» հոդվածին։ |
|