Jump to content

Տանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանա
նորվ.՝ Tana
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնՏանա-բրու
Ֆրանկ Մարտին Ինգիլ
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Պաշտոնական լեզուներնորվեգերեն և Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2009)2953
Տարածք4049.71
Հիմնադրված է1864[1] թ.
Սահմանակցում էԳամվիկ, Berlevåg, Բոցֆորդ, Nesseby, Վադսյո, Կարասիոկ, Ուտսյոկի, Պորսանգեր և Լեբեսյու
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2025
tana.kommune.no

Տանա (նորվ.՝ Tana), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Սահմանակից է Ֆինլանդիային։ Կոմունայի վարչական կենտրոնը Տանա-բրու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 4049,71 կմ² տարածք[2]։ Բնակչության մեծ մասը սաամներ են։

Տանայի տարածքը նախկինում եղել է Լապլանդիայի կազմում։ 1864 թվականի հունվարի 1-ին Տանա կումունան առանձնացվեց Նեսեբյու կոմունայից և ստեղծվեց առանձին համայնք, որը ներառում էր նաև Գամվիկ կոմունայի տարածքը։ 1913 թվականի հուլիսի 1-ին Տանայի կազմից հանվեցին և առանձին կոմունաներ դարձան Գամվիկը և Բերլեվոգը։ 1964 թվականի հունվարի 1-ին Տանային միացվեց Պոլմակ կոմունան։

Տանա կոմունան իր անվանումը ստացել է Տանա գետից։ Հյուսիսսաամերեն Deatnu նշանակում է «մեծ գետ», ինչից էլ առաջացել է նորվեգերեն «Տանա» անվանումը։

Մինչև 1918 թվականը կոմունայի անվանումը գրվում էր «Tanen»: 1992 թվականին այն վերանվանվում է Դեատնու-Տանա (Deatnu-Tana)[3], սակայն 2005 թվականին վերանվանվեց։ Այժմ պաշտոնապես Տանա և Դեատնու անվանումներ իրավահավասար են[4]։

Տանա կոմունայի զինանշանը ստեղծվել է 20-րդ դարում և հաստատվել 1984 թվականի մայիսի 11-ին։ Կարմիր գույնի վահանի վրա պատկերված է գետի ջրերի համար նախատեսված երեք դեղին գույնի նավակ, որոնք օգտագործել են սաամենրը, նորվեգացիները, ֆինները[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանա կոմունայի տարածքը գտնվում է Տանա գետի ավազանում, ինչպես նաև Տանա ֆյորդի ափերին։ Սահմանակից է Ֆիլիանդիայի Ուտսիոկի նահանգին։

Հիմնական բնակավայրերը տեղակայված են Սիրմա, Պոլմակ, Ռուստեֆյելբմա, Սեյդա, Սկիպագուրա, Աուստերտանա, Տանաբարու գետերի ափերին։ Տանա-բրու քաղաքը հանդիսանում է կոմունայի վարչական կենտրոնը։ Վարչական կենտրոնով է անցնում E6 մայրուղին։

Տանա գետը հայտնի է իր սաղմոն ձկան պաշարներով։

Ծնունդով Տանայից հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. "Laksefiske for alle". Aftenposten. 2014-07-19. p. 11.
  3. Ot.prp. nr. 111 (2001-2002)
  4. Endring av skrivemåten for tospråklige kommuner.
  5. Norske Kommunevåpen, 1990. Nye kommunevåbener i Norden
  6. Քույր քաղաքներ: Արխիվացված 2015-01-28 Wayback Machine (ռուսերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]