Տահիտցի կանայք լողափին
Տահիտցի կանայք լողափին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն[1] |
տարի | 1890 |
բարձրություն | 69 սանտիմետր[2] |
լայնություն | 91,5 սանտիմետր[2] |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր, կենցաղային ժանր և մարդու ձևի գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Տահիտցի կանայք լողափին (ֆր.՝ Femmes de Tahiti), Պոլ Գոգենի 1891[3] թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուում RF 2765 համարի ներքո[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին Գոգենը մեկնել է Տահիտի կղզի, որը նրա պատկերացմամբ պարզունակ մի կղզի էր։ Արվեստագետն ուզում էր այնտեղ ապրել «զմայլանքի, հանգստության և արվեստի» մեջ։ Ֆինանսական դժվարություններն ու գեղագիտական մտահոգությունները նրան ստիպում էին փախչել և «ազատություն գտնել»։
Նկարիչը կտավը տվել է տահիտցի կապիտան Առնոյին, ով էլ այն նվիրել է իր դստերը, ում մոտ նկարը գտնվել է մինչև 1920 թվականը։ 1920-1923 թվականներին կտավը գտնվել է վիկոնտ Գի դե Շոլեի հավաքածուում։ 1923 թվականին որպես նվեր հանձնվել է պետական թանգարանին։
- 1923 Լուվրի թանգարան
- 1923-1929 Լյուքսեմբուրգի թանգարան
- 1929-1947 Լուվրի թանգարան
- 1947-1986 Ժյո դը պոմի ազգային թանգարան
- 1986 թվականից՝ Օրսե թանգարան
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոգենը կտավը ստեղծել է Տաիտիում գտնվելու սկզբնական շրջանում, երբ նա պատկերում էր տահիտցիներին զբաղված իրենց առօրյա գործերով։ Կտավում Գոգենը պատկերել է երկու կնոջ Խաղաղօվկիանոսյան Տահիտի կղզու ափին։ Կանայք նստած են ավազին։ Նրանցից մեկը նայում է դիտողին, մյուսը՝ ոչ։ Ձախ կողմում պատկերված երիտասարդ կինը նստած է մեջքով դեպի դիտողը, գլխիկոր, անտարբեր։ Նա հագել է կարմիր պարեո, մարմնի շուրջ պտտված կտորը շրջազգեստ է դարձել։ Սև մազերը հավաքված են դեղին ժապավենով, մազերին ամրացված է նաև սպիտակ ծաղիկ։ Աջ կողմում պատկերված կինը նայում է դիտողին։ Նա նստել է ոտքերը խաչված, հագին՝ միսիոներական ազդեցություն հիշեցնող ամբողջական զգեստ։
2006 թվականին նկարը թողարկվել է նամականիշի վրա «2006 - Les Impressionnistes» անվանումով[5]։
Parau api
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Գոգենը ստեղծել է նմանատիպ կտավ, որն անվանել է Parau api, (Տահիտիի երկու կանայք), որը գտնվում է Դրեզդենի Galerie Neue Meister-ում։ Տահիտի լեզվով "parau" նշանում է բառ, իսկ "api"՝ նոր, "parau api"՝ նորություններ։ Նմանատիպ ողջույնի ձև է՝ "Eaha te parau api", «Դեհ, ի՞նչ նորություն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ « Notice de l'œuvre »
- ↑ ««Paul Gauguin Femmes de Tahiti»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Timbre de 2006, Les impressionnistes, Paul Gauguin, «Deux femmes sur la plage» 1891
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mandel Gabriele Sugana, Tout l'œuvre peint de Gauguin, Paris, Flammarion, 2008, 119 p. (ISBN 978-2080112187)
- Bengt Danielsson, Gauguin à Tahiti et aux îles Marquises, Papeete, Éditions du Pacifique, 1975, 327 p. (ISBN 978-2857000570)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|