Վրաց-ադրբեջանական հարաբերություններ
Վրաստան |
Ադրբեջան |
Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները եղել են բավականին ջերմ կապված մշակույթային կապերի և Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ կազմում իրար սահմանակից լինելու հետ։ Ադրբեջանը դեսպանություն ունի Թբիլիսիում, իսկ Վրաստանն էլ իր հերթին Բաքվում։ Երկու երկրներն էլ հանդիսանում են Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՎՈւԱՄ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության լիիրավ անդամներ։ Երկու երկրների միջև պետական սահմանի երկարությունը կազմում է 428 կմ[1]։
Վրաց-ադրբեջանական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանում ապրում է 294,761 ադրբեջանցիներ, նրանք Վրաստանում հանդիսանում են ամենամեծ փոքրամասնությունը և կազմում են երկրի բնակչության 6,7 տոկոսը։ Ադրբեջանցիների մեծամասնությունը վաղ ժամանակներից ապրում են Քվեմո Քարթլիում, Կախեթում, Շիդա Քարթլիում ևՄցխեթ-Մթիանեթում, ինչպես նաև մեծ ադրբեջանական համայնք կա Թբիլիսիում[2]։ Ադրբեջանում վրացական փոքրամասնությունները պակաս նշանակալի են, սակայն շատ էթնիկ ադրբեջանցիներ Վրաստանի քաղաքացիներ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանը և Ադրբեջանը ջերմ հարաբերություններ հաստատեցին առավելապես երբ երկու երկրները 1918 թվականին անկախացան։ 1919 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը կնքեցին առաջին պաշտպանական պայմանագիրը ընդդեմ Սպիտակ շարժման և գեներալ Անտոն Դենիկինի բանակին[3]։ Չնայած տարածքային վեճերին (Զաքաթալայի շրջան) երկու երկրները Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու երկրներն էլ խաղաղ կարգավորման կողմնակից էին։ 1922 թվականին երկու երկրները դարձան ԽՍՀՄ անդամ և շարունակեցին համագործակցությունները տարբեր ոլորտներում։
1991 թվականին Ադրբեջանը և Վրաստանը վերականգնեցին իրենց անկախությունը, իսկ արդեն 1992 թվականի նոյեմբերի 18-ին երկու երկրների միջև հաստատվեց դիվանագիտական հարաբերություններ։ Տարածաշրջանային շահերը հավասարակշռելու փորձ կատարելու համար 1997 թվականի հոկտեմբերի 10-ին այս երկրները դարձան ՎՈւԱՄ-ի չորս հիմնադիր երկրներից։ Երկրները լայն համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական ոլորտներում դրանց վառ օրինակներ են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ՏՐԱՍԵԿԱ-ն և այլ տնտեսական նախագծներ։ Երկրները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցում են միմյանց հետ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանության համար, որը նավթ է մատակարարում Թուրքիային։
2008 թվականի հունվարին երբ Վրաստանը անհայտ պատճառներով մնաց առանց գազի և էլեկտրականության երկրին օգնություն ցույց տվեց Ադրբեջանը։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «The Business Year» — «The Business Year — Azerbaijan 2011» ամսագրի հատուկ համարում, որը նվիրված էր Ադրբեջանի անկախության քսանամյակին ասել է՝
2008 թվականին երբ Վրաստանը անհայտ պատճառներով մնաց առանց գազի և էեկետրականության, Ադրբեջանը օգնեց վրաց ժողովրդին այդ սառը ձմռանը, չանայած այն փաստին, որ անհրաժեշտ եղավ նույնիսկ կրճատել գազի մատակարարումը սեփական բնակչությանը։
Վրաստանը երբեք չի մոռանա ադրբեջանցի ժողովրդի օգնությունը։ Մենք չենք մոռանա, որովհետև այն եղավ Վրաստանի համար ամենադժվար ժամանակաշրջանում։ Սա ոչ միայն ռազմավարական համագործակցություն է, այլ նաև մեր եղբայրության խորհրդանիշը։ Իրականում մենք ստեղծեցինք դաշնակցային կապեր։ Մեր երկրների միջև ոչ մի խնդիր չկա:
Վրաստանը և Ադրբեջանը ունեն 446 կիլոմետր երկարությամբ սահման միմյանց հետ։ 1996 թվականին ստեղծվել է պետական սահմանի սահմանազատման և սահմանազերծման երկկողմ միջկառավարական հանձնաժողովը։ Հանձնաժողովի գործունեության 15 տարիների ընթացքում իրականացվել է սահմանի հստակեցման ուղղությամբ կատարված աշխատանքների գրեթե 70 տոկոսը, սակայն 2007 թվականից ի վեր սահմանազատման գործընթացում առաջացել են խոչընդոտներ։
Պաշտոնական Թբիլիսին վիճելի տարածքներ է համարում Դավիթ Գարեջայի վանական համալիրը Էրիսիմեդի գյուղը, իսկ Ադրբեջանը համարում է, որ վանական համալիրը կովկասյան ալբանացիների մշակույթային հուշարձաններից է։
Տնտեսական համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում։ Ադրբեջանական նավթի և գազի արտհանման հիմնական ուղությունները անցնում են Վրաստանով, ինչպես օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Սուպսա և Հարավկովկասյան գազատարները։
Այսօր կողմերը բանակցում են համատեղ կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցերը, որի շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է 775 միլիոն դոլլար վարկ։
SOCAR ընկերությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում Վրաստանի էներգետիկ շուկայում։
Ադրբեջանը Վրաստանի երկրորդ ամենամեծ առևտրային գորընկերն է։ Վրաստանը Ադրբեջան է արտհանում՝ ցեմենտ, լոկոմոտիվ և այլ տրանսպորտային միջոցներ, քիմիական պարարտանյութեր, հանքային ջուր, ապակի։ Ադրբեջանն իր հերթին Վրաստան է արտհանում նավթ, բնական գազ, պլաստիկե իրեր, կահույք և շինանյութ[4]։
Մշակույթային կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- XIX դարի 70-ական թվականներին Թիֆլիսում կայացավ առաջին ադրբեջանա-թուրքական թատրոնը։ Այդտեղ հենց այդ օրը սկսեց գործել Միրզա Ախունդովի անվան Ադրբեջանի մշակույթի թանգարանը։
- ХХ դարի երկրորդ կեսին XXI-ի սկզբին երկու երկրների միջև ամրապնդվեց մշակութային համագործակցությունը[5][6]։
- 2009 թվականի հունիսի 16-ից 19-ը Թբիլիսիում անց կացվեցին ադրբեջանական մշակույթի օրեր։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեղամեջ — Բաթում
- Գանձակ — Քութայիս
- Գանձակ — Ռուսթավ
- Սումգայիթ — Ռուսթավ[7]
- Նախիջևան — Բաթում[8]
- Շաքի — Թելավ[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ 2002 Georgia census Արխիվացված 2006-08-31 Wayback Machine
- ↑ Firuz Kazemzadeh. Struggle For Transcaucasia (1917—1921), New York Philosophical Library, 1951
- ↑ Ministry of Foreign Affairs of Georgia — Union of Myanmar Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ «Азербайджано-грузинские взаимоотношения в области изобразительного искусства (вторая половина XX века начало XXI века)». kavkazplus.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Культурные связи Азербайджана и Грузии» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Грузию посетит делегация азербайджанского города Сумгаит». Татар-Информ.
- ↑ «Нахичевань и Аджария расширяют отношения». ИА REGNUM.
- ↑ Qardaşlaşmış şəhərlər. azerbaijans.com