Վրացական նահանգ
Արտաքին տեսք
Վրացական նահանգը Ռուսական կայսրության ադմինիստրատիվ միավոր է, կենտրոնը՝ Թիֆլիս։
Կազմավորվել է 1801 թվականին Արևելյան Վրաստանի միացման հռչակագրով Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվող տարածքներից։ 1812 թվականին ընդարձակվեց Անդրկովկասի տարածքների հաշվին, որոնք Ռուսաստանին անցան Բուխարեստի պայմանագրով։
Ի սկզբանե բաժանված էր 5 գավառների[1]՝
- Գորիի գավառ (կենտրոնը՝ Գորի),
- Դուշեթի գավառ (կենտրոնը՝ Դուշեթի),
- Լոռի գավառ (կենտրոնը՝ Լոռի),
- Սիղնաղի գավառ (կենտրոնը՝ Սիղնաղ) և
- Թելավի գավառ (կենտրոնը՝ Թելավ).
1840 թվականին լուծարվեց. նրա տարածքները ներառվեցին Վրացա-Իմերեթական նահանգի կազմում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Установления по Грузии от 12-го сентября 1801 года / Акты собранные Кавказской Археографической Коммиссиею. — Тифлис, 1866. — Т. 1. — С. 437-438.