Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորկուտա (այլ կիրառումներ)
Վորկուտա, գետ Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Նենեցական ԻՕ-ում և Կոմի Հանրապետությունում, Ուսա գետի (Պեչորայի ավազան) աջ վտակը։ Երկարությունը 182 կմ է, ավազանը՝ 4550 կմ2։ Վորկուտայի ավազանում կան 2 հազար լճեր, տարածված են ճահիճները։ Գետի սնումը խառն է։ Ջրի միջին տարեկան ծախսը 43,4 մ3/վրկ է։ Սառցակալում է հոկտեմբերից հունիս։ Օգտագործվում է Վորկուտայի ածխավազանի ջրամատակարարման համար։ Գետի ափին է գտնվում Վորկուտա քաղաքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 498)։
|