Վյաչեսլավ Կրենդելյովը ծնվել է Աշխաբադում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել մարզադպրոցում, որտեղ նրան բերել է հայրը, որը կարճ ժամանակ խաղացել է «Կոպետդագ» ակումբի կազմում, մայրը՝ ինժեներ-էլեկտրիկ։ Ծնողները ապրում են Թուրքմենստանում։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2009 թվականի մարտին[2]։
Հանդես է եկել Աշխաբադի «Գալկանում», որտեղ միաժամանակ ժամկետային ծառայության է անցել բանակում[2]․ ծառայել է Թուրքմենստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովի թիկնապահությամբ զբաղվող ներքին զորքերի էլիտար ստորաբաժանումում։ 2003 թվականին հանդես է եկել Աշխաբադի «Նիսա» ակումբում[3]։ «2004 թվականից խաղացել եմ ղազախական «Տարազում»։ Այնուհետև տեղափոխվել է Գրոզնիի«Թերեկ», որի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ 2007 թվականին զբաղեցնելով 2-րդ տեղը առաջին դիվիզիոնում։ Տարվա վերջում դարձել է «Ամկարի» առաջին ձեռքբերումը, սակայն ոչ մի խաղ Պերմի ակումբի կազմում այդպես էլ չի անցկացրել։ 2009 թվականի մարտին տեղափոխվել է Լիպեցկի«Մետալուրգ»՝ մեկ տարի ժամկետով։ 2011 թվականի փետրվարի 13-ին համալրել է «Լուչ-Էներգիա» ակումբի շարքերը[4], որի կազմում անցկացրել է 41 հանդիպում առաջնության ընթացքում և 3 հանդիպում՝ գավաթային խաղերում՝ խփելով 2 գնդակ։ 2010 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[5]։ 2013 թվականի հուլսի 17-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա»[6]։ 2015 թվականի փետրվարին ստացել է վնասվածք, և մեկ տարով դուրս է մնացել թիմից[7]։ 2015 թվականի հունիսին ևս մեկ անգամ պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիայի» հետ[8]։
2004 թվականին հրավիրվել է Թուրքմենստանի ազգային հավաքական։ Նույն թվականին հանդես է եկել նաև 2004 թվականի Ասիայի գավաթի հիմնական մրցաշարում։ 2008 թվականի օգոստոսին ԱՖԿ-ի հրավերով Աֆղանստանի հավաքականի դեմ գավաթային խաղում խփել է առաջիին գոլը ազգային հավաքականի կազմում։ 2011 թվականի հուլիսի 23-ին խփել է երկրորդ գոլը[9] Թուրքմենստանի հավաքականի կազմում[10]՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում գրավելով Ինդոնեզիայի հավաքականի դարպասը։