Վյաչեսլավ Զայցև
Վյաչեսլավ Զայցև ռուս.՝ Вячеслав Михайлович Зайцев | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1938[1] |
Ծննդավայր | Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 30, 2023 (85 տարեկան) |
Մահվան վայր | Շչյոլկովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Zhegalovo Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան (1962) |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող, dressmaker, հաղորդավար, մանկավարժ, ուսուցիչ, բեմանկարիչ, հեռուստահաղորդավար, նորաձևության դիզայներ, նկարիչ-բեմադրող, նկարիչ, գեղանկարչություն և պրոֆեսոր |
Աշխատավայր | Առաջին ալիք |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա |
Երեխաներ | Yegor Vyacheslavovich Zaitsev? |
Կայք | zaitsev.info |
Slava Zaitsev Վիքիպահեստում |
Վյաչեսլավ Միխայլովիչ Զայցև (ռուս.՝ Вячесла́в Михайлович За́йцев, ծննդյամբ՝ Կուկուրին[2], մարտի 2, 1938[1], Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2023, Շչյոլկովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուս մոդելավորող, գրաֆիկական նկարիչ, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2006), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (1995), Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2007)։ Եղել է խորհրդային և ժամանակակից մշակույթի և արվեստի մի շարք գործիչների՝ Էդիտա Պիեխայի, Ալլա Պուգաչովայի, Մուսլիմ Մագոմաևի, Ֆիլիպ Կիրկորովի և այլոց հագուստի մոդելավորողը[3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Զայցևը ծնվել է 1938 թվականին Իվանովո քաղաքում։ Հայրը մեկնել է պատերազմ, երբ Սլավան եղել է 3 տարեկան։ Պատերազմի ընթացքում գերի է ընկել, փախել այնտեղից և հասել Բեռլին։ Պատերազմից հետո որպես հայրենիքի դավաճան բանտարկվել է։ Քանի որ նրա հայրը պետության կողմից համարվել է ժողովրդի թշնամի, Զայցևին զրկել են ակադեմիայում, թատերական դպրոցում և օդաչուների պատրաստման դպրոցում սովորելու հնարավորությունից։ 1952 թվականին ուսումը սկսել է Իվանովոյի քիմիական և տեխնոլոգիական տեխնիկումում, որն ավարտել է 1956 թվականին և ստացել տեքստիլ նկարչության նկարչի որակավորում։ 1958 թվականին հայրն ազատ է արձակվել և պաշտոնապես ամուսնացել Վյաչեսլավի մոր հետ։ Վյաչեսլավն ու նրա ավագ եղբայրը՝ Վլադիմիրը, կրել են իրենց մոր ազգանունը՝ Կոկուրին։ Մոր մահից հետո հայրն ապրել է ուրիշ կնոջ հետ, որին խնամել է Վյաչեսլավը։ Վյաչեսլավի եղբայրը տասը տարի անցկացրել է բանտում և մահացել։
1962 թվականին Վյաչեսլավ Զայցևը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը և նշանակվել Բաբուշկինսկի շրջանի Մոսոբլսովնարխոզի փորձարարական և տեխնիկական հագուստի ֆաբրիկայի գեղարվեստական ղեկավար։ Ինստիտուտում սովորելու տարիներին նա ամուսնացել է Մարինա Վլադիմիրովնայի հետ, 1959 թվականին ծնվել է նրանց որդին՝ Եգորը։
Իր գործունեության սկզբնական շրջանում Զայցևը ստեղծել է գյուղի կին աշխատողների համար հագուստ, սակայն այն մերժվել է մեթոդական խորհրդի կողմից։
Կարճ ժամանակ անց Paris Match ֆրանսիական ամենշաբաթյա լրագիրը հրատարակել է Զայցևի հագուստի հավաքածուն՝ «Նա նորաձևություն է թելադրում Մոսկվային» վերնագրով։ Խորհրդային տարիներին հագուստի մոդելավորման գործում հայտնի են եղել Զայցևը և Վալենտին Յուդաշկինը։ Զայցևին հաճախ համեմատում էին աշխարհահռչակ հագուստի այնպիսի դիզայներների հետ, ինչպիսիք են Քրիստիան Լակրուան, Քրիստիան Դիորը, Պիեռ Կարդենը, և Իվ Սեն Լորանը։ Կոմունիստական ռեժիմի օրոք ԽՍՀՄ սահմաններից դուրս միակ երկիրը, որտեղ Զայցևը կարող էր աշխատել, Չեխոսլովակիան էր։
1965 թվականի մարտին Զայցևը դարձել է համամիութենական նորաձևության տան գլխավոր դիզայները, որը հայտնի էր նաև որպես «մոդելների տուն» անվամբ։ Նույն թվականի ապրիլին Պիեռ Կարդենը, Մարկ Բոհանը և Գի Լարոշը այցելելել են Մոսկվա և ծանոթացել Զայցևի ստեղծագործություններին։ Պիեռ Կարդենը Զայցևին անվանել է «հավասարը հավասարի մեջ», իսկ ֆրանսիական մամուլը նրան անվանել է «Կարմիր Դիոր»։
1965-1968 թվականներին Զայցևի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանում։ 1978 թվականին նա հեռացել է համամիութենական նորաձևության տնից և սկսել աշխատել փոքր ստուդիայում։ Նույն թվականին մահացել է մայրը, որի մահից հետո Զայցևը սկսել է գրել բանաստեղծություններ։ 1980 թվականի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մշակել է խորհրդային թիմի հագուստների դիզայնը, ինչի համար նա պարգևատրվել է Պատվո նշանի շքանշանով։
1980 թվականին նա հեղինակել է երկու գիրք՝ «Նման փոփոխական նորաձևություն» (ռուս.՝ Такая изменчивая мода) և «Նորաձևության այս բազմակողմանի աշխարհը» (ռուս.՝ Этот многоликий мир моды), որոնք վերահրատարակվել են Բուլղարիայում և Չեխոսլովակիայում։
1982 թվականին նա վերանվանել է իր ստուդիան «Սլավա Զայցև» մոսկովյան նորաձևության տուն անվամբ։ 1980-ականների կեսերին նորաձևության տանը աշխատում էր 600 պետական ծառայող, որոնք արտադրում էին տարեկան մոտ 2 միլիոն ռուբլու հագուստ։
Նրա ծառայություններից օգտվել է Ռաիսա Գորբաչովան, որի հովանավորության շնորհիվ նա ձեռք է բերել աշխարհի ամենաթեժ մոդելավորողներից մեկի համբավը և դարձել միջազգային հանրահայտ անձնավորություն։
Վյաչեսլավ Զայցևը անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես), Բելգիայում (Բերսել, Կորտրիկ), Էստոնիայում (Տալլին)։ Նրա հինգ նկարներ և գրաֆիկական աշխատանքներ տեղ են գտել Տրետյակովյան պատկերասրահում։ Որպես զգեստների դիզայներ նա համագործակցել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ։ Նա եղել է Մարիա Բաբանովայի, Լյուբով Օռլովայի, Անգելինա Ստեպանովայի, Մարկ Պրուդկինին, Միխայիլ Ուլյանովին, Վլադիմիր Զելդինի, Անդրեյ Միրոնովին, Վերա Վասիլևայի, Յուլյա Բորիսովայի, Լյուդմիլա Մակսակովայի, Մարիաննա Վերտինսկայայի, Անաստասյա Վերտինսկայայի, Տատյանա Լավրովայի, Գալինա Վոլչեկի, Մարինա Նեյոլովայի, Ալիսա Ֆրեյնդլիխի և այլ դերասանների հագուստի մոդելավորողը։
1989 թվականից նա ստեղծել է բազմաթիվ զգեստներ Na-Na խմբի համար, երկար տարիներ համագործակցել է խմբի ղեկավար Բարի Ալիբասովի հետ[6]։
2006 թվականի մարտին «Արվեստ XXI դար» հրատարակչությունը թողարկել է գիրք-ալբոմ՝ «Սլավա Զայցև. Գայթակղության գաղտնիքները» վերնագրով։
2007 թվականի հուլիսի 30-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը «Առաջին ալիքի» եթերում վարել է «Նորաձևության դատավճիռ» հեռուստատեսային հաղորդումը[7] »[8][9]։
2009 թվականից Վյաչեսլավը Զայցևը հանդիսացել է «Գուբերնսկի ոճ» նորաձևության միջազգային փառատոնի ժյուրիի նախագահը[10]։
2013 թվականի մարտին, նրա ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, «Նավոնա» հրատարակչությունը թողարկել է Սերգեյ Էսինիի հեղինակությամբ «Սլավա Զայցև. Վարպետ և ոգեշնչում» գիրքը։
2017-ին «Էքսմո ԱՍՏ» հրատարակչությունը թողարկել է Վյաչեսլավ Զայցևի «Նորաձևություն. Իմ տունը» ինքնակենսագրական գիրքը։
Եղել է Փարիզի և Իվանովո քաղաքների պատվավոր քաղաքացի[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կինը՝ Մարինան, եղել է նկարչուհի, Մոսկվայի նկարիչների միության անդամ։ Նրանք միասին ապել են 9 տարի։
Երկրորդ կինը՝ Իննան, նրա հետ ապրել է մեկ տարի՝ առաջին կնոջից բաժանվելուց հետո։
Որդին՝ Եգոր Զայցև (ծն. 1960 թ.), դիզայներ է, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
Հիվանդություն ու մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Վյաչեսլավ Զայցևի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն, որը խնդիրներ է առաջացրել նրա հոդերի հետ։ Նկարչի վիճակը գնալով վատացել է[12][13]։
Վյաչեսլավ Զայցևը մահացել է 2023 թվականի ապրիլի 30-ին 86 տարեկան հասակում։ Նրան Շչելկովի հիվանդանոց են տեղափոխվել է ներքին արյունահոսությամբ[14][15][16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Слава Зайцев. История бренда
- ↑ «Зайцев В.М., профессор, академик РАХ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Не стало Вячеслава Зайцева: как «Красный Диор» покорил модный Олимп?». МИР 24 (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Ульяна Виноградова (2023 թ․ ապրիլի 30). «На 86-м году жизни скончался советский и российский модельер Вячеслав Зайцев: что о нем известно». OBOZREVATEL NEWS (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Слава Зайцев. Группа «Интеграл»: «Идти наперекор …»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Почему Зайцев покинул «Модный приговор»?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2009 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ ««Эконика» выносит «Модный приговор»». Эконика. 2007 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Шоу «Модный приговор»: Вячеслав Зайцев вернул к жизни 200 человек». Կոմսոմոլսկայա պրավդա. 2008 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «В Воронеже Вячеслав Зайцев влюбился в Марью и Забаву». Կոմսոմոլսկայա պրավդա. 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Скончался модельер Вячеслав Зайцев». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Страдающий болезнью Паркинсона Вячеслав Зайцев потерял способность самостоятельно передвигаться по дому». Вокруг ТВ. 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Михалкова показала Зайцева, пораженного болезнью Паркинсона: Яндекс. Новости». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Умер модельер Слава Зайцев». РБК (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Косолапова Арина Денисовна (2023 թ․ ապրիլի 30). «Стала известна причина смерти Вячеслава Зайцева». Известия (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Привезли с кровотечением желудка: модельер Вячеслав Зайцев скончался, не приходя в состояние». Телеканал «Астана» (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 1. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Стал известен диагноз модельера Зайцева перед смертью
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ru) Slava Zaitsev Moscow Fashion House
- (ru) Slava Zaitsev Model Agency
- (ru) Slava Zaitsev Fashion Lab
- (ru) Slava Zaitsev Fashion Lab
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Զայցև» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրիլի 30 մահեր
- 2023 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային նկարիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս գրաֆիկներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս նկարիչներ
- Փարիզի պատվավոր քաղաքացիներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ
- Նորաձևության դիզայներներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ