Վլադիմիր Միկոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Միկոյան | |
---|---|
հունիսի 12, 1924[1] - սեպտեմբերի 18, 1942[2] (18 տարեկան) | |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահվան վայր | Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր[2] |
Կոչում | ավագ լեյտենանտ[2] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[2] |
Կրթություն | Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց |
Պարգևներ |
Վլադիմիր Անաստասի Միկոյան, (հունիսի 12, 1924[1], Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - սեպտեմբերի 18, 1942[2], Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), օդաչու, ավիացիայի ավագ լեյտենանտ։ Անաստաս Միկոյանի որդին։
Ա․ Ֆ․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմական ավիացիոն դպրոցն ավարտելուց (1942) հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ստալինգրադի մարտերին և զոհվել հերոսաբար՝ օդային անհավասար մարտում խփելով թշնամու 2 ինքնաթիռ։ Հետմահու պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 543)։ |