Վլադիմիր Լենինի տուն-թանգարան (Ուֆա)
Վլադիմիր Լենինի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ուֆա |
Կայք | muzei-leninufa.edusite.ru/p1aa1.html |
Վլադիմիր Լենինի տուն-թանգարան, թանգարան, որը գտնվում է Ուֆա քաղաքի Կիրովի շրջանում՝ Դոստոևսկու փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Լենինը երկու անգամ այցելել է Ուֆա՝ 1900 թվականի փետրվարին և հունիսին։ Երկրորդ այցի ժամանակ նրա կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, Ուֆայի Ոստիկանական (այժմ՝ Կրուպսկայա) և Բանտային (այժմ՝ Դոստոևսկի) փողոցների անկյունում մի տուն է վարձել, որտեղ Լենինն ապրել է գրեթե երեք շաբաթ։
Լենինի՝ Ուֆայում գտնվելու պատվին որոշել են թանգարան կառուցել։ Այդ նպատակով Լենինի ապրած տան կողքին ընտրվել է երկհարկանի տուն։ Նախագծի ճարտարապետը Գ. Ադամովիչն էր։ 1938 թվականի ապրիլին նախագիծն արդեն պատրաստ էր։ Աշխատանքներն իրականացվել են 1938-1941 թվականներին՝ Կրուպսկայայի հսկողությամբ։ Վերակերտվել է այն ժամանակվա իրավիճակը, իսկ Կրուպսկայայի պնդմամբ՝ այստեղ կազմակերպվել է նաև Լենինի կյանքն ու հեղափոխական գործունեությունն արտացոլող ցուցահանդես։
Տուն-թանգարանը բացվել է 1941 թվականի հունվարի 21-ին[1]։ Երեք ամիս անց այցելուների թիվը գերազանցել է 12 հազարը, իսկ թանգարանի գործունեության ընթացքում այնտեղ այցելել է ավելի քան չորս միլիոն մարդ՝ 87 պետություններից։ Թանգարանի առաջին տնօրենը Շ. Խանաֆինն էր։ 1943 թվականից սկսած՝ ավելի քան քառասուն տարի, թանգարանը ղեկավարել է Հայաթ Ահմետովան։
1980-ական թվականներին թանգարանի շուրջը կառուցվել է հուշահամալիր։ Թանգարանի հարևանությամբ վերստեղծվել է նախահեղափոխական Ուֆայի մի մասը։ Այստեղ կառուցվել են կարմիր աղյուսով տներ, գլաքարե կամրջով փողոցներ, տեղադրվել են փողոցային լապտերներ։ Այդ տարածքը հռչակվել է ճարտարապետական հուշարձան՝ պետության պահպանության ներքո։
Թանգարանային համալիրը գոյատևել է մինչև 2002 թվականը։ Հին շինությունների հետ այն քանդվել է 19-20-րդ դարերում, իսկ դրա փոխարեն 2003-2005 թվականներին կառուցվել է էլիտար բնակելի համալիր։ Այնուամենայնիվ, հին տուն-թանգարանը գոյատևել է և շարունակում է գործել[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дом-музей В.И. Ленина». tourizm.ufacity.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Администрация Уфы: "Дом-музей Ленина не будет закрыт!"». ProUfu.ru - Новости Уфы и Башкирии. 2015 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ «В Уфе могут закрыть дом-музей Ленина». ProUfu.ru - Новости Уфы и Башкирии. 2015 թ․ հոկտեմբերի 22.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Синенко С. Г. Уфа старая и новая. — Уфа: Государственное республиканское издательство «Башкортостан», 2007. — 272 с. — 3000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լենինի՝ Ուֆայի տուն-թանգարանը» (ռուսերեն). Bashkortostan450. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- «Ոստիկանականի և Բանտայինի անկյունում...» (ռուսերեն). Լենինի տուն-թանգարանը Ուֆա քաղաքում. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.