Վիքիպեդիա:Վիքի Ճամբար 2014 (II հերթափոխ)/Ճամբարի կանոններ
Արտաքին տեսք
Ճամբարի կանոններ
Վիքի Ճամբարի ընթացքում ջոկատավարը դառնում է քո խորհրդատուն և ավագ ընկերը: Նա հետևելու է քո ամենօրյա ակտիվությանը, առողջական վիճակին և անվտանգությանը. դու կարող ես քո ջոկատավարին և ճամբարի կազմակերպչական թիմին դիմել ցանկացած հարցով: Որպեսզի Վիքի Ճամբարում բոլոր մասնակիցները վայելեն իրենց հաճելի հանգիստը և հարստացնեն Վիքիպեդիան, դու պետք է հետևես քո ջոկատավարի ցուցումներին և ճամբարի ընդհանուր կանոններին.
- Հարգի՛ր մյուս ճամբարականներին և կազմակերպչական թիմին: Ցանկացած տեսակի խտրականություն, այդ թվում՝ տարիքային, սեռական, ազգային, կրոնական և այլն, արգելված է: Բռնությունը, ծաղրը, վիրավորանքը, կռիվը անընդունելի են, ոչ պատշաճ վարքի դեպքում դու կարող ես հեռացվել ճամբարից:
- Օրական մոտ 4 ժամ դու պետք է խմբագրես Վիքիպեդիան: Խմբագրման ընթացքում լինելու են ընդմիջումներ, իսկ խմբագրման ընթացքը` հաճելի և հետաքրքիր:
- Դու պետք է մասնակցես ծրագրավորված բոլոր միջոցառումներին: Որևէ միջոցառմանը չմասնակցելու համար պետք է ներկայացնես ծնողի կողմից գրավոր թույլտվություն:
- Ալկոհոլի (այդ թվում գարեջրի), ծխախոտի և ցանկացած տեսակի թմրանյութի օգտագործումը խստորեն արգելվում է: Ոչ մի տեսակի զենք (դանակ, հրացան և այլն) ճամբարում չի թույլատրվում:
- Ճամբարում չեն թույլատրվում նաև էլեկտրոնային խաղերը:
- Ճամբարի սեփականությունը, սարքերը խնամքո՛վ օգտագործիր: Ճամբար�� ընթացքում սարքերի, սեփականության նպատակաուղղված վնասման դեպքում պետք է իրականացվի վնասի փոխհատուցում:
- Հագնվի՛ր ակտիվ օրվան համապատասխան և մի՛ մոռացիր բերել մասնակցության հայտի «Ճամբարին պետք է բերել» բաժնի իրերը:
- Անպայման կրիր քո բեյջը, սա կօգնի կազմակերպչական թիմին և մյուս ճամբարականներին քեզ հեշտությամբ ճանաչել:
- Վիքիմեդիա Հայաստանը, կազմակերպչական թիմը պատասխանատու չեն կորած կամ գողացված անձնական իրերի կամ/և գումարի համար, դու կունենաս հատուկ նախատեսված վայր, որտեղ կարող ես անվտանգ պահել քո անձնական իրերը և գումարը: Կազմակերպչական թիմն անելու է հնարավորինս քո և քո անձնական իրերի անվտանագության համար:
- Մի՛ լքիր ճամբարի տարածքը՝ առանց մեծահասակի ուղեկցության: Ճամբարի ամբողջ ընթացքում դու և մյուս ճամբարականները լինելու եք կազմակերպչական թիմի ու կամավորների հոգածության ներքո:
- Այս կանոնները չեն կարող ընդգրկել Վիքի Ճամբարի բոլոր հնարավոր դեպքերը և իրավիճակները: Հավելյալ հարցերի դեպքում դիմիր կազմակերպչական թիմին: