Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել
99.9% դեպքերում, դուք չեք կարող այլ աղբյուրներից տեքստ պատճենել-փակցնել Վիքիպեդիայում (կարճ քաղվածքներից բացի), որովհետև դա կխախտի հեղինակային իրավունքները, և/կամ գրագողություն կհամարվի։ Եթե դուք կարծում եք, որ ձերը հազվադեպ բացառության դեպքերից է, շարունակեք կարդալ. բայց հիշեք, որ նույնիսկ երբ հեղինակային իրավունքները խնդիր չեն, դարձյալ հավանական է, որ ավելի լավ է հոդվածը գրեք դուք՝ ձեր իսկ բառերով, և ուղղակի նշեք այն աղբյուրը, որից ուզում եք պատճենել։
Բայց ես միայն փորձում եմ օգտակար լինել/բովանդակության սկիզբը դնել: Մենք գնահատում ենք ձեր բարի մտադրությունները, սակայն տեքստի պատճենել-փակցնելը համարյա երբեք օգտակար չէ։ Այդ պատճառով էլ հեղինակային իրավունքների խախտման համար արագ ջնջելու ընթացք կա։ Փոխարենը՝ հոդվածը գրեք ձեր իսկ շարադրանքով, և նշեք այն աղբյուրները, որոնց վրա հիմնվել եք։
Արդյո՞ք կարող եմ ուրիշ տեղից վերցրած տեքստը պատճենել-փակցնել Վիքիպեդիայում
[խմբագրել կոդը]Որպես ընդհանուր կանոն, ՈՒՐԻՇ ՑԱՆՑԱԿԱՅՔԵՐԻՑ ՄԻ՛ ՊԱՏՃԵՆԻՐ-ՓԱԿՑՐՈՒ։
- Շատ քիչ կայքեր (և այլ աղբյուրներ) կան, որոնցից կարելի է առանց հեղինակային իրավունքների խախտման պատճենել-փակցնել, որտեղ տեքստը կամ հա��րության սեփականություն է, կամ Վիքիպեդիայի հետ համատեղելի լիցենզիա է օգտագործում։
Հեղինակային իրավունքները անպայման չէ, որ շեշտված լինեն. եթե աղբյուրը լիցենզիայի կամ հեղինակային իրավունքների մասին ոչինչ չի ասում, իրեն պիտի վերաբերվել որպես հեղինակային իրավունքներով պաշտպանված աղբյուր։ Եթե կարծում եք ձեր աղբյուրը կարելի է թույլատրը պատճենել, այս բաժինը ստուգեք մանրամասերի համար, և դա հաստատեք խորհրդարանում կամ Վիքիպեդիայի քննարկում:Հեղինակային իրավունքի խնդիրներում։
- Եթե ձեզ է պատկանում նախապես հրատարակված նյութը կամ դրա վերարտադրման թույլատվությունն ունեք, այդ թույլատվությունը պիտի հաստատվի։ Տեսե՛ք Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերի նվիրաբերություն։
Բայց հաստատ կարող եմ ՍՐԱՆԻ՞Ց պատճենել
[խմբագրել կոդը]Որպես ընդհանուր կանոն, ՈՒՐԻՇ ՑԱՆՑԱԿԱՅՔԵՐԻՑ ՄԻ ՊԱՏՃԵՆԻՐ-ՓԱԿՑՐՈՒ։ Դա ներառում է՝
- Բարեգործությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, դպրոցները, և այլն։
- Առանց հեղինակային իրավուքների մասին ծանուցման ցանցակայքերը։ Եթե որևէ աշխատանք հեղինակային իրավունքների մասին ծանուցում չունի, դա չի նշանակում, որ կարող է ազատորեն օգտագործվել՝ եթե կասկածում եք, ենթադրեք, որ այն չեք կարող օգտագործել։[1]
Նշում. Նույնիսկ եթե որևէ հաստատության հետ աշխատում կամ նրան եք ներկայացնում, չեք կարող առանց պաշտոնապես Վիքիպեդիայի հետ թույլատվությունները պարզաբանելու դրանից տեքստ պատճենել-փակցնել։ Եթե դուք դա անելու լիազորությունն ունեք, տեսե՛ք Վիքփեդիա:Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի նվիրաբերություն։ Նաև նկատի ունեցեք, որ կազմակերպության ցացակայքերի տեքստը ամեն դեպքում հաճախ էական վերաշարդրում է պահանջում հանրագիտարանային դառնալու համար. այն չպետք է գովազդի նման հնչի։
Արդյոք կարո՞ղ եմ մի փոքր փոփոխելով պատճենել-փակցնել տեքստը
[խմբագրել կոդը]Ոչ։ Կարող է տեքստի պատճենել-փակցնելը և ապա այն փոքր ինչ փոփոխելու միտքը գայթակղիչ լինի, իբր այն խնդիր չի ներկայացնում։ Օրինակ կարելի է՝ «խնձորը փխրուն, ղրճղրճան միրգ է, որը գնահատվում է իր գրեթե պարզ հյութի համար» նախադասության փոխարեն գրել՝ «խնձորը փխրուն, ղրճղրճան միրգ է, որն արժեվորվում է իր համարյա պարզ հյութի համար»։ Ցավոք, այս տեսակ մակերեսային փոփոխությունը բավական չէ՝ դուք պետք է հոդվածը ձեր իսկ բառերով գրեք, և հետո նշեք այն աղբյուրները, որոնց վրա եք հիմնվել։ Եթե աղբյուրի որևէ նյութի մասին արտահայտման ձևն է կարևոր, օգտվեք չակերտներով և տեքստում պարզ վերագրմամբ մեջբերումից (օրինակ՝ Ըստ Սուրիկ Սուրենցի, «խնձորը փխրուն, ղրճղրճան միրգ է, որը գնահատվում է իր գրեթե պարզ հյութի համար»։
Իսկ քաղվածքները՞
[խմբագրել կոդը]Հեղինակային իրավունքներով պաշտպանված տեքստից կարճ մեջբերումներ կարելի է օգտագործել որևէ կետ պարզաբանելու, համատեքստ ստեղծելու, կամ որևէ տեսակետի կամ գաղափարի վերագրման համար։ Հեղինակային իրավունքներով պաշտպանված տեքստը պետք է վերագրվի և պարզապես չակերտներով նշվի։ Հեղինակային իրավունքներով պաշտպանված տեքստից ընդարձակ մեջբերում անելը արգելված է, նույնիսկ եթե ճիշտ վերագրված լինի։
Որևէ Վիքիպեդիայի հոդվածից մյուսին պատճենել-փակցնելն ի՞նչ
[խմբագրել կոդը]Այո, դուք կարող եք որևէ Վիքիպեդիայի հոդվածի բաժին մյուսին պատճենել, բայց պիտի խմբագրման ամփոփման մեջ հղում տեղադրեք դեպի նախկին հոդված։ Օգտագործողների կողմից ներդրած բնօրինակ բովանդակությունը կարող է ազատորեն օգտագործվել, միայն այն պայմանով, որ բնօրինակի հեղինակը ճանաչեք. եթե դա չնշեք, խախտած կլինեք նրանց հեղինակային իրավունքները։
- Թեև, եթե միայն ուզում եք որևէ հոդվածի անունը փոխել, մի՛ պաճենեք-փակցրեք. օգտվե՛ք տեղափոխել գործիքից կամ դրա փոխարեն պահանջ ներկայացրեք Վիքիպեդիա:Պահանջված տեղափոխումներում։
Նշումներ
[խմբագրել կոդը]- Այս կանոնակարգը թարգմանվել է անգլերեն Վիքիպեդիայի 2010 դեկտեմբերի 4-ի տարբերակից։
- ↑ Ցանցակայքերի (և այլ աղբյուրների) մեծ մասը ավտոմատաբար պաշտպանվում են հեղինակային իրավունքներով Բերնի համաձայնագրի նման կանոնների ներքո, նույնիսկ եթե հեղինակը հեղինակային իրավունքի չի դիմել կամ հեղինակային իրավունքների մասին ծանուցում չի տեղադրել իր աշխատանքում: