Վիքիպեդիա:Հոդվածների անվանում
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Հոդվածի անվանումը համարվում է հոդվածի վերնագիրը, որը ավտոմատ գրվում է հոդվածի վերևում, էջի անվան հիման վրա։
Հոդվածի անվանումը պետք է լինի հոդվածի առարկայի անունը կամ արտահայտի հոդվածի թեման։ Երկու հոդված չեն կարող ունենալ միևնույն անվանումը, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտություն կարող է առաջանալ նույն անվանումով մեկից ավելի հոդված ստեղծելու, այս դեպքում անվանմանը կարող է կցվել հավելյալ բառեր, օրինակ` Սևիլյա քաղաք և Սևիլյա ՖԱ ֆուտբոլային ակումբ։ Սովորաբար հոդվածը կոչվում է այնպես, ինչպես հեղինակավոր աղբյուրներում է։ Երբ հնարավոր է թեման ունենա մեկից ավել անվանումներ, այս դեպքում խմբագրողը պետք է նախապատվությունը տա ավելի ճանաչված անվանմանը։
Այս էջը բացատրում է, թե հոդվածի անվանումն ընտրելիս ինչ հիմքեր պետք է ունենա խմբագրողը և ինչպես ընտրել ճիշտ անվանում։
Եթե անհրաժեշտություն առաջանա, հոդվածի անվանումը կարող է փոխվել էջի տեղափոխմամբ։
Հոդվածի վերնագիր որոշելը
[խմբագրել կոդը]Հոդվածի վերնագիրը պետք է հիմնված լինի հայալեզու վստահելի աղբյուրների վրա։ Եթե հայերեն որևէ աղբյուր չկա նման հոդվածի վերաբերյալ, ապա խմբագրողը պետք է մյուս մասնակիցների հետ քննարկման արդյունքում համաձայնության գա հոդվածի անվանման վերաբերյալ։ Լավ հոդվածի անվանումը պետք է համապատասխանի ներքոնշյալ հինգ կետերին։
- Ճանաչված – Վերնագիրը պետք է ճանաչված լինի տվյալ թեմային քիչ թե շատ ծանոթ մարդկանց մեծամասնությանը։
- Չեզոք – Հոդվածի անվանումը պետք է լինի չեզոք տեսակետից։
- Ճշգրիտ – Հոդվածի անվանումը պետք է ճշգրտորեն արտահայտի հոդվածի թեման և առարկան։
- Համառոտություն – Հոդվածի վերնագիրը պետք է լինի հնարավորինս համառոտ, չպարունակի ավելորդ բառեր։
- Հետևողականություն – Եթե հիմքերը բավարար չեն հոդվածի անվանումը գրելիս, պետք է առաջնորդվել նմանատիպ հոդվածների անվանումներով։
Այս չափանիշները պետք է լինեն որպես նպատակ, այլ ոչ թե կանոն։ Հոդվածների մեծամասնության համար կան պարզ անվանումներ, որոնք համապատասխանում են այս չափանիշներին։ Այստեղ որոշելը շատ պարզ է, սակայն որոշ դեպքերում որոշելը այդքան էլ պարզ չէ։ Այստեղ անհրաժեշտո��թյուն կառաջանա նախապատվությունը տալ չափանիշներից մի քանիսին՝ անտեսելով մյուսները։
Եթե հոդվածի անվանումը վիճելի է, հաճախ կարելի է օգտագործել նմանատիպ հոդվածների անվանման հետ կապված նախորդ որոշումների նախադեպը։ Եթե նմանատիպ քննարկում չի եղել, կարելի է բացել նոր քննարկում։ Որոշումը պետք է ընդունվի քննարկողների մեծամասնության կողմից կամ համապատասխան մասնագետների հիմնավորմամբ։
Հոդվածներին վերահղումները պետք է կրեն հոդվածի հիմնական անվանումից բացի այն անվանումները, որոնք առավել շատ են օգտագործվում հոդվածը որոնելիս, օրինակ նախկին անվանումները, այլ ուղագրությամբ անվանումները և այլն։ Եվ հակառակը, հոդվածի անվանումը կարող է համընկնել մի քանի այլ հոդվածների հետ, այս դեպքում անհրաժեշտ է կատարել Բազմիմաստության փարատում։
Օգտագործեք լայն ճանաչում ունեցող անվանումներ
[խմբագրել կոդը]Անվանումները հիմնականում տրվում են հոդվածի անունները, ինչպիսիք են անձնավորության անունը, վայրի անունը և հոդվածի թեմայի անունը։ Սակայն որոշ թեմաներ կարող են ունենալ մի քանի անուն, ինչը կարող է վեճերի առարկա հանդիսանալ։ Այս դեպքում առավել նախընտրելի է ընտրել ավելի հանրաճանաչ անունը։
Վիքիպեդիայում կարիք չկա նախապատվությունը տալ «պաշտոնական» անվանմանը էջի անունն ընտրելիս, առավել նախընտրելի է ընտրել այնպիսի անվանում, որն ավելի ճանաչված է և առավել շատ է օգտագործվում հայերեն հեղինակավոր աղբյուրներում։ Սա նաև վերաբերվում է էջին, հղումներին։ Եթե անձի, ընկերության, առարկայի կամ այլ հոդվածի անվանումը փոխվում է, ապա նախապատվությունը պետք է տալ այն աղբյուրներին, որոնք գրվել են փոխվելուց հետո, ոչ թե մինչև փոխվելը։
Հոդվածի անվանումը որոշելիս անհրաժեշտ է ստուգել, որդյոք չկան նման անվանումով այլ հոդվածներ, եթե կան, ապա խմբագրողը պետք է առաջնորդվի Բազմիմաստության փարատման ուղեցույցով։ Անվանումները նաև չպետք է պարունակեն գռեհիկ տերմիններ։ Եթե հեղինակավոր աղբյուրներում օգտագործվում են այդպիսի տերմիններ, խորհուրդ է տրվում օգտագործել այլ անվանում, որը չի պարունակի գռեհիկ տերմին և նույնպես կլինի ճանաչված։
Որոշ դեպքերում անվանում ընտրելիս կարելի է առաջնորդվել այլ հանրագիտարաններում օգտագործված անվանումներով, եթե պաշտոնական աղբյուրները նման հոդվածի համար բավարար չեն։
Ստորև նշված օրինակներում բերված են դեպքեր, երբ ընտրվում է ճանաչված անվանումը, այլ ոչ թե պաշտոնական.
- Անձինք
- Մահաթմա Գանդի (ոչ Մոհանդաս Կարամչանդ Գանդի)
- Բիլ Քլինտոն (ոչ Ուիլյամ Ջեֆերսոն Քլինտոն)
- Լեդի Գագա (ոչ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա)
- Վայրեր
- Մանհեթեն (ոչ Նյու Յորք Կաունտրի)
- Միացյալ Թագավորություն (ոչ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն)
- Այլ հոդվածներ
- ՖԻՖԱ (ոչ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա)
Եթե մի քանի անվանումների մեջ անհրաժեշտ է կատարել ընտրություն, օգտակար կլինի օգտվել հիմնական միջազգային կազմակերպությունների աղբյուրներից, հայերեն հիմնական տեղեկատվական համակարգերից, այլ հանրագիտարաններից, գիտական հոդվածներից և գիտական կայքերից։ Կարող եք օգտվել որոնողական կայքերից՝ լրացնելով տարբերակներից յուրաքանչյուրը։
Հոդվածների անվանումների չեզոք լինելը
[խմբագրել կոդը]Հոդվածի անվանման որոշման վեճերը հաճախ բերում են Վիքիպեդիայի չեզոք տեսակետի վիճարկմանը։ Այստեղ քննարկումների թեման է՝ արդյո՞ք հոդվածի անվանումը որևէ աղբյուրից է վերցված, թե՞ խմբագրողի նախընտրություններով։
Ոչ չեզոք, բայց հայտնի անվանումներ
[խմբագրել կոդը]Երբ հոդվածի թեման վերաբերվում է միայն մեկ անվանմանը, որը նշված է նաև հայերեն այլ աղբյուրներում, ապա սովորաբար անվան հետ կապված վեճեր չեն ծագում։ Որոշ դեպքերում անվանումը կարող է պարունակել հայտնի, բայց ոչ չեզոք բառեր։ Այս դեպքում որոշ վերապահումներով կարող է ընդունվել հոդվածի ոչ չեզոք անունը, եթե թեման հայտնի է միայն այդ անվամբ, իսկ այլ անվանումները գործածական չեն։
Հիմնավորված հանգամանքների շրջանակում Վիքիպեդիան նախընտրությունը կարող է տալ ճանաչվածությանը` անտեսելով չեզոքությունը։
Բացահայտ կոնվեցիաներ
[խմբագրել կոդը]Վիքիպեդիան ունի հատուկ կոնվեցիաներ տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց համաձայն խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հայտնի անվանումներ, օրինակ` բուսականության և բժշկության կոնվեցիաներում։ Այս դեպքում հիմնականում հոդվածների անվանումները տրվում են այնպես, որպեսզի չխախտվի թեմային վերաբերվող մյուս անվանումների համաչափությունը։
Ճշգրիտ և ոչ ճշգրիտ
[խմբագրել կոդը]Ճշգրտություն
[խմբագրել կոդը]Սովորաբար վերնագրերը պետք է լինեն ճշգրիտ և միանշանակ որոշեն հոդվածի թեման, բայց ոչ միշտ է այդպես։ Օրինակ՝ միայն անձի անունը որոշ դեպքերում բավարար չէ ճշգրիտ համապատասխան անձին հղում տալու համար, անհրաժեշտություն է առաջանում նշել նաև ազգանունը կամ այլ տեղեկատվություն, մյուս կողմից շատ մարդիկ ճանաչելի են միայն ազգանվամբ կամ անվամբ։
Այստեղ հնարավոր են որոշ բացառություններ, եթե վիքիպեդիայի նման թեմաների վերաբերյալ կա անվանակոչության համաձայնություն, այս դեպքում, անվանումները իրականացվում են համաձայն այդ համաձայնության։
Ոչ ճշգրիտ
[խմբագրել կոդը]Ոչ միշտ է հնարավոր հոդվածին ճշգրիտ անվանում տալ, այն կարող է ունենալ այլ նշանակություն և կարող է օգտագործվել որպես այլ էջի անուն։ Այս դեպքերում կիրառվում է բազմիմաստության փարատման ուղեցույցը, իսկ անվանումներին ավելացվում է հավելյալ տերմիններ հոդվածները տարբերելու համար։ Օրինակ՝ Թագուհի հոդվածում փակագծերի մեջ կարող եք նշել շախմատ իսկ էջի առաջին տողում գրել հղում Թագուհի (այլ կիրառումներ)։
Որպես գլխավոր կանոն, հոդվածները, որոնք ունեն միևնույն անուն, պետք է ունենան հիմնական էջ(օրինակ Բրաբիոն (այլ կիրառումներ)), որը կպարունակի հղումներ մնացած բոլոր էջերին։ Այն էջերը որոնք չունեն հիմնական էջ, ապա անհրաժեշտ է ստեղծել համաձայն բազմիմաստության փարատման ուղեցույցի։
Ոչ միանշանակ անվանումների կիրառումից խուսափելու երեք մեթոդ կա.
- Բնական իմաստ. Եթե կա այլընտրանքային անվանում, որը նույնպես ճանաչված է կամ ավելի քիչ ճանաչված է, սակայն միանշանակ վերաբերվում է հենց այդ թեմային, ապա կարող եք ընտրել դա, սակայն մի ընտրեք մտացածին անվանումներ։
- ։ Օրինակ. հոտ բառը կարող է նշանակել բույր կամ ոչխարի հոտ, այստեղ պետք է օրտագործել Բույր և Ոչխարի հոտ անվանումները։
- Փակագծերում իմաստ. Եթե բնական ձևով տարանջատելը անհնար է, կարող եք փակագծերում նշել թեման, որին վերաբերվում է թեման։
- ։ Օրինակ. «Հրազդան» բառն ունի մի քանի նշանակություն, իսկ բնական եղանակով նրան հոմանիշ ընտրել հնարավոր չէ, այս դեպքում կարող եք գրել Հրազդան (գետ), Հրազդան (մարզադաշտ) և Հրազդան (կիրճ)։
Հակիրճ
[խմբագրել կոդը]Հակիրճության նպատակն այն է, որ հոդվածների անվանումները չլինեն շատ երկար, բայց միևնույն ժամանակ լինեն միանշանակ և ճանաչված։
Օրինակ.
- Ռոդ Այլենդի պաշտոնական անունը` Ռոդ Այլենդի և Պրովիդանս Պլանտաշիոնի նահանգ է, երկուսն էլ կարելի է օգտագործել, սակայն Ռոդ Այլենդը ավելի հակիրճ է և նույնպես ճանաչված։
Բացառություններ են կենսագրական հոդվածները․ չի կարելի օգտագործել անուններ, որոնք ոչ պաշտոնական են, ոչ ճանաչված։
Հայերեն անվանումներ
[խմբագրել կոդը]Հայերեն վիքիպեդիայում հոդվածների անունները պետք է լինեն գրված հայերենով։ Սակայն հնարավոր են բացառություններ, երբ բառը կամ բառակապակցությունը հայտնի է միայն տվյալ լեզվով և հայերենում գործածական չէ, ապա կարելի է ընտրել տվյալ լեզվով անվանումը։
Օտարերկրյա անուններ
[խմբագրել կոդը]Եթե հայկական վստահելի աղբյուրներում տվյալ էջի անվանումը այլ լեզուներով է, ապա այստեղ կարելի է օգտագործել տվյալ լեզվով անվանումը։ Տվյալ դեպքում անվանումը պետք է համապատասխանի վերը թվարկված պայմաններից առնվազն մեկին։
Եթե օտարերկրյա անվանումը կամ հապավումը հայերեն վստահելի աղբյուրներում գործածվում է տառացի առանց թարգմանությամբ, օրինակ (Ուոլ Ստրիթ, ՆԱՏՕ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն), ապա հոդվածների անունները կարելի է կոչել այդպես, միայն այն դեպքում, եթե հայերենով թարգմանված տարբերակը պակաս հայտնի է։
Այլընտրանքային անվանումների տարանջատում
[խմբագրել կոդը]Վիքիպեդիայի մոդուլը գրված է այնպես, որ ամեն հոդված կարող է ունենալ մեկ անվանում։ Եթե հոդվածն ունի մեկից ավելի անվանումներ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել Վերահղման ուղեցույցով։ Այն կարող է ներառել այլընտրանքային ուղղագրություն, պատմական անվանում, կարճ տարբերակ, անունն այլ լեզուներով և այլն։
Հոդվածի անվանման տեսք
[խմբագրել կոդը]- Օգտագործեք փոքրատառեր բացի հատուկ անուններից. Հոդվածի առաջին տառը միշտ ընդունվում է որպես մեծատառ, անկախ նրանից դուք կգրեք մեծատառ թե փոքրատառ։
- Օգտագործեք եզակի բառեր. օրինակ Ակնոց ոչ Ակնոցներ բացառություն են կազմում որոշ թեմատիկ հոդվածներ որոնց անվանումը կարող է պարունակել հոգնակի բառեր։
- Խուսափեք ոչ միանշանակ հապավումներից, այսինքն հապավումերը որոնք դուք օգտագործում եք պետք է միանշանակ վերաբերվեն տվյալ հոդվածին, օրինակ ՆԱՏՕ, ԵՄ և այլն։
- Խուսափեք անվանումների հոլովումներից, բացառություն են այն դեպքերը, երբ հոդվածը ճանաչված է միայն այդ անվամբ։
- Օգտագործեք գոյականներ, եթե հոդվածի անվանումը կարելի է գրել միանշանակ գոյականով։
- Հոդվածի անվանումը չակերտներ չպետք է պարունակի, բացառությամբ ծայրահեղ դեպքերի, եթե առանց չակերտի հոդվածի անվանումը չի լինի ճշգրիտ։
- Մի անվանեք հոդվածները ենթավերնագրի պես, հոդվածի անվանումը պետք է վերաբերվի ամբողջ հոդվածին։
- Անձանց անունները գրեք այնպես, ինչպես հեղինակավոր աղբյուրներում է։
- Մի օգտագործեք որոշիչ հոդ, բացառություն են կազմում որոշ թեմատիկ հոդվածներ, որոնց անվանումը կարող է պարունակել որոշիչ հոդ:
Հատուկ նշաններ
[խմբագրել կոդը]Վիքիպեդիայում անվանումները գրելիս հնարավոր է օգտագործել ստեղնաշարի ցանկացած նշան, սակայն ոչ բոլորն է թույլատրվում օգտագործել, օրինակ այս նշանները չի թույլատրվում # < > [ ] | { } _։ Նշանները, որոնք ցանկանում եք օգտագործել, պետք է բավարարեն հետևյալ պահանջներին։
- Նշանները պե՛տք է լինեն ստեղնաշարին, որոնք կարող եք ուղղակի սեղմել։ Որոշ դեպքերում լինում են նշաններ որոնք չեք կարող գտնել Ձեր ստեղնաշարին։
- Խուսափե՛ք չակերտներից կարելի է ծայրահեղ դեպքերում օգտագործել («...») այս չակերտները, եթե առանց դրանց հոդվածի անվանումը չի արտացոլի հոդվածի թեման։
- Սիմվոլներ (խուսափե՛ք դրանցից)։ Սիմվոլներ ինչպիսիք են «♥» սիմվոլը, որը օգտագործվում է շատ կազմակերպությունների լոգոներում չի կարելի գրել հոդվածների վերնագրերում։
Շեղատառ և այլ ֆորմատներ
[խմբագրել կոդը]Հայերեն վիքիպեդիայում հոդվածների անվանումների մեջ արգելված է օգտագործել շեղատառ, թավատառ տեքստեր։
Վերնագրեր, որոնք պարունակում են «և»
[խմբագրել կոդը]Որոշ դեպքերում մեկից ավելի հոդվածներ, որոնք իմաստներով միանման են և կապված են, կարելի է խմբագրել և գրել մեկ հոդվածի ներքո, վերնագրում գրել բոլորի անվանումները՝ տարանջատելով ստորակետներով ու և-ով։ Որոշ դեպքերում վերնագրում կարելի է գրել գծիկ, եթե օրինակ այն վերաբերվում է երկու պետությունների (օրինակ՝ Հայ-ադրբեջանական սահման)։
Անվանափոխման քննարկումներ
[խմբագրել կոդը]Եթե հոդվածի անվանման մեջ կան բացահայտ ուղղագրական սխալներ, ապա հոդվածը կարող է անվանափոխել յուրաքանչյուր խմբագրող մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է կազմակերպել քննարկում։ Եթե էջի անվանումը կայուն է երկար ժամանակ, ոչ մի կարիք չկա այն փոխելու։ Եթե այն երբեք կայուն չի եղել, կարող եք սկսել անվանափոխություն կատարելու քննարկում։
Քննարկման էջում պարտադիր է բերել հիմքեր, թե ինչու եք ցանկանում, որ անվանումը փոխվի։ Անվանափոխվող էջի վերաբերյալ քննարկումները կարող եք բացել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ (ՎՊ:ԱԱՀ) բաժնում։