Jump to content

Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

քվեարկության մասնակցություն

[խմբագրել կոդը]

Ողջույն: Մեր կանոնակարգում հստակ ոչինչ չկարողացա գտնել տեղեկություն քվեարկության այն մասնակիցների մասին, ովքեր արգելափակված են եղել, կամ արձակուրդում: Նշվում է, որ վերջին մեկ ամսում պետք է արած լինի այսքան գործողություն: Հիմա ես դեկտեմբերին եղել եմ արձակուրդում, կարող եմ տարվա հոդված քվեարկել թե ոչ: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 00:13, 1 Հունվարի 2016 (UTC)

Վերջին մեկ ամիսը վերաբերում է նոյեմբեր ամսվան, այսինքն՝ քվեարկությունը սկսելուց մեկ ամիս առաջ։ --Ջեօ 00:21, 1 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն, Ջեօ, այսինքն ես կարող եմ մասնակցել: Բայց, այնուամենայնիվ, հիմնական հարցը՝ նա ով արգելափակված է եղել կամ արձակուրդում, մեկ ամիս տևողությամբ, կարող է քվեարկել թե ոչ--Հայկ (արաբագետ) 00:24, 1 Հունվարի 2016 (UTC)

Տեղեկաքարտեր

[խմբագրել կոդը]

Կներեք որտեղի՞ց կարող եմ գտնել տեղեկաքարտերը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ararat.eganyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեզ կոնկրետ ո՞ր տեղեկաքարտն է անհրաժեշտ:--Գարիկ (Խաչատրյան) 09:09, 2 Հունվարի 2016 (UTC)
Վիքիպեդիա:Տեղեկաքարտեր՝ այստեղից:--Հայկ (արաբագետ) 09:10, 2 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն : -- Արարատ

Թարգմանության օգնություն

[խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգի նկարներից մեկը, որն ուներ «Бражник мёртвая голова» անվանումը, հայերեն ինչպե՞ս կթարգմանվի: Խնդրում եմ օգնել: --Գարիկ (Խաչատրյան) 09:29, 2 Հունվարի 2016 (UTC)

Ըստ ՀՍՀ և ԴՄՀ - գանգաթիթեռ։ - Kareyac (քննարկում) 09:50, 2 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն անչա՜փ, Կարեյաց ջան: --Գարիկ (Խաչատրյան) 09:52, 2 Հունվարի 2016 (UTC)
Մի հարց էլ, իսկ թիթեռի անգլերեն անվանումը ո՞նց կլինի: --Գարիկ (Խաչատրյան) 09:54, 2 Հունվարի 2016 (UTC)
Խնդրեմ, նույնը իսկ տեսակը կոչվում է Death's-head Hawkmoth։ - Kareyac (քննարկում) 10:07, 2 Հունվարի 2016 (UTC)

Եթե ես հիմա սեղմեմ Սևագրություն կոճակին ու այնտեղ խմբագրեմ տեկստ դա չի՞ համարվի հանրագիտարանային նյութ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ararat.eganyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ոչ, դա Ձեր անձնական փորձարկումների դաշտն է։ --BekoՔննարկում 19:37, 4 Հունվարի 2016 (UTC)

Ֆիլմերի վերնագրեր

[խմբագրել կոդը]

Ողջույն: Վերջերս ֆիլմերի վերնագրեր էի խմբագրել, որոնք չեղարկվեցին: Շատ ֆիլմերի անուններ հայերեն թարգմանության ժամանակ կորցրել են իրենց ճիշտ վերնագիրը, դրա գլխավոր պատճառը ռուսերենի ազդեցությունն է: Օրինակ՝ A beautiful mind-Игры разума-Բանականության խաղեր (ֆիլմ Ջոն Նեշի մասին): էս վերջերս ֆիլմի անունը թարգմանել էին հետևյալ կերպ՝ «Փայլուն միտք », որը, ըստ էության ավելի է համապատասխանում իրական անվանմանը: Նույն բանը վերաբերում է շատ ֆիլմերի, ինչպես, օրինակ «Կարիբյանի ծովահենները» ֆիլմին: Հիմա հարց. ո՞րն է խնդիրը, որ խմբագրուները չեղարկվել են: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Իսրաել (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Իսրաել, անցած տարվա հոկտեմբերին Հայերեն Վիքիպեդիայի համայնքը քննարկել է այդ հարցը։ Որոշվել է այն ֆիլմերի համար, որոնք ունեն հայալեզու աղբյուր, թողնել ռուսերենից թարգմանությունը (օրինակ՝ Շտապիր սիրել), իսկ այն ֆիլմերի վերնագրերը, որոնք չունեն հայալեզու վստահելի աղբյուր, բառացի թարգմանություն կատարել բնագրից։ --Ջեօ 20:18, 17 Հունվարի 2016 (UTC)

-Քննարկումը աչքի անցկացրի: Ոնց հասկացա տեսակետը հիմնականում հիմնված էր նրա վրա, որ այն ֆիլմերը որոնց ռուսերենից թարգմանած վերնագրերը տարածված են՝ թողնել նույնությամբ: Սակայն այստեղ մի մեծ խնդիր կա: Հայկական հեռուստաընկերություններից Հանրային հեռուստաընկերությունն է ամենից շատ հայերեն ֆիլմեր թարգմանել, այսինքն մենք հայերեն թարգմանած ֆիլմեր հիմնականում դիտում ենք այդ հեռուտաալիքով և հետևաբար ավելի շատ նրա թարգմանած անվանումներն ենք տեսնում, իսկ նրանց թարգմանած անվանումները որոշ դեպքերում էապես տարբերվում են ռուսերեն թարգմանություններից, ինչպես վերը նշված օրինակը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Իսրաել (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հանրային հեռուստաընկերությունից զատ կան նաև հայալեզու լրատվամիջոցներ, որոնցում տեղ գտած տարբերակները ևս կարող են որոշիչ դեր խաղալ։ --Ջեօ 20:38, 17 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի մասնակիցներ, նախկինում միայն Թարգմանչի անկյունում եմ թարգմանություն արել, իսկ հիմա առաջին անգամ Վիքիընդլայնում բաժնից հոդված եմ խմբագրել (դեռ հիշել էջը չեմ սեղմել) և դրանից հետո վստահ չեմ ինչ պետք է անեմ, ավելի ճիշտ չեմ հասկանում Քննարկումներ բաժնում Վիքիընդլայնման կաղապարը դնելով, տեղյակ եմ պահում, որ հոդվածը պետք է վերստուգվի թե ոչ: Ինչպես նաև կասկածում եմ Քննարկումներ բաժնում կաղապարը ստորագրության ներքևում է պետք տեղադրել, թե այլ մասում:--Մելքոնյան Սյուզաննա (քննարկում) 08:59, 21 Հունվարի 2016 (UTC)

Ուղղակի քննարկման էջում տեղադրեք {{Վիքիընդլայնում}} կաղապարը:--Գարիկ (Խաչատրյան) 09:14, 21 Հունվարի 2016 (UTC)

Կասկածելի

[խմբագրել կոդը]

Ի՞նչ է լինում այն հոդվածների հետ, որոնք պիտակվում են {{կասկածելի|}} կաղապարով:--Գարիկ (Խաչատրյան) 14:56, 23 Փետրվարի 2016 (UTC)

Ինձ թվում է՝ պետք է կարճ հոդվածների նման 7 օր առաջարկել բարելավման համար, հետո ներկայացնել ջնջման:--Արամ 20:13, 23 Փետրվարի 2016 (UTC)

Ազատ պատկերներ

[խմբագրել կոդը]

Ո՞ր դեպքում կարելի է ազատ պատկեր բեռնել: Եվ եթե ինչ-որ մեկը, չի ուզում իր նկարները բեռնի վիքիպահեստ, իմանալով, որ բոլորը կարող են օգտագործել, կարո՞ղ է բեռնել որպես ազատ պատկեր: --Գարիկ (Խաչատրյան) 13:23, 29 Փետրվարի 2016 (UTC)

Ի՞նչ։ Եթե պատկերը բեռնես ազատ, ես հանգիստ կարող եմ տեղափոխել Վիքիպահեստ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:52, 29 Փետրվարի 2016 (UTC)

Նշանակալիություն

[խմբագրել կոդը]

Եթե մարդը ինչ-որ կազմակերպության նախագահ է, պարբերաբար մասնակցում է տարբեր հարցազրույցների, և այդ կազմակերպության մասին շատ ենք լսում տարբեր լրատվական միջոցներում, կարելի՞ է այդ մարդու մասին հոդված գրել:--Գարիկ (Խաչատրյան) 15:41, 6 Մարտի 2016 (UTC)[reply]

Եթե մարդ ինչ-որ նշանակալի կազմակերպության նախագահ է, ապա պետք է նայել աղբյուրներին։ Եթե երկրորդական չեզոք աղբյուրներում կան փաստեր նրա կյանքի և գործունեության մասին, միգուցե կարելի է։ Ամեն դեպքում, եթե ամբողջ արածդ ջուրը չգնա, մի հատ համոզվի՝ նշանակալի է, թե ոչ։ --Ջեօ 09:19, 7 Մարտի 2016 (UTC)[reply]
Ջեօ ջան, նայիր այս հոդվածը՝ Վիքիմեդիա Հայաստան: Սուսաննա Մկրտչյանին հղում է դրված, այն էլ կարմիր: Հիմա կարելի՞ է գրել նրա մասին:--Գարիկ (Խաչատրյան) 11:10, 7 Մարտի 2016 (UTC)[reply]
Սուսաննա Մկրտչյանի մասին հաստատ արժե գրած: Իր հիմնած կազմակերպությունը ունի համաշխարհային հռչակ, ու այդ ամեն ինչը նա ու իր թիմն են արել: Այստեղ հարցը բոլոր տեսանկյուններից է ճիշտ՝ նա նշանակալի է, որովհետև ոչ միայն հայկական ու արտասահմանյան մամուլում, այլև շատ այլ հարթակներում, ոչ միայն վիրտուալ, նրան հարյուրավոր մարդիկ գիտեն: Ու գիտեն նրա գործունեությունը:--Հայկ (արաբագետ) 14:02, 7 Մարտի 2016 (UTC)[reply]
Նախօրոք ասեմ, որ ես եմ գրելու :-)--Գարիկ (Խաչատրյան) 14:09, 7 Մարտի 2016 (UTC)[reply]

Քարտեզի կամ նկարի ավելացում

[խմբագրել կոդը]

Ինչպես կարելի է խմբագրվող նյութին վերաբերվող նկար կամ քառտեզ բեռնել վիքիպեդիայի խմբագրվող էջ?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Աշոտ1564 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Օգտվեք Բեռնել էջից, իսկ ավելի մանրամասն խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը:--Արամ 19:05, 12 Մարտի 2016 (UTC)[reply]

Արևմտահայերեն տառադարձում

[խմբագրել կոդը]

Սիրելի ընկերներ հայերեն Վիքիպեդիայի խնդրահարույց հարցերից մեկն է արևմտահայերենով օտար անունների (անձ, աշխարհագրական անվանում և այլն) տառադարձման խնդիրը։ Բազմաթիվ մասնակիցներ, որոնք հոդվածներ են ստեղծում արևմտահայերեն, օգտագործում են կամայական տառադարձման մեթոդ, որը մեծավ մասամբ կապված է նրանց բնակության երկրի լեզվի ազդեցությամբ։ Այս սխալ տառադարձումները խառնաշփոթ են ստեղծում։ Խնդրում եմ այս հարցին ուշադրությամբ մոտենալ և հնարավորության դեպքում ստեղծել արևմտահայերեն տառադարձման ուղեցույց։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայկ Վահանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ազնիվ ջան, կպատասխանե՞ս։--Լիլիթ (քննարկում) 16:53, 9 Մայիսի 2016 (UTC)[reply]
Յարգելիներ՝ Լիլիթ եւ Հայկ Վահանյան, նախ ներողամիտ եղէ՛ք ուշացած պատասխանիս համար։ Ապա, դժբախտաբար արեւմնահայերէնին համար գոյութիւն ունին հայերէնի տառադարձութեան քանի մը աղիւսակներ։ Անոնց մէջ կան տառադարձական գրեթէ բոլոր հարցերուն գոհացուցիչ լուծումներով աղիւսակներ, բայց ո՛չ ամբողջական։ Իսկ սխալ նկատուած տառադարձութիւնները, զորս կը հանդիպինք յօդուածներուն մէջ, գրուած են հիմք ունենալով մամլոյ մէջ տարածուած ձեւերը։--Azniv Stepanian (քննարկում) 11:34, 11 Մայիսի 2016 (UTC)[reply]
Հարգելի Ազնիվ շնորհակալություն պատասխանի համար։ Հնարավոր է արդյո՞ք ստեղծել մի էջ, որտեղ հնարա��որինս ամբողջական կտրվի օտար լեզուներից արևմտահայերեն տառադարձման կանոնները։ Խնդրահարույց է նաև արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը տառադարձման խնդիրը։ Ինչքանո՞վ է ճիշտ, որ միևնույն հայկական տեղանունը կամ անձնանունը (նկատի չունեմ ուղղագրության խնդիրը և պատմականորեն ավանդված գործածության ձևը) տարբեր գրության ձևեր ունեն մեր մայրենիի երկու տարբերակներում։ --ՀՎ (քննարկում) 22:28, 11 Մայիսի 2016 (UTC)[reply]
Յարգելի՝ Հայկ Վահանյան, այս ուղղութեամբ աշխատանքները սկսած են արդէն։ Օգոստոսին, մի քանի մասնագէտներու հետ, պիտի աշխատինք ստեղծել տառադարձութեան նոր աղիւսակ մը։ Հետեւաբար կրնանք տեղադրել։--Azniv Stepanian (քննարկում) 07:28, 12 Մայիսի 2016 (UTC)[reply]

Տրոհում, Տրոհում (գաստրուլացում), Հյուսվածքաբանություն

[խմբագրել կոդը]

Ժողովուրդ ջան, ես կեսաբանությունից շատ հեռու եմ (մեր մեջ ասած՝ ոնց-որ ամեն ինչից :Դ)։ Հյուսվածքաբանություն հոդվածի որոշ մասեր առանց փոփխության կտրվել ու ստեղծվել են Տրոհում (գաստրուլացում) և Տրոհում հոդվածները, որտեղ աղբյուր նշված է 10-րդ դասարանի կենսաբանության դասագիրքը, բայց ես չգտա նման բան գրքում։ Հիմա հարցերս։ Կարելի՞ է վիքիի այլ հոդվածից մի մաս վերցնել ու նորը հոդված գրել՝ առանց հնում ջնջելու։ Տրոհում (գաստրուլացում) հոդվածի հետ ի՞նչ պիտի անենք, եթե կարելի է նման ձևով հոդվածներ ստեղծել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:56, 29 Մայիսի 2016 (UTC)[reply]

Ես որքան հասկացա տրոհումը գաստրուլացումը չէ, այլ գաստրուլացումը տրոհման հետևանք է, հետևաբար հոդվածը սխալ է, բայց սա միանշանակ կարծիք չէ, Դավիթին պիտի օգնության կանչենք:--Ar sog 04:41, 30 Մայիսի 2016 (UTC)[reply]
Առաջին հարցիդ կարող եմ պատասխանել՝ ոչ, չի կարելի։ Մնացածը Դավիթի հետ :) --Լիլիթ (քննարկում) 04:47, 30 Մայիսի 2016 (UTC)[reply]
Դե եթե չի կարելի, ուրեմն անկախ Դավիթի պատասխանից պետք է ջնջել ։Դ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:54, 30 Մայիսի 2016 (UTC)[reply]
Բարև ձեզ: Տրոհումը գաստրուլյացիայի նախորդող փուլն է: Իմ կարծիքով պետք է ջնջել Տրոհում (գաստրուլացում) հոդվածը, որը սխալ է, իսկ հյուսվածաբանությունից հեռացնել էդ հատվածները, քանի որ դրանք կապ չունեն հյուսվածաբանության հետ:--Դավիթ () 11:44, 30 Մայիսի 2016 (UTC)[reply]

ՀՍՀ-ի կողմնակալ հոդվածներ

[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, իմ հարցը վերաբերվում է Վիքիպեդիայում Հայկական սովետական հանրագիտարանի որոշ հոդվածների օգտագործման նպատակահարմարությանը։ Բոլորիս էլ հավանաբար հայտնի է, որ ՀՍՀ-ն լույս է տեսել Խորհրդային տարիներին և գրված է կոմունիստական գաղափարախոսության դիրքերից։ Միակողմանիորեն, հաճախ նաև պատմական զանազան հանգամանքների անտեսմամբ են ներկայացվում որոշ պատմական իրադարձություններ կամ խնդիրներ։ Այսպիսի մի վառ օրինակ է Վիքիպեդիայի հետևյալ հոդվածը Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպություն, որը վերցրված է ՀՍՀ-ից։ Ինչպիսի դիրքորոշում պետք է բռնել Վիքիպեդիայում նմանատիպ հոդվածների կապակցությամբ։--ՀՎ (քննարկում) 12:51, 31 Մայիսի 2016 (UTC)[reply]

Նման հոդվածները պետք է վերախմբագրվեն և ներկայացվեն չեզոք տեսանկյունից։--Լիլիթ (քննարկում) 13:28, 31 Մայիսի 2016 (UTC)[reply]
Իսկ նման հոդված հանդիպելու. բայց վերախմբագրելու ժամանակ չունենալու դեպքում կարելի է հոդվածում տեղադրել {{Չեզոքություն}} կաղապարը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:11, 31 Մայիսի 2016 (UTC)[reply]



Իսկ մոտավորապես քանի հոգի է ընտրվում Վիքիճամբարի համար:--Հռիփսիմե Ոսկանյան (քննարկում) 16:14, 1 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հռիփսիմե Ոսկանյան, գրանցումը դեռ բաց է։ Փակվելուց հետո են ընտրվում մասնակիցները։ --Ջեօ 16:54, 1 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ինչպես իմ էջում ավելացնեմ Բաբելոնի նկարով իմ նախընտրած լեզուները:--Հռիփսիմե Ոսկանյան (քննարկում) 11:26, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]

Տեղադրեք կաղապար {{Բաբելոն}}։ - Kareyac (քննարկում) 12:42, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]

շնորհակալություն--Հռիփսիմե Ոսկանյան (քննարկում) 12:47, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ Վիքիպեդիայի Հայոց եկեղեցի (այլ կիրառումներ) հոդվածում առկա է եզրաբանական խառնաշփոթ։ «Հայոց Եկեղեցի» եզրը կիրառելի է միայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն մատնանշելու պարագային և ոչ մի դեպքում կիրառելի չէ Հայ Կաթողիկե կամ Հայ Ավետարանչական Եկեղեցիների դեպքում։ «Հայոց Եկեղեցի» եզրը նույնական է Հայ Առաքելական Եկեղեցի կամ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի եզրերի հետ, որն ընդունված է նաև գիտական միջավայրում։ Ոչ մի տեղ չի կարելի գտնել «Հայոց Եկեղեցի» կիրառումը Հայ Կաթողիկե կամ Հայ Ավետարանչական եկեղեցիների պարագային։ Առաջարկում եմ այս հոդվածն այլ կերպ ձևակերպել կամ ջնջել։--ՀՎ (քննարկում) 18:45, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հայկ ջան, իսկ եթե վերանվանենք «Հայ եկեղեցի (այլ կիրառումներ)»։ Սա կարծում եմ ճիշտ կլինի, քանի որ հենց ներքևի կաղապարում գրված է՝ «․․․համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է», (Հայ Առաքելական Եկեղեցի, Հայ Կաթողիկե Եկեղեցի, Հայ Ավետարանական Եկեղեցի)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:30, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]
Քննարկման սկիզբն այստեղ է։--Լիլիթ (քննարկում) 20:46, 2 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի ԱշոտՏՆՂ, «Հայոց եկեղեցի», «Հայ եկեղեցի» կամ «Հայկական եկեղեցի» այս բոլոր եզրերը կիրառելի են միայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պարագային։ Նույն եզրերի օտարալեզու կիրառումներն էլ նույնական նշանակություն ունեն և տարածված են գիտական գրականության մեջ, օրինակ՝ անգլ.՝ Armenian Church, գերմ.՝ Armenische Kirche, ռուս.՝ Армянская церковь և այլն։ «Հայոց, Հայ, Հայկական եկեղեցի» բառակապակցությունները ցույց են տալիս տվյալ դեպքում եկեղեցու ազգային պատկանելությունը. այն միջավայրը որտեղ ստեղծվել, պատմականորեն, դավանաբանորեն, ծիսականորեն ձևավորվել և զարգացել է տվյալ եկեղեցին։ Իսկ «Հայ Կաթողիկե եկեղեցի» կամ «Հայ Ավետարանչական եկեղեցի» անվանումների կիրառության մեջ «Հայ» եզրը ցույց է տալիս միջավայր, որտեղ հիմնականորեն գործում է տվյալ եկեղեցին։ Հայ Կաթողիկե եկեղեցին ազգային եկեղեցի չէ։ Թեև այն օգտագործում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծիսական ավանդույթները, սակայն նա դավանաբանական և նվիրապետական (հիերարխիկ) իմաստով ինքնուրույն չէ և ենթակա է Վատիկանին։ Այն իրենից ներկյացնում է Կաթոլիկ եկեղեցու որոշակի ինքնավարություն ունեցող արևելյան հատվածներից մեկը, որոնք գիտական գարականության մեջ անվանվում են Արևելյան Կաթոլիկ եկեղեցիներ։ «Հայ Ավետարանչական եկեղեցի» հասկացությունն ավելի հեղհեղուկ է, այն կրենից ներկայացնում է բողոքական զանազան հարանավությունների միավորում, որոնք գործում են հայկական միջավայրում։ Սրանք չունեն ոչ միասնական հստակ դավանաբանություն և կազմակերպչական մարմիններ։ «Հայ Ավետարանչական եկեղեցին» բողոքական ընդհանուր գաղափարախոսության հիմքի վրա ստեղծված միություն է։ Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանչական եկեղեցիները երբեք հանդես չեն գալիս Հայոց, Հայ, Հայկական եկեղեցի անվան տակ։ Հարգելի Լիլիթ և BekoՔննարկում Իմ կարծիքով Խնդրո առարկա հոդվածն կարելի է ձևակաերպել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն բնորոշող կամ հոմանիշային կիրառումներ։ --ՀՎ (քննարկում) 07:53, 4 Հունիսի 2016 (UTC)[reply]

Շնորհակալություն մանրամասնելու համար, հարգելի՛ Հայկ։ Ինչպես հասկացա, եթե հոդվածը վերանվանեմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցի (այլ կիրառումներ), ամեն ինչ իր տեղը կընկնի, այո՞։ --Լիլիթ (քննարկում) 11:38, 4 Հունիսի 2016 (UTC)[reply]
Հարգելի Լիլիթ հոդվածի անվանափոխումից բացի պետք է նաև լրիվ բովանդակային փոփոխություն նույնպես լինի։ Բովանդակային առումով հոդվածը դառնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցիին բնորոշելու (անվանելու) համար գործածվող այլ անվանումների ներկայացում։ Ինչպես հարգելի BekoՔննարկում էր նշել հոդվածն արհեստածին է և անհրաժեշտ է այն ջնջել, իսկ ես ջնջելու փոխարեն առաջարկում եմ վերնագրային և բովանդակային ամբողջական վերափոխում։ --ՀՎ (քննարկում) 11:58, 4 Հունիսի 2016 (UTC)[reply]
Եթե Ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ տվյալ փոփոխությունները Դուք արեք։ --Լիլիթ (քննարկում) 12:11, 4 Հունիսի 2016 (UTC)[reply]

Վիքիճամբար

[խմբագրել կոդը]

Վիքիճամբար կգնան վերջերս գրանցված , բայց հնարավորինս ակտիվները? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հռիփսիմե Ոսկանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վիքիճամբար են գնում վաղուց գրանցված և ամեն ամիս որակյալ խմբագրումներ կատարող խմբագիրները։--Լիլիթ (քննարկում) 16:22, 5 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարց տեղեկաքարտ

[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ կօգնեք շտկել այս տեղեկաքարտում իմ թույլ տված սխալը --NikogosyanAlbert (քննարկում) 09:53, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի NikogosyanAlbert մինչև *[[Պատկեր:Flag RSFSR 1918.svg|22px]][[Ալեքսանդր Սամոյլո]]<br /> տողը ուղղել եմ, նաիր նույն տրամաբանությամբ մնացածը ուղղիր:--Սամվելքննարկում 13:37, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]

Սամվել արեցի փոփոխություն չկա:– Այս անստորագիր գրառման հեղինակն է NikogosyanAlbert (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի NikogosyanAlbert, իմ ավազարկղում ես կաղապարը ստացա առանց սխալների, կարող եք օգտվել՝ թարգմանելով միայն ռուսերեն գրվածները:--Ar sog 15:21, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]

Շնորհակալություն: --NikogosyanAlbert (քննարկում) 15:32, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]

Իսկ Ar sog կարո՞ղ ենք սյունակները լայնացնել: --NikogosyanAlbert (քննարկում) 17:18, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ես չգիտեմ, NikogosyanAlbert, գուցե Աշոտը իմանա:--Ar sog 18:50, 20 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ինչքա՞ն ու ո՞ր սյունակները, Ալբերտ ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:01, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]
Այստեղ տեղեկաքարտի ներսի սյունակների մասին է խոսքը ԱշոտՏՆՂ (քննարկում): --NikogosyanAlbert (քննարկում) 12:02, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]
Մի փոքր արեցի, Ալբերտ ջան, ուղղակի կաղապարում սյունակները չափ չունեն։ Իրենց լայնությունը կախված է տեքստից։ {{nobr}} կաղապարով կարող ենք որոշակի կառավարել սա, օրինակ եթե ուզում ենք, որ սյունակը ունենա «Սպիտակ շարժում:»-ի չափ լայնություն, այս բառը գրում ենք {{nobr}} կաղապարի մեջ ({{nobr|Սպիտակ շարժում:}})--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:52, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ստեղծել և թարգմանել եմ բազմաթիվ հոդվածներ (մոտ 255), սակայն լուսանկարներ չեմ կարողանում տեղադրել: Իմ կողմից ստեղծված «Մուկեշ» հոդվածի լուսանկարում պատկերված է այլ մարդու լուսանկար: Մուկեշի լուսանկարը առկա է հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակներում: Խնդրում եմ օգնել փոխելու լուսանկարը կամ թողնել պիտակը առանց լուսանկարի: Կարող եք օգնել... --Որոտ (քննարկում) 23:08, 26 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 03:17, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Անչափ շնորհակալ եմ լուսանկարը փոխելու համար--Որոտ (քննարկում) 09:20, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Մի հարց ևս: Իմ բոլոր հոդվածները խմբագրել եմ առանց համակարգ մտնելու, գրանցվել եմ բավականին ուշ: Պարզապես տեղյակ չեմ եղել և չեմ կարողացել այդպես խմբագրել: Հիմա մի տեսակ զգացողություն ունեմ, որ չարչարանքս իզուր է անցել, քանի որ հոդվածներս կարծես զուրկ են հեղինակից: Չգիտեմ ինչպես ստեղծել մասնակցի էջ, որտեղ կարողանայի ցուցադրել իմ հոդվածների ցանկը: Ինքնագովազդի կարիք չունեմ, պարզապես հաճույք եմ ստանում հայկական վիքիպեդիան հարստացնելու համար: Խնդրում եմ պատասխանել, հենց այնպես կորան իմ խմբագրումները...--Որոտ (քննարկում) 16:14, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, շնորհակալություն Հայերեն Վիիքպեդիայում հոդվածներ ստեղծելու համար: Ոչ մի բան իզուր չէ...: Իսկ ինչ վերաբերում է հոդվածներին, ապա ոչ, նրանք արդեն ստեղծվել են IP հասցեից: Կարող եք ներդրում ունենալ այս մասնակցային անվանբ: --TonJ (քննարկում) 16:22, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
Հայերեն Վիքիպեդիայում այսպես թե այնպես հոդվածները բոլորինն են, իսկ Ձեր ստեղծած հոդվածները կապվել են Ձեր այփիի հետ: Հոդվածի պատմության մեջ կտեսնեք բոլոր խմբագրողներին:--Arsog1985 (քննարկում) 16:24, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Ասացեք խնդրեմ Միննի,եվ Ասքանազ անվանմամբ երկրները այսօրվա որ երկրներն են: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.70.249.126 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նման անուններով երկրներ դժվար եղած լինեն։ Եթե ամեն դեպքում կարծում եք, որ եղել են, խնդրեմ անգլերենով գուգլով փնտրեք, միգուցե ինչ-որ տեղեկատվություն գտնեք։ --Ջեօ 20:35, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Մինիի և Ասքանազյան թագավորությունները տեղակայված են եղել «Վանա լիճ — Պարսկահայք — Հայկական Միջագետք» ընկած տեղամասում։ Ազգային պատկանելությունը ստույգ պարզաբանված չէ, ըստ երևույթին հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցած ժողովուրդներից են։ Նայիր՝ Մանա և Ասքանազյան իշխանություն։ — Vahe քնն. 06:13, 28 Օգոստոսի 2016 (UTC) Ասացեք խնդրեմ Միննի,եվ Ասքանազ անվանմամբ երկրները այսօրվա որ երկրներն են: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.70.249.126 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։[reply]

Այդ երկրները մ․թ․ա․ 7-8-րդ դարերից սկսած դադարել են գոյություն ունենալ։ Ժամանակակից Իրանի ու Իրաքի հյուսիսի և Թուրքիայի հարավ-արևելքի, մասամբ էլ Արցախի տարա��քներում են տեղակայված։ — Vahe քնն. 08:29, 28 Օգոստոսի 2016 (UTC)[reply]