Jump to content

Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկաքարտ Հիվանդություն

Հարգելի Վիքի համայնք, առաջարկում եմ այս տեղեկաքարտից հեռացնել հետևյալ պարամետրերը, որոնք բացի նրանից որ արհեստականորեն ծանրաբեռնում և տեսքից քցում են հոդվածը ընթերցողի համար, նաև շատ հաճախ պարունակում են սխալ և ժամանակավրեպ ինֆորմացիա: Տվյալ պարամետրերն են՝

  • OMIM
  • Հիվանդությունների բազա
  • Medline Plus
  • eMedicine
  • Disease Ontology
  • NCI Thesaurus--M.D. Shahinyan (քննարկում) 17:07, 27 Հունվարի 2019 (UTC)
Առհասարակ կողմ եմ տեղեկաքարտի պարամետրերի վերաձևակերպմանը։ Հաճելի կլիներ լսել ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների կարծիքը--Օmıcrօn 21:15, 27 Հունվարի 2019 (UTC)
Հարգելի մասնակից M.D. Shahinyan, եթե որևե տեղակաքարտի տեղեկություններ ձեր կարծիքով սխալ են, խնդրում եմ տեղադրել ճիշտ տեղեկություններ կամ դադարացնել նրամց ցուցադրումը գծիկ (-) տեղադրելով։ Օրինակ՝
| OMIM = ձեր տեքստ

կամ

| OMIM = -

- Kareyac (քննարկում) 23:21, 27 Հունվարի 2019 (UTC)

Ողջույն։ Kareyac ջան, եթե այդ պարամետրերն ավելորդ են, կարելի է գոնե դատաֆիկացումն անջատել, որ ավտոմատ չգան հոդված, ցանկացողները ձեռքով կլրացնեն։ Նաև մեր բժիշկ խմբագիրներին կառաջարկեմ ակտիվ քննարկել և այս և մյուս մասնագիտական տեղեկաքարտերը։ --Ավետիսյան91 (քննարկում) 22:20, 1 Փետրվարի 2019 (UTC)
Ավետիսյան91 ջան, դատաֆիկացման ամջատելու ձևը ես նկարագրեցի մեկ տող վերև: ։) Քեզ համար կարող եմ նորից կրկնել։ Առաջարկում եմ հրավիրել քննարկման քեմայով հետաքրքվող բոլոր մասնակիցներին։ - Kareyac (քննարկում) 02:32, 2 Փետրվարի 2019 (UTC)

Նույն անձի մասին երկու էջ Վիքիտվյալներում

Հայաստանցի քուրդ բանաստեղծ Բոյիկ Ասկյարեի մասին կա երկու Վիքիտվյալների էջ https://www.wikidata.org/wiki/Q11022436 և https://www.wikidata.org/wiki/Q13052439 Ով կարող է, խնդրում եմ սա ուղղել։ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 21:16, 8 Փետրվարի 2019 (UTC)

Արված է, Աշոտ ջան։ --23artashes (քննարկում) 04:38, 9 Փետրվարի 2019 (UTC)

։։Շնորհակալ եմ, Արտաշես ջան։ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 04:50, 9 Փետրվարի 2019 (UTC)

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

Ողջույն։ Վերջերս Մակեդոնիայի Հանրապետության կառավարության ընդունած ենթաօրենսդրական ակտով և Սահմանադրության ուժով երկիրը վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Ի դեպ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությունը ոչ մի խոսքի չի ասում Մակեդոնիայի և ՀՄՀ-ի նույնականացման մասին, ինչը ենթադրում է, որ ներկայիս տարբերակը այս պետության միակ օրինական անվանումն է։

Այս կապակցությամբ կխնդրեմ բոտ ունեցող մասնակիցներին համապատասխան քայլեր ձեռնարկել սույն առնչությամբ հոդվածներում համապատասխան փոփոխություններ�� կենսագործման կապակցությամբ, քանի որ հին անվանումը պահպանելը միանշանակ աննպատակ է և ոչ կառուցողական։ Ավելին չեմ կարող ասել, քանի որ պատկերացում չունեմ տեխնիկական գործընթացների մասին։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 00:56, 17 Փետրվարի 2019 (UTC)

Եթե Մակեդոնիա անունը չի փոխարինում Հյուսիսային Մակեդոնիա կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն եզրերին, ապա գործը բոտի համար բարդ է։ Միայն Հյուսիսային Մակեդոնիա հոդվածում 161 անգամ կրկնվում է Մակեդոնիա բառը, որոնց մեծ մասը չի վերաբերում հանրապետության ներկայիս անվանը։ Մակեդոնիա բառը հանդիպում է 1337 հոդվածում, որտեղ էլի նույն խնդիրն է։ Չեմ պատկերացնում, թե բոտով ինչպես կարելի է անել։ Այնպես որ կարող ենք կոչ անել խնդրի լուծմամբ հետաքրքրված մասնակիցներին, տեքստերում Մակեդոնիա անունը փնտրել, վերլուծել ու կարիքի դեպքում վերանվանել։ Սա որպես բոտապահ մասնակից եմ ասում, եթե մյուս բոտապահները ձևը գիտեն, ապա լավ է, և կարող են համապատասխան փոփոխությունները անել։ --BekoՔննարկում 06:48, 17 Փետրվարի 2019 (UTC)

Հարց Իսկ եթե ձեռքով փոփոխություններ է կատարվում, վերահղումները թողնել արժե՞։ Օրինակ սա։ Եթե իհարկե այնտեղ եկող բոլոր հղումները տեղափոխված են։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:48, 17 Փետրվարի 2019 (UTC)

Կարծում եմ թողնել կարելի է, նախ տարբեր հոդվածներում հին անուն��վ ներքին հղումներ կարող են մնալ՝ որ դրանք չկարմրեն և աշխատեն, երկրորդ՝ հազիվ թե Մակեդոնիա անունով՝ հանրապետության իմաստով, այլ հոդվածներ կան ու հաստատ խառնաշփոթ չի առաջանա։ --BekoՔննարկում 08:08, 17 Փետրվարի 2019 (UTC)

Հարց Բնակիչները կոչվո՞ւմ են միայն հյուսիսմակեդոնացիներ, թե՞ մակեդոնացիները համարժեք է։--Ավետիսյան91 (քննարկում) 20:02, 17 Փետրվարի 2019 (UTC)

Beko, համարժեքության մասին որևէ խոսք գնալ չի կարող։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է նաև «Մակեդոնիա» բառի վրայից հանել այն վերահղումը, որը տանում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն հոդվածին (ինչպես արված է անգլերենում, գերմաներենում, իսպաներենում և նույնիսկ մակեդոներենում)։ Փոփոխությունները որևէ իմաստ չէին ունենա, եթե «Մակեդոնիա»-յի և «Հյուսիսային Մակեդոնիա»-յի նույնականությունը պահպանվեր, քանզի Մակեդոնիան Հունաստանի պատմական երկրամասն է։ Ես տեխնիկական առումով պատկերացում անգամ չեմ կազմում, սակայն փոփոխություններ չկատարելը միանշանակ սխալ է և պատիվ չի բերում մեր վիքիին (լեզուների մեծ մասով բոլոր տեսակի փոփոխություններն արդեն արված են)։--Օmıcrօn 20:28, 17 Փետրվարի 2019 (UTC)

Omicroñ'R, եթե Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի հետ զուգահեռ լինի Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական վերնագիրը, դա քո կարծիքով ասոցացվելո՞ւ է պատմական մակեդոնիայի ֆուտբոլային հավաքականի հետ։ Այս մակարդակի հոդվածներում կարելի է վերահղումը թողնել։--BekoՔննարկում 06:23, 18 Փետրվարի 2019 (UTC)

Ներքին հղումներ, կոդի և վիզուալ խմբագրմամբ

Հարգելիներս, այսօր Kareyac և Ավետիսյան91 մասնակիցները քննարկում սկսեցին ներքին հղումների՝ կոդով և վիզուալ խմբագրիչով տեղադրելիս կոդային [[հաց|հաց]]ի և [[հաց]]ի տեսքերի տարբերությունների վերաբերյալ։ Քանի որ քննարկումը այլ մասնակցի էջում էր, ապա խնդրում եմ այստեղ շարունակել քննարկումերը, կարող է այլ մասնակիցներ էլ ասելիք ունենան։--BekoՔննարկում 15:51, 16 Փետրվարի 2019 (UTC)

Քանի որ խմբագրման երկու տարբեր ձև կա, և վիզուալ խմբագրիչով աշխատող անփորձ մասնակիցները ընդհանրապես չեն էլ տեսնում և պատկերացնում, թե ինչ կոդ է հավաքվում իրենց խմբագրման արդյունքում, ապա անիմաստ է պահանջել խմբագրից, որ նա ուղղի հղումներում անիմաստ կրկնվող բառերը և դրանց զուգահեռ ավելացած </nowiki>-ները Այլ բան է եթե վիզուալի ծրագրում արվեն փոփոխություններ և կրկնությունները վերացվեն։ Ասեմ որ ԱՎԲ ծրագիրը քշելուց մաքրում է հղումների կրկնակի բառերը, </nowiki>-ները կարծես թե ոչ։--BekoՔննարկում 15:57, 16 Փետրվարի 2019 (UTC)
Հարգելի Beko, քնարկման սկիզբը միքիչ այլ էր։ Ես առաջարկեցի մասնակցին սրբագրել հոդվածը ըսկ կանոնակարգի, իսկ հարգելի մասնակից Ավետիսյան91 փորցում եր խանգարել ինձ։ Մեկ հարց ԱՎԲ վերաբերյալ, արդյոք գաջետը փոխում է [[մազաթափություն|մազաթափությունը]] դեպի [[մազաթափություն]]ը։ - Kareyac (քննարկում) 16:13, 16 Փետրվարի 2019 (UTC)
Kareyac ջան, հենց խնդիրն էլ դա, որ առաջարկում ես վարվել կանոնակարգով, իսկ կանոնակարգում նման բան չկա։ Ինչ խանգարելու մասին է խոսքը։ Պարզ հարցադրում էր. ո՞ւր է նման չափորոշիչ, կանոն, որ պետք է լինի [[]] և ոչ թե [[|]]։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:21, 16 Փետրվարի 2019 (UTC)
Ավետիսյան91 ջան, նորից եմ գրում՝ ուշադիիր կարդա ՎՊ:ՆՀ։ Հետա կարդա իմ գրածը ու համեմատի։ - Kareyac (քննարկում) 16:32, 16 Փետրվարի 2019 (UTC)
Kareyac ջան, այո ԱՎԲ-ն փոխում է [[մազաթափություն|մազաթափությունը]] դեպի [[մազաթափություն]] և մնացած բառերը նույնպես։)))-BekoՔննարկում 17:17, 16 Փետրվարի 2019 (UTC)

Բարի, կարդալու կոչերից չեմ նեղվում, սակայն մնում եմ համոզմանս։ «ՎՊ:ՆՀ»-ն սահմանում է հղման երկու ֆորմատ և երկուսն էլ իրավունք ունեն լինելու վիքիում, մանավանդ, որ վիզուալ խմբագրիչը վերջածանցերով դնելու հնարավորություն չունի։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:59, 16 Փետրվարի 2019 (UTC)

Ահա, երկու ֆորմատ։ ՎՊ:ՆՀ-յում գրված է որտեղ օգտագործել [[]] և որտեղ օգտագործել [[|]]՝

[[Երևան]], [[Տոկիո|Ճապոնիայի մայրաքաղաք]], [[Մադրիդ]]ում

Իսկ վիզուալով լավագույն խմբագրողներին ես առաջարկում եմ խմբագրել ավելի կատառյալ ոճով։ Իսկ քեզ առաջարկում եմ այլևս չխանգարել ինձ կանոնակարգ տարածելու։ - Kareyac (քննարկում) 18:01, 16 Փետրվարի 2019 (UTC)

Ահա ԱՎԲ-ն արեց հետևյալ փոփոխությունը այստեղ։ Ինչն էլ պարբերաբար անում էի բոտով։--BekoՔննարկում 17:31, 16 Փետրվարի 2019 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Ի դեպ, վերևում նշված ՎՊ:ՆՀ կանոնակարգը քննարկվե՞լ է համայնքի հետ, համաձայնությունը ստացե՞լ է։ --ջեօ (✡) 18:49, 16 Փետրվարի 2019 (UTC)

Kareyac-ի առաջարկի պահով. քանզի խանգարելը չհիմնավորված որակում է, առաջարկը չեմ ընդունի ^։ Կանոնակարգի պահով. այլ մասնակիցներից կուզեի լսել հիմնավորում, թե այժմ եղած որ կանոնակարգով չի կարող լինել [[հաց|հացի]] ձևը։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:10, 16 Փետրվարի 2019 (UTC)

Ես մի քանի անգամ քեզ բացատրեցի, դու չես կարդում ոչ իմ գրածը, ոչ ել կանոնադրությունը։ Մասնակիցներ կարող են կարդալ կանոնադրությունը այստեղ և իմ առաջարկությունը այտեղ, և իքններն կատարեն եզրակածություններ։ Նորից խնդրում եմ բոլորին ուշադիր կարդալ, համեմատել, որպեզի նորից չառաչացնեն անհիմն մեղադրանքներ - Kareyac (քննարկում) 04:30, 17 Փետրվարի 2019 (UTC)

Հարգելի Kareyac, կոչ եմ անում Ձեզ բոլոր մասնակիցների հետ քննարկումների փուլերում ցուցաբերել առավել կառուցողական երկխոսություն և մոտեցում, ինչը ես չեմ տեսնում Ձեր գրած մեկնաբանությունների մեջ։ Խնդրում եմ լինել առավել կոռեկտ և չվիրավորել ոչ մեկին, չնայած համոզված եմ, որ նման մտադրություն չեք ունեցել։ Այդուհանդերձ, ինչ վերաբերում է կանոնակարգին, ոնց հասկանում եմ թարգմանողը Դուք եք եղել և ես համոզված չեմ, որ այն քննարկվել է համայնքի հետ։ Եվ երկրորդ, եթե անգամ սույն կանոնակարգը 2013 թվականին քննարկվել և ընդունվել է համայնքի կողմից, ապա այդ ժամանակ վիզուալ խմբագրիչը չի եղել, հետևաբար ինչ որ առումով այն չի տարածվում վիզուալ խմբագրիչով խմբագրող մասնակիցների վրա։ Հետևաբար, այստեղ թերացողը վիզուալ խմբագրիչով աշխատող խմբագիրները չեն, այլ կանոնակարգն է թերի։ Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով սա այն հարցը չէ, որ այսքան մեծ ծավալի քննարկում գնա, որովհետև ճաշակի հարց է, թե ես ներքին հղումը ոնց կդնեմ։ Շնորհակալություն։--Armen (քննարկում) 07:12, 17 Փետրվարի 2019 (UTC)

Հարգամեծար համայնք, ես, օրինակ, վիզուալով եմ աշխատում․ այն չափազանց հեշտ է ինձ համար, քան կոդով աշխատելը։ Եվ հոդվածն ավարտելուց հետո չեմ մտնի ու հղումները շտկեմ, քանի որ դրանք ճիշտ են ու տանում են տվյալ հոդվածին։ Այդ ժամանակամիջոցը ես կօգտագործեմ որևէ հոդված վիքիֆիկացնելու համար, քան ձանձրալի ու անիմաստ <nowiki> ջնջելու․․․ Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 07:28, 17 Փետրվարի 2019 (UTC)

Հարգամեծար համայնք, ես չեմ առաջարկում հրաժարվել վիզուալից, ես ուղղակի խնդրեցի մասնակցին սրբագրել, այո կոսով դա անհամեմատաբար հեշտ է, եթե վիջակի եք, սրբագրեք, եթե ոչ, Աստված ձեզ հետ, Վիքին կամավոր նախագիծ է։ Ժողովուրդ, եթե դուք չեք տեսնում թերություններ հոդվածում, դա չի նշանակում որ դրանք չկան, նույն <nowiki> փակում է հղումը, կապույտից կարմիր է դարցնում։ Գրեք ոնց ուզում եք, բայց մի փորցեք արգելափագել իմ ջանքեր տառածել գիտելիքներ ավելի կատարյալ կոդով խմբագրման վերաբերյալ։ - Kareyac (քննարկում) 08:12, 17 Փետրվարի 2019 (UTC)

@Armen Եթե վիզուալը սխալներ է բերում ուրեմն հետևաբար, այստեղ թերացողը վիզուալ խմբագրիչով աշխատող խմբագիրները չեն, այլ կանոնակարգն է թերի արտահայտությունը սխալ է։ Նորից ու նորից եմ խնդրում եմ ուշադիիիիր կարդալ կանոնակարգը, մեջբերում՝ "հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնք խմբագրողները պետք փորձեն հետևել", կրկնում եմ եմ թավատառ փորձեն հետևել, պահանջ չկա, կա իմ խնդրանք մասնակցին բարելավել Վիքի, կա շնորհակալություն մասնակցից և կան փորցեր խանգարել ինձ իմ ճանապարհին։

Բոտը ճիշտ է փոխում [[|]] դեպի [[]] ըստ կանոնակարգի, և բարելավում է ուղղագրությունը և կետադրությունը (շնորհակալություն, մասնակից Beko) ոչ բոլոր դեպքերում, <nowiki> ինչքան հասկացա վիզուալից հետո մնում է թերի։ - Kareyac (քննարկում) 08:59, 17 Փետրվարի 2019 (UTC)

Ես մի քանի կետ եմ ուզում առանձնացնել։ Նախ, կանոնակարգը որին անընդհատ հղում եք կատարում, բացատրում է, թե ինչպես են հղումներ դնում կոդի խմբագրիչով, օրինակները բերված են կոդերով, ոչ մի տեղ նշված չէ վիզուալ խմբագրիչով հղումներ դնելու ձևի մասին։ Վիզուալ խմբագրիչով խմբագրողները չգիտեն և չպիտի էլ իմանան, թե ինչպես են կոդերով խմբագրում, կարևորը ճիշտ արտապատկերումն է․ իսկ բառի մի մասին հղելը առաջացնում է կոտրված հղումներ։ Երկրորդ, կանոնակարգը, որը հնացած է, միայն ասում է, բայց չի պարտադրում հղում դնելու ձևը, իսկ օրինակերը, որոնք անընդհատ մեջբերվում են, իդեպ, ավելացվել են շատ ավելի ուշ՝ ենթադրում եմ առանց քննարկման և սեփական նախաձեռնությամբ։--Emptyfear (քննարկում) 06:53, 18 Փետրվարի 2019 (UTC)
Emptyfear ջան, 1. Խնդրում եմ ցույց տուր "բառի մի մասին հղելը առաջացնում է կոտրված հղումներ" բառակապակցության օրինակ կանոնակարգի էջում, 2. Հույսով եմ "վիզուալ խմբագրիչով խմբագրողները չգիտեն և չպիտի էլ իմանան" չի նշանակում որ արգելված է նրանց առաջարկել անցնել կոդային խմբագրման։ - Kareyac (քննարկում) 16:57, 18 Փետրվարի 2019 (UTC)
@Kareyac ջան, 1. Դրա համար ասում եմ կանոնակարգը հին է, 2. Այո, բայց չի էլ նշանակում, որ պետք է նրանց պարտադրել։--Emptyfear (քննարկում) 19:12, 18 Փետրվարի 2019 (UTC)
@Emptyfear ջան,1. Կարձում եմ որ որոշ դեպքետում կարելի տեղադրել հղում հենց բառի մասի վրա։ Եթե չկա հոդված ինչ-որ թեմայի վերաբերյալ, բայց կա հոդված այլ մոտիկ թեմայի վերաբերյալ, որ առաչին բառի մի մասն է, կարելի է տեղադրել հղում երկրորդ հոդվածին։ Օրինակ Հակացիկլոն կամ Մոտոցիկլետիստ։ 2.Նախագիծը կամավորական է, առաջարկելու արգելափագում չկա։ - Kareyac (քննարկում) 23:09, 18 Փետրվարի 2019 (UTC)
Ողջույն բոլորին, նախ նշեմ, որ վերոնշյալ կանոնը ավելի շատ ուղեցույց է հիշեցնում, բացի այդ չեմ հիշում, որ քննարկած լինենք սույն կանոնը ընդունելուց առաջ, չնայած, եթե մինչ այս ոչ ոք դիտողություն չի ներկայացրել, համարենք ընդունված և գործող, սակայն բոլորս էլ գիտենք, որ Վիքիպեդիայում Բյուրոկրատիան տեղ չունի և կուրորեն հետևել կանոններին չարժե, առավել ևս հայերեն Վիքիպեդիայում շատ կանոններ թերի են, գրված չեն կամ չեն համապատասխանում իրականությանը: Քանի որ ներքին հղում տալուց (նկատի ունեմ Վիզուալ խմբագրիչով) վերջնական տեսքը սխալ չէ, ապա չեմ կարծում, որ արժի կանոնով ֆիքսել, որ պետք է լինի այսպես կամ այնպես, կարևորը հոդվածը ընթերցողի համար ճիշտ լինի:--Սամվելքննարկում 07:42, 18 Փետրվարի 2019 (UTC)
Ողջույն Սամվել ջան, քանի որ ՎՊ:ՆՀ չի պարտադրում այլ միայն "սահմանում է չափանիշներ, որոնք խմբագրողները պետք փորձեն հետևել" գուցե վերադասավորել ուղեցույցի։ - Kareyac (քննարկում) 16:57, 18 Փետրվարի 2019 (UTC)
Ի դեպ, կարծում եմ նաև, որ կանոնակարգերի վերին հատվածի կաղապարի տեքստում փոփոխություն պետք է մտցնել․ ունենք մի շարք կանոնակարգեր, որտեղ ավելորդ է նշել, որ խմբագիրները պետք է փորձեն հետևել։ Բառախաղն այս պարագայում նորեկ մասնակիցների օգտին կարող է լինել։--ջեօ (✡) 19:25, 18 Փետրվարի 2019 (UTC)
Ուրեմն դա կանոնակարգ չի, այլ ուղեցույց, քանի որ էջը ոչ մի այլ կոչ չունի, բերված են օրինակներ ոնց անել ոնց չանել, կարձում եմ արտահայտությունը ճիշտ է, իսկ ավելացնել այլ օրինակներ կարելի է։ Իմիջայլոց ինտերվիքիներ տանում եմ հենց ուղեցույցի։ - Kareyac (քննարկում) 23:09, 18 Փետրվարի 2019 (UTC)
Փորձեցի այստեղ գտնել կանոնի և ուղեցույցի հստակ սահմանումներ, գտա հետևյալը`
    • Կանոններ լավագույն փորձի շտեմարանն են և պահպանել փոխհամաձայնության։
    • Ուղեցույցներ ցույց են տալիս ինչպես պահպանել կանոններ։
Կարծում եմ նախ կարելի է սահմանումը հստակեցնել, դրանից հետո կատարել կանոնների և ուղեցույցների գույքագրում, առանձնացնել միմյանցից, դրանից հետո նաև առանձնացնել թերիները կամ վատերը նորմալներից:--Սամվելքննարկում 04:59, 19 Փետրվարի 2019 (UTC)

Հայկական թեմայով առցանց խմբագրաթոն

Հարգելի համայնք, փետրվարի 20- մարտի 2-ը Վիքիմեդիա Հայաստանը ՀՀ-ում և Արցախում գործող վիքիակումբների շրջանակներում կազմակերպում է առցանց խմբագրաթոն՝ նվիրված հայկական թեմատիկային։ Հոդվածները թարգմանվելու են Ռուսերեն Վիքիպեդիայի «Հայաստան» նախագծից։ Խոսքը գնում է այն հոդվածների մասին, որոնք կան ռուսերենում, բայց բացակայում են հայերեն համարժեք հոդվածները։ Ստեղծվելիք կամ բարելավման ենթակա հոդվածների ցանկերը կարելի է տեսնել խմբագրաթոնի ենթաէջում։

Սիրով, Վիքիմեդիա Հայաստան

--Armen Mirzoyan (WM AM) (քննարկում) 11:24, 19 Փետրվարի 2019 (UTC)

Դեմ, կարծում եմ, որ նման կարևորության հոդվածները այդքան էլ նպատակահարմար չէ, որպեսզի ստեղծվեն վիքիակումբների երեխաների կողմից։ Այլ հարց է, եթե գործում է վերահսկողություն, իսկ բոլոր հոդվածները միանշանակ կերպով ստուգվելու են։ --Օmıcrօn 20:55, 20 Փետրվարի 2019 (UTC)
Բացի այդ՝ կարծում եմ, որ նախագծի մեկնարկը անօրինական է, քանի որ ըստ Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգի՝ ցանկացած բնույթի նախագիծ վիքիի շրջանակներում պետք է մեկնարկից մեկ շաբաթ առաջ քննարկվի խորհրդարանում և համայնքի հավանությունը ստանալուց հետո միայն կյանքի կոչվի։ Չգիտեմ, թե որքանով են դիտարկումներս արդարացի և իրատեսական, բայց կարելի է հետայսու որոշակի հետևություններ անել։--Օmıcrօn 20:59, 20 Փետրվարի 2019 (UTC)
Ցանկանում եմ մի պարզաբանում մտցնել․ սա խմբագրաթոն է, որը նախատեսված է մի խումբ խմբագիրների, այս դեպքում Վիքիակումբների խմբագիրների համար և ոչ թե ամբողջ համայնքի համար, հետևաբար հավանության կարիք չկա, ծանուցում էլ խորհրդարանում կարող է լինել, կարող է և չլինել։ Ինչ վերաբերվում է հոդվածների ստուգվելուն, ապա ինչպես մեկ տարի առաջ խորհրդարանում ծանուցվել է, ցանկացած ակումբականի գրած հոդված անպայման ստուգվում է տվյալ Վիքիակումբի համակարգողի կողմից։--Լիլիթ (քննարկում) 21:37, 20 Փետրվարի 2019 (UTC)
Լավ, Լիլիթ ջան, շնորհակալություն պարզաբանելու համար--Օmıcrօn 21:42, 20 Փետրվարի 2019 (UTC)

Talk to us about talking

Trizek (WMF) 15:01, 21 Փետրվարի 2019 (UTC)

Հեղինակային իրավունք

Հարգելի համայնք, ըստ ձեզ, վերջին 30 տարում (մինչև 70 տարի) հրատարակված գրքերի շապիկների (կազմերեսի) լուսանկարը իրավական տեսակետից թույլատրելի՞ է ներբեռնել Վիքիպահեստ կամ մեկ օգտագործման համար Հայերեն Վիքիպեդիա: Պարբերականների դեպքում կարծես թե արգելված չէ՞ (օր.՝ Հայկական ժամանակ, Առավոտ, Իրատես, 9-րդ հրաշալիք, Ճամփորդ)--Գարդմանահայ (քննարկում) 15:09, 21 Փետրվարի 2019 (UTC)

Գարդմանահայ ջան, գրքերի շապիկները պետք է բեռնես մեր Վիքիպեդիա՝ լրացնելով համապատասխան ոչ ազատ պատկերի կաղապարը։--Լիլիթ (քննարկում) 15:14, 21 Փետրվարի 2019 (UTC)
Շնորհակալ եմ պատասխանի համար Լիլիթ ջան:--Գարդմանահայ (քննարկում) 15:15, 21 Փետրվարի 2019 (UTC)
Գրքերի կազմերի, պարբերականների գլխարկների պարկերներ կարող են համարվել ազատ ու բերվեն Պահեստ, եթե "փծուն էն, գեղարվեստական արժեք չունեն, բաղկացած էն միայն հանրահայտ տարրերից, ուրոնք հեղինակ չունեն", օրինակ այս կազմեր։ «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանի» շապիկը կազմված է միայն տառերից ու գծերից և կարող է լինել ազատ, իսկ «Հալեպի արձանագրությունները» շապիկը պարունակում է երևի ոչ ազատ լուսանկարներ և չի կարող լինի ազատ։ Պատկերների լիցենզավորման մասին ավելի լավ հարցնել Commons:Village pump/Copyright էջում։ - Kareyac (քննարկում) 18:05, 21 Փետրվարի 2019 (UTC)
Շնորհակալ եմ պարզաբանման համար Kareyac ջան:--Գարդմանահայ (քննարկում) 20:46, 21 Փետրվարի 2019 (UTC)

Նոր գլխավոր էջ