Վիքիպեդիա:Լավ հոդվածներ/Կանոնակարգ
Ընտրյալ ցանկեր • Ընտրյալ հոդվածներ • Լավ հոդվածներ • Տարվա հոդվածներ • Գնահատում
Գլխավոր էջ • Չափանիշներ • Կանոնակարգ • Թեկնածուներ • Արխիվ • Հեղինակներ |
Կանոնակարգ. այստեղ ներկայացված է այն կանոնակարգը, որով պետք է անցնեն հոդվածները «Ցուցափեղկում» ընդգրկվելու համար։ Փուլերը[խմբագրել կոդը]1. Հոդվածի ստեղծում. Թեկնածու առաջարկելիս պետք է հաշվի առնել հոդվածի պատմությունը. ցանկալի է, որ հոդվածը տևական ժամանակ խմբագրված լինի մի քանի մասնակիցների կողմից։ Եթե միայն մեկ մասնակից է այն խմբագրել, ապա նրա համար դժվար է նկատել հոդվածի թերությունները։ Հոդվածը խմբագրելիս պետք է հաշվի առնել Վիքիպեդիայի Ոճական ուղեցույցը։ 2. Գնահատում. Նախքան հոդվածը թեկնածու առաջարկելը, անհրաժեշտ է այն ներկայացնել գնահատման։ Վիքիպեդիայի մասնակիցները դիտարկում են, որքանո՞վ է հոդվածը համապատասխանում ներկայացված պահանջներին, ինչ թերություններ կան և միասին աշխատում են այն թերությունները շտկելու վրա։ Եթե առաջարկվող հոդվածը որակական բարձր արժեք չի ներկայացվում, ապա խորհուրդ չի տրվում այն թեկնածու ներկայացնել «Ցուցափեղկում»։ Հոդվածը կարելի է միանգամից առաջադրել քվեարկության, եթե այն համարժեք է մյուս լեզուներով «Լավ հոդվածներին», բայց միևնույն ժամանակ ամփոփում է հոդվածի ողջ բովանդակությունը։ Գնահատումը պետք է տևի առնվազն 2 շաբաթ։ Պարտադիր է, որ առնվազն երկու-երեք մասնակցի կողմից գնահատական տրվի հոդվածին։ Այդ ընթացքում պետք է նաև աշխատանք տարվի հոդվածի վրա։ Միայն դրանից հետո գնահատող մասնակիցները կարող են որոշում կայացնել, որ հոդվածը պատրաստ է թեկնածու առաջադրվելու համար։ 3. Քվեարկություն. Թեկնածու առաջադրելուց անմիջապես հետո, հոդվածը դրվում է համընդհանուր քվեարկության։ Քվեարկող բոլոր մասնակիցներից ակնկալվում է, որ նրանք անաչառ ու քննադատական մոտեցում ցուցաբերեն։ Եթե հոդվածը դեռ թերություններ ունի, և եթե մասնակիցները դեմ են քվեարկում, ապա նրանք դրանով բարձր են պահում Վիքիպեդիայի վարկանիշը՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ հոդվածը բարելավվի և կրկին քվեարկության ներկայացվի։ Եթե քվեարկության արդյունքում հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնում 1 ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում հոդվածում առկա բոլոր թերությունները շտկվում են այն կարող է նորից տեղադրվել Քվեարկություն բաժնում, այլապես այն հեռացվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնից և նորից կարող է առաջադրվել 2 ամիս անց։ 4. Լավ հոդվածի կատեգորիայի բարելավում. Հոդվածը դուրս է գալիս լավ հոդված անվանակարգից, եթե այն արդեն դարձել է ընտրյալ հոդված։ Քվեարկության կարգը[խմբագրել կոդը]Ընտրված հոդվածներն ընտրվում են քվեարկությամբ։ Քվեարկությանը կարող են մասնակցել այն գրանցված մասնակիցները, ովքեր քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ ունեն.
Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել։
Ժամկետը[խմբագրել կոդը]Քվեարկության համար հատկացվում է 1 ամիս ժամանակ, որը կարող է նվազագույնը երկու մասնակցի խնդրանքով երկարաձգվել ևս մինչև 1 ամսով։ Հոդվածը ներառվում է «Ցուցափեղկում» քվեարկության դրական արդյունքի դեպքում։ Քվեարկության ընթացքում հոդվածում կարող է տեղադրվել {{Ցուցափեղկի թեկնածու}} կաղապարը։ Քվեարկության արդյունքը[խմբագրել կոդը]Հոդվածն ընտրված է համարվում այն դեպքում եթե հոդվածը ստացել է առնվազն 6 կողմ քվե և մասնակիցների կողմից փաստարկված դեմ և կողմ քվեարկողների 75 տոկոս դրական արդյունք կամ երբ ստացել է առնվազն 6 կողմ և շտկվել են դեմ քվեարկած մասնակիցների կողմից ներկայացված բոլոր թերությունները։ Դեմ քվեարկողը պետք է հանգամանալիորեն նշի հոդվածի թերությունները, այլապես դեմ քվեն կհամարվի անվավեր։ Ձեռնպահ քվեները չեն մասնակցում քվեարկությանը, բայց հաշվի են առնվում քվեարկողի կողմից բերված դիտողությունները և առաջարկությունները։ Հոդվածը խմբագրող մասնակիցը (մասնակիցները) պետք է ուշադիր հետևի քվեարկությանը և հնարավորինս շտկի ներկայացված թերությունները։ Ծանոթություն[խմբագրել կոդը]
Վերաքվեարկություն[խմբագրել կոդը]Եթե «Ցուցափեղկում» հայտնված հոդվածը (այլևս) չի համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, ապա այն քվեարկությամբ կարող է հեռացվել այնտեղից։ Այս դեպքում քվեների նվազագույն սահման չկա, հոդվածը հեռացվում է, եթե քվեարկողների առնվազն կեսը դեմ է քվեարկում նրա ընդգրկմանը «Ցուցափեղկում»։ |