Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
Կանոնակարգ. այստեղ ներկայացված է այն կանոնակարգը, որով պետք է անցնեն հոդվածները «Ցուցափեղկում» ընդգրկվելու համար։
Առաջադրումից առաջ հոդվածը պետք է անցնի գնահատման փուլը, որտեղ գնահատման նախագծի մասնակիցներն ու այլ խմբագիրներ համատեղ կորոշեն հոդվածի առաջադրվելու նպատակահարմարությունը:Կարևոր է՝Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:
այդ կաղապարում կհայտնվի կարմիր հղում՝ որին հղվելով կհայտնվեք [[Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Հոդվածի անունը]] էջում, որտեղ «Հոդվածի անունը» առաջադրվող հոդվածի անունն է: Կբացվի դատարկ էջ՝ որտեղ տեղադրելով բլանկը, կարող եք ստեղծել առաջադրման նոր էջ:
գնում եք թեկնածուների առաջադրման էջ և առաջարկվող տողում՝ [[Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Հոդվածի անունը]] «Հոդվածի անունը»-ի փոխարեն գրեք առաջադրվող հոդվածի անունը և սեղմեք «Ստեղծել քվեարկության ենթաէջ» կոճակին և բացվող բլանկում փոփոխեք տվյալները՝
Բոլոր «Հոդվածի անվանում» բառերը փոխարինեք առաջադրվող հոդվածի անունով,
{{ԸՔ}} կաղապարում փոփոխեք տարեթիվն ու ավելացրեք քվեարկության վերջնաժամկետը՝ ապրիլի 20 ձևաչափով,
«Քվեարկության ժամկետները» աղյուսակում արտացոլեք քվեարկության սկիզբն ու ավարտը՝ +30 օր սկսելու օրվանից ձևաչափով,
«Պատճառաբանություն» բառի փոխարեն գրեք առաջադրման պատճառների կամ կատարված աշխատանքի մասին:
Քվեարկություն բացելուց հետո պարտադիր կերպով Խորհրդարանում ծանուցեք վիքիհանրությանը քվեարկության մասին՝ տեղադրելով {{subst:Քվեարկություն|հոդված|ՀՈԴՎԱԾԻ ԱՆՈՒՆԸ|ընտրյալ հոդված|ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԷՋԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ}} ծանուցումը: Կարևոր է՝ Խորհրդարանում անհրաժեշտ ծանուցման բացակայությունը հիմք է հոդվածի քվեարկությունը կասեցնելու համար:
Խնդրում ենք միանգամից չառաջադրել ձեր ստեղծած մեկից ավելի հոդված միաժամանակ, այլ սպասեք. հնարավոր է՝ մեկի գնահատումը կօգնի մյուսին:
Եթե հոդվածն արդեն առաջադրված է եղել, սակայն չի ընտրվել, ապա կարող է առաջադրվել էական բարելավումից հետո: Նույնական տեսքով հոդվածի կրկնառաջադրման դեպքում ադմինիստրատորներին իրավունք է վերապահում միանգամից կասեցնել քվեարկությունը:
Եթե լավ հոդվածն եք առաջադրում, ապա մանրամասն ցույց տվեք այն լրացումները, ներդրումները, որոնք կատարել եք ընտրությունից հետո:
Հոդվածն ընտրվում է քննարկման (քվեարկության) արդյունքում: Քվեարկողներից ակնկալվում է պատասխանատվություն և հավասարակշռված մոտեցում. մինչ կարծիք հայտնելը կարդացե՛ք հոդվածն ամբողջությամբ: Հիշե՛ք, որ սա սոսկ քվեարկություն չէ, այլև՝ քննարկում: Մինչ քվեարկելը ստուգե՛ք քվեարկելու Ձեր իրավունքը:
Եթե դուք կարծում եք, որ հոդվածն արժանի է լինել ընտրյալ, ձեր կարծիքը շարադրեք «Կողմ» բաժնում՝ {{Կողմ}} կաղապարի միջոցով: Մանրամասնեք ձեր որոշումը: Առաջադրողի կարծիքն ավտոմատ հաշվարկվում է որպես հոդվածին կողմ քվեարկած[Ն 1]. առաջադրողի ընդգրկուն կարծիք չի պահանջվում:
Եթե դուք հոդվածում թերությո��ններ եք նկատում, գրեք «Հատուկ կարծիքներ, մեկնաբանություններ, չեղարկումներ» բաժնում և անպայման թվարկեք դրանք: Խնդրում ենք նշել կոնկրետ թերություններ, որոնք հնարավոր են ուղղել: Մի՛ գրեք, որ հոդվածը ձեզ հետաքրքիր չէ կամ դուր չի գալիս. ոչինչ անել չես կարող, բայց ուրիշները կարող են այլ հետաքրքրություններ ունենալ: Չփաստարկված մեկնաբանությունները կանտեսվեն:
Եթե դուք ցանկանում եք հետ կանչել ձեր կարծիքը (օրինակ՝ թերությունները շտկվել են), գծանշեք դրանք (<s>...</s>), բայց մի ջնջեք:
Եթե դուք որևէ դիտողություն եք արել, ապա հետևե՛ք թեկնածության ենթաէջին, որպեսզի համոզվեք, որ թերությունը վերացվել է, փոխեք ձեր կարծիքը ըստ նախորդ կետի:
Պահպանե՛ք հանգիստ և բարեկամական հարաբերություններ հոդվածի հեղինակների և քննարկմանը մասնակցող մասնակիցների հետ: Հեղինակ(ներ)ը սովորաբար խիստ կապված է (են) լինում իր(ենց) ստեղծածի հետ, և անտեղի կտրուկ խոսքերը կամ անհիմն քննադատությունը կարող են վիրավորել նրան(ց):
Հեղինակնե՛ր, ուշադի՛ր եղեք քննադատության հանդեպ, հաշվի՛ նստեք փաստարկների հետ և փորձե՛ք բարելավել հոդվածը քննարկման ընթացքում:
Քննարկման արդյունքն ամփոփում է արդյունքներն ցանկացած մասնակցի կողմից, որն իրավունք ունի փակել առաջադրումը հոդվածի՝ պահանջներին ակնհայտ անհամապատասխանության կամ քննարկման էջում կանոնների կոպիտ խախտման դեպքում:
Քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա .
6 ամիս վիքի��տաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։
Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով (այդ թվում ԱՎԲ-ով կատարված) խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել։
Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
Մնացած բոլոր մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը և դիտողություններ կատարել, որոնք խորհրդվական ձայնի կարգավիճակ կունենան։
Քննարկման նախնական ամփոփում կարող է տեղի ունենալ մինչ հնարավոր ընտրման օրվանից մի քանի օր առաջ ցանկացած մասնակցի կողմից: Հոդվածն ընտրված է համարվում, եթե հավաքել է 6 «կողմ» ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 75%-ը: Եթե գնահատման նախագծի մասնակիցներից գոնե 3-ը «կողմ» են քվեարկել, սակայն հոդվածը չի հավաքել անհրաժեշտ 6 ձայնը կամ ձայների 75%-ը, հոդվածը համարվում է ընտրված: