Խմբագրաթոնը կազմակերպված է վիքիակումբների, սակայն բաց է բոլոր խմբագիրների համար, որոնք ցանկանում են ստեղծել հոդվածներ աշխարհում գործող գաղտնի կազմակերպությունների կամ արվեստի վերաբերյալ։ Թարգմանելու համար առաջարկվում են հոդվածներ անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներից։ Խմբագրաթոնը սկսվելու է նոյեմբերի 16-ին և ավարտվելու է նոյեմբերի 27-ին։ Կրկնակի ընտրությունից խուսափելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է ստորագրի աղյուսակում՝ իր ընտրած հոդվածի դիմաց։ Ստեղծված հոդվածները հարկավոր է տեղադրել մասնակիցների գրանցման էջում մասնակցային անվան տակ։