Jump to content

Վիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրո
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ
Ժամանակամիջոց 596 - 629
Անձնական տվյալներ
 
Հայրենիքի կողմից Աղվանք
Աբաս եպիսկոպոսապետ        Զաքարիա Բ

Վիրո, (- 630) Գանձասարի կաթողիկոսության երկրորդ կաթողիկոս։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը[1][2]։ Վիրոյի ղեկավարության ժամանակ Աղվանից եկեղեցին ժամանակավորապես դարձել է քաղկեդոնական։

Տիզբոնում Խոսրով Բ Փարվեզի մոտ աքսորում մնացած ժամանակահատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրոն, օգտագործելով Շիրինի պաշտպանությունը, ստանում էր տեղեկատվություն իր հայրենիքի մասին, մասնակցել է բազմաթիվ եկեղեցական քննարկումների։ 612-613 թվականներին տեղի է ունեցել այսպես կոչված պարսկական ժողովը, որին Խոսրով II-ի առաջարկով մասնակցել է 2 հակառակ ճյուղերի հոգևորականները, այդ թվում Վիրոն։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը նշում է «Քաղկեդոնյան եկեղեցու հետևորդ Աղվանից կաթողիկոս Վիրո՝ ձերբակալված պարսից արքայի մոտ Փայտակարանում». Վիրոն, գտնվելով գերեվարման մեջ, Խոսրով Բ Փարվեզից հասավ նրան, որ Միհրանյանները դարձան «Գարդմանի և Աղվանաց աշխարհի իշխան»[3]։ Այդ իրավունքը ստացվեց այն ժամանակ, երբ 627 թվականին Աղվանքի առաջին իշխան ընտրվեց Գրիգոր Վարազը, ով Տիզբոնում քրիստոնյա մկրտվեց Վիրոյի կողմից[4]։

25 ամյա աքսորում մնալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Բ-ի մահից հետո 628 թվականին իր հետնորդ Շիրուան ազատ արձակեց բոլոր ձերբակալվածներին։

Ինչպես հայտնի է 627 թվականին ըստ Բյուզանդական կայսրության և Խազարական խաքանության միջև կնքվել է դաշինք Սասանյան Պարսկաստանի դեմ, որի արդյունքում խազարները հարձակվեց Անդրկովկասի տարածքի վրա։

629 թվականին խազարական խաքանը իր որդուն ՝ Շաթին ուղարկում է Աղվանք բանակցելու, որպեսզի նրանք ենթարկվեն իրենց։ Աղվանքի պարսից մարզպանը, վերցնելով իր ողջ հարստությունը փախնում է երկրից՝ այն թողելով կաթողիկոսի ենթակայությանը։

Վիրոն ստիպված բանակցում է խազարների հետ և ընդունում նրանց իշխանությունը Աղվանքում, որի շնորհիվ Աղվանքից, Հայքից և Վիրքից բոլոր գերեվարվածներին ազատ արձակեցին։

Կաթողիկոսի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խազարների հարձակումների պատճառով Աղվանքում ոչ ոք չէր կարողանում զբաղվել հողագործությամբ և 630 թվականին սկսվեց համաճարակ, որին զոհ գնաց նաև Վիրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dowsett, C.J.F. The Albanian Chronicle of Mxit'ar Goš (und) // Bulletin of the School of Oriental and African Studies, University of London. — 1958. — Т. 21. — № 1/3. — С. 472—490.
  2. Mkhitar Gosh’s Colophon, The Aghuanian Chronicle
  3. Мовсес Каланкатуаци. История страны Алуанк, (Пер. с древнеармянского. Ш. В. Смбатяна). Ереван, 1984.
  4. «ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՇՈԻՐՋ» (PDF). Վերցված է 19/12/2020-ին.(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]