Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլսոնի քարադր |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Charadrius wilsonia
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
|
Վիլսոնի քարադր[1] (լատին․՝ Charadrius wilsonia) ոչ մեծ թռչուն, որի անվանակոչվել է ամերիկացի թռչնաբան Ալեքսանդր Վիլսոնի պատվին։ Ընդհանուր առմամբ այս թռչուններից տարեցների գույնը մուգ մոխրագույն է, բայց արուները և էգերը փոքր-ինչ տարբերվում են, հատկապես ձվադրման շրջանում։ Նրանք տարածված են Ամերիկայում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում։ Այս թռչունների մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բացառությամբ Ֆլորիդայում բնակվողների, ցուրտ սեզոններին չվում են Հարավային Ամերիկա։ Նրանք սնվում են ծովախեցգետիններով, միջատներով և ծովային որդերով։ Այս թռչունների մարմնի երկարությունը կազմում է 17-20 սմ։
1814 թվականին Ջորջ Օրդը այս թռչուններին անվանեց իր ընկերոջ պատվին՝ Վիլսոնի քարադր։
Գիտական փաստացի քննարկումներ կա այս տեսակի լատինական անվանման հետ կապված, ինչպես նաև Բրազիլիայի և Պերուի հարավամերիկյան ենթատեսակների առկայության վերաբերյալ։ Համարվում է, որ տեսակի սկզբնական անվանումը պետք է լինի crassirostris[2], և մեկ այլ թռչնի ենթատեսակներից մեկը, որը հայտնի է որպես հաստակտուց քար��դր, այս դեպքում վերանվանվում է նույն անվանմամբ[3]։
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 81. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Carlos C. J., Voisin J-F. Charadrius wilsonia brasiliensis Grantsau & Lima, 2008, is a junior synonym of Charadrius crassirostris Spix, 1825(անգլ.) // Bulletin of the British Ornithologists' Club[en] : journal. — British Ornithologists' Club[en], 2012. — Т. 131. — № 1. — С. 165—170.
- ↑ Carlos C. J., Roselaar S., Voisin J-F. A replacement name for Charadrius leschenaultii crassirostris (Severtzov, 1873), a subspecies of Greater Sand Plover(անգլ.) // Bulletin of the British Ornithologists' Club[en] : journal. — British Ornithologists' Club[en], 2012. — Т. 132. — № 1. — С. 63—65.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|