Վիլյամ Բոլկոմ
Վիլյամ Բոլկոմ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ William Bolcom |
Ի ծնե անուն | անգլ.՝ William Elden Bolcom |
Ծնվել է | մայիսի 26, 1938[1][1][2][…] (86 տարեկան) Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Կրթություն | Միլս քոլեջ, Վաշինգտոնի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Joan Morris? |
Պարգևներ | |
Կայք | williambolcom.com |
Վիլյամ Էլդեն Բոլկոմ (անգլ.՝ William Bolcom, մայիսի 26, 1938[1][1][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Ազգային արվեստի մեդալակիր։ Արժանացել է Գրեմմիի երկու մրցանակի և դետրոյթյան երաժշտական մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլկոմը ծնվել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում։ 11 տարեկանից կոմպոզիցիա է սովորել Վաշինգտոն նահանգի համալսարանում՝ կոմպոզիտոր-մոդեռնիստ Ջորջ Ֆրեդերիկ Մակեի գլխավորությամբ։ Սովորել է նաև դաշնամուր։ Ավելի ուշ սովորել է Սան Ֆրանցիսկոյի Միլս քոլեջում՝ Դարիուս Միյոյի գլխավորությամբ։ Սովորել է Սթենֆորդի համալսարանում և Փարիզի կոնսերվատորիայում՝ Շառլ Մեսսիանի դասարանում։ Իր ստեղծագործությունների վաղ շրջանում նշանավորվում է Բուլեզի և Կառլհայնց Շտոքհաուզենի ազդեցությունը։ Այդ ժամանակաշրջանում գրել է հիմնականում սերիական տեխնիկայով։ Հետագայում կոմպոզիտորը աշխատել է ակադեմիական երաժշտության տարբեր ուղղություններով՝ փորձելով դրանք զուգակցել էստրադային ժանրերի հետ։ Որպես դաշնակահար նա սերտ աշխատակցել է իր կնոջ՝ մեցցո-սոպրանո երգչուհի Ջոան Մորիսի հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119297892 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Lied and Art Song Texts Page created and mantained from Emily Ezust Texts and titles of vocal settings in alphabetic order.
- William Bolcom and Joan Morris’s website
- William Bolcom website
- Information about Michelle and David Murray, performers of Bolcom’s Cabaret Songs
- Rags to Riches: Alumnus of the Year
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ամերիկացի դաշնակահարներ