Jump to content

Վէմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վէմ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2009
ՀրատարակիչՏիգրան Մեծ
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն2009 թվականից
Գրախոսվողայո
Տպաքանակ700
ԱԳ
Հայկական ԱԳ0.22
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1

Վէմ, համահայկական պատմամշակութային եռամսյա հանդես։ Լույս է տեսնում Երևանում՝ 2009 թվականից։ 1933-1939 թվականներին Փարիզում Սիմոն Վրացյանի խմբագրությամբ լույս ընծայված «Վէմ. երկամսեայ հանդէս մշակոյթի և պատմութեան» գիտական պարբերականի շարունակությունն է[1]։

Լույս է տեսել 1933-1939 թվականներին Փարիզում և 2009 թվականից՝ Երևանում (որպես շարունակություն)։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Սիմոն Վրացյանը, խմբագիր՝ Գևորգ Խուդինյան (2009 թվականից)։ Առաջին շրջանում տպագրել է ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութեր, դաշնակցական գործիչների հուշեր, նամակներ, անդրադարձել է Հայկական հարցին, ազգային-ազատագրական պայքարին, Մեծ եղեռնին, Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918), Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, հայագիտության առանձին ճյուղերի, ՀԽՍՀ-ի և սփյուռքահայ գաղթավայրերի կյանքին, կրթամշակութային անցուդարձին։

Ներկայում տպագրում է հայագիտությանը, հայ գրականությանը, տնտեսագիտությանը, մշակույթին վերաբերող, ինչպես նաև գիտագործնական հոդվածներ, գրախոսություններ, հուշեր, վավերագրական նյութեր, ուշադրության կենտրոնում են Հայկական հարցը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացները, անդրադառնում է ՀՀ-ում և Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Առաջին համարում, որպես հավելված, զետեղվել է 1933-1939 թվականներին լույս տեսած թողարկումների մատենագիտությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««ՎԷՄ»-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ — ՎԷՄ համահայկական հանդես / Vem Academic Journal». Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։