Jump to content

Վեցերորդ սերնդի պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից պատերազմի պատմության մեջ վեցերորդ «սերնդի» պատերազմներ հասկացությունը մտցրել են ռուս և հայ ռազմական վերլուծաբանները և տեսաբանները։ Հայ իրականության մեջ այն առաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել և զարգացրել ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան, «Մեծ Հայք» հաղորդաշարի հիմնադիր, «Հայաստանի Ազատագրութեան Համաշխարհային Կազմակերպութիւն» Շարժման հիմնադիր և համանախագահ, պատմաբան և գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը, նոյն ինքը՝ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունին[1]։ Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ «Կոմանդոսը», զարգացնելով այդ տեսությունը, առաջ է քաշել նաև «յոթերորդ սերնդի պատերազմներ» հասկացությունը[2]։ Ռուսաստանում վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը առաջ են քաշել մի շարք ռազմական տեսաբաններ, այդ թվում՝ գեներալ Սլիպչենկոն, Վլադիմիր Վանտրոբան, ծովակալ Կապիտանեցը[3]։ Իսկ մինչ այդ պատերազմների չորս «սերունդ» հասկացությունը ստեղծվել է Միացյալ Նահանգների վերլուծաբանների թիմի կողմից, ներառյալ Ուիլյամ Ս. Լինդը[4]։ Ամերիկյան վերլուծաբանները դրանով իսկ հիմնավորել են «պատերազմի փոփոխվող դեմքը» և ցույց տվել, որ ներկայումս վարվում են նորագույն՝ չորրորդ սերնդի պատերազմներ։ Ռուս և հայ վերլուծաբանների մոտեցումը տարբերվում է ամերիկյաններից պատերազմների դասակարգման սկզբունքներով։ Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունու՝ վեցերորդ սերնդի պատերազմները կոչված են լինելու 21-րդ դարի պատերազմների հիմնական տեսակը։ Մինչև վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը ներկայացնելը անհրաժեշտ է ներկայացնել նախորդ սերունդների պատերազմները և դրանց պատմական էվոլյուցիան։

Պատերազմների երկու խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկանալու համար, թե ի՞նչ է 6-րդ սերնդի պատերազմը, պետք է կատարել ռազմա–պատմական էքսկուրս։ Ըստ այդմ՝ Երկիր մոլորակի վրա երբեւէ տեղի ունեցած բոլոր պատերազմները կարելի է բաժանել երկու խմբի.[5]

- միջուկային ժամանակաշրջանի պատերազմներ[5],

- մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ[5]։

Մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինմիջուկային պատերազմները կարելի է պայմանականորեն բաժանել չորս սերունդների՝ առաջինից մինչեւ չորրորդ․

– Առաջին սերնդի պատերազմներ,

– երկրորդ սերնդի պատերազմներ,

– երրորդ սերնդի պատերազմներ,

– չորրորդ սերնդի պատերազմներ։

Պատերազմների և խաղաղության միմյանց հաջորդումը Երկրագնդի վրա եղել է բնական և, նոյնիսկ, շատ սովորական երևույթ[5]։ Պատերազմը պատմական երևույթ է[5]։ Կարող ենք ասել, որ պատերազմը պատմաստեղծ երևույթ է[5]։ Այսինքն՝ հենց պատերազմի միջոցով և պատերազմների օգնությամբ են ստեղծվել, զարգացել և վերացել զանազան ժողովուրդների պետականությունները[5]։ Հենց նշանավոր, բեկումնային, շրջադարձային բնույթի պատերազմներն են սկիզբ դրել մարդկության պատմության հաջորդական փուլերին, դարաշրջաններին, պատմաշրջաններին և իրարահաջորդ աշխարհակարգերին՝ դառնալով նաև նրանց եզրագիծ-սահմանները[5]։ Օրինակ՝ 1618-1648 թթ. 30-ամյա պատերազմով հիմք դրվեց այսպես կոչված Վեստֆալյան աշխարհակարգին, 1798-1815 թթ. ֆրանսիական հեղափոխական և նապոլեոնյան պատերազմներին հաջորդեց Վիեննայի կոնգրեսով սահմանված նոր աշխարհակարգը։ 1914-1918 թթ. 1-ին Համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ այսպես կոչված Նորագույն դարաշրջանին, որին համընկնում է սկզբում Վերսալյան աշխարհակարգը՝ 1920-1939 թթ.։

Ըստ որոշ տեսակետների, պատերազմը բխում է մարդ արարածի մեջ առկա և անշրջանցելի բնազդից։ Ըստ որոշ այլ տեսակետների՝ պատերազմը մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքի հետևանքը չէ։ օԱյսինքն՝ մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքը պատերազմի առաջացման պատճառը չէ։ Պատերազմի ծագման պատճառը քաղաքականությունն է։ Ընդ որում կարևոր չէ, թե ի՞նչ շրջանակներում և ի՞նչ ծավալներում է վարվում քաղաքականությունը՝ ցեղային միությա՞ն, թե՞ արդյունաբերական պետություններից բաղկացած միջազգային հանրության[5]։

Քաղաքական գործիչները, պետությունների կառավարողները պատերազմին դիմել են թե՛ անցյալում, թե՛ արդի ժամանակաշրջանում։ Երբեմն նրանք նույնիսկ չեն էլ փորձում հիմնախնդիրների լուծման ոչ ռազմական ձևերն ու եղանակները, այլ միանգամից գործի են դնում զինված բռնությունը[5]։

Պատերազմների և ռազմական կոնֆլիկտների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչմիջուկային ժամանակաշրջանում պատերազմի և խաղաղության հերթագայությունը Երկիր մոլորակում բնական և, ինչ-որ չափով էլ սովորական վիճակ էր[5]։

Պատերազմները երբեք չէին դադարում, ունեին իրենց զարգացումը. Վաղն��ական ժամանակներից մինչև 20-րդ դարը միմյանց հաջորդել են պատերազմների առնվազն 4 «սերունդ»[5]։

Ընդ որում պատերազմների այդ «սերունդների» միմյանց հաջորդման սահմանագծերը հիմնականում համընկնում են մարդկային հասարակության զարգացման որակական, պատմական նշանակություն ունեցող ցատկերի հետ, որոնք էլ պայմանավորում են խոցման սկզբունքորեն նոր միջոցների ի հայտ գալը, որն էլ իր հերթին հանգեցնում էր պատերազմի վարման նոր ձևերի ու եղանակների ծնունդ առնելուն[5]։

Պատմությունը վկայում է, որ պատերազմների առաջին 4 սերունդները, որոնք կոչվում են նաև մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ, հանդես են եկել որպես հիմնականում քաղաքականության գործիքներ, եղել են քաղաքականության ընդունելի կամ թույլատրելի շարունակությունը։ Այնինչ միջուլային ժամանակաշրջանի պատերազմը, այսինքն՝ 5-րդ սերնդի պատերազմը, իսկ դա արդեն միջուկային զենքով վարվող պատերազմն է, կարող էր լինել միակն ու վերջինը այդ էվոլյուցիոն շղթայում, եթե այն բռնկվեր[5]։ Միջուկային պատերազմ վարվել է միայն մեկ անգամ՝ այն էլ միակողմանի, ԱՄՆ–ի կողմից Ճապոնիայի դեմ՝ Բ Աշխարհամարտի վերջին փուլի շրջանակներում։

Միջուկային եւ ետմիջուկային ժամանակաշրջանների պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային ժամանակաշրջանի եւ ետմիջուկային ժամանակաշրջանի պատերազմները կարելի է բաժանել երկու, իսկ ոմանք բաժանում են երեք սերունդների՝

– հինգերորդ սերնդի պատերազմ, որը հենց միջուկային պատերազմն է եւ մարդկության կյանքում վարվել է մեկ անգամ, ԱՄՆ–ի կողմից ընդդեմ Ճապոնիայի, եւ որի վարումը կարող է հանգեցնել համաշխարհային աղետի եւ մարդկության կործանման,

– վեցերորդ սերնդի պատերազմներ, որոնք գալիս են քսաներորդ դարի ութսունականների վերջից,

– յոթերորդ սերնդի պատերազմ, որի տեսական մշակումներն արդեն ի հայտ են գալիս, սակայն գործնական կիրառում կարող է ի հայտ գալ մոտակա ժամանակներում։

1939-1945 թթ. 2-րդ Համաշխարհայինից հետո սկսվեց այսպես կոչված Սառը պատերազմի ժամանակաշրջանը, որին համընկնում է Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը։ 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որն ուղեկցվում էր նրա ներսում և հարակից տարածաշրջաններում բոցկլտացող պատերազմներով՝ սկիզբ առավ նոր՝ միաբևեռ աշխարհակարգը, որին էլ 2008 թ. պաշտոնապես մարտահրավեր նետվեց՝ նոր երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի կողմնակիցների կողմից, բռնկելով պատերազմների մի ա��բողջ շարք, որտեղ առանցքային դեր էր խաղում 08.08.2008 թ. ռուս-վրացական պատերազմը... Դրան էլ հաջորդեցին «արաբական գարնան» պատերազմների շարքը, որոնցից ամենաարյունալին դարձավ դեռ շարունակվող Սիրիական պատերազմը՝ 2011-2020 թթ. և 2014-2020 թթ. նույնպես շարունակական, դաժան ու արյունահեղ Նովոռոսիայի կամ Արևելաուկրաինական պատերազմը, Ռուս ուկրաինական պատերազմ, 2022։

Պատերազմների դասակարգումն ըստ «սերունդների»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունու՝ Պատերազմների նոր սերունդը չի գալիս վայրկենապես։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, որը կախված է հասարակության տնտեսական զարգացման մակարդակից[5]։

Գնդապետ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունի տեսակետի համաձայն՝

Որևէ սերնդի պատերազմը պետք է դիտարկել որպես բարդ-հասարակական-քաղաքական երևույթ, որն ընդգրկում է պետությունների և հասարակական-քաղաքական համակարգերի միջև պայքարի զանազան տեսակների ամբողջությունը. այդ թվումՙ քաղաքական, դիվանագիտական, գաղափարախոսական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական, բնապահպանական և այլն...
- 6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։

[5]

Բոլոր ժամանակներում պատերազմը իր մեջ համադրել է քաղաքականության և ռազմական բռնության հակասական միասնությունը և հիմնվել այն բանի վրա, որ յուրաքանչյուր պատերազմող կողմի համար զինված պայքարի բանաձևը կարելի է ներկայացնել որպես երկու փոխկապված, բայց ուղղությամբ հակադիր գործողությունների վեկտորների գումար.[5]

ա. հակառակորդի նկատմամբ գործողությունը մեր խոցման միջոցներով (հարձակողական հարվածային վեկտոր),

բ. մեր զորքերի և օբյեկտների պաշտպանությունը հակառակորդի գործողության (խոցման) միջոցներից (պաշտպանական վեկտոր)։

Զինված պայքարի բանաձևը սովորական պատերազմում կարելի է պատկերացնել հետևյալ 5 փոխկապված բաղադրիչների ձևով.

- հակառակորդի զորքերի և ռազմական օբյեկտների խոցում,

- մեր զորքերի և օբյեկտների պաշտպանություն խոցումից,

- մեր զորքերի գործողությունների համակողմանի ապահովում,

- զինված պայքարի ուժերի և միջոցների կառավարում,

- տեղեկատվական պայքար։

Առաջին սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ռազմական վերլուծաբանների տեսակետից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ամերիկյան ռազմական տեսաբանների՝ Առաջին սերնդի պատերազմը վերաբերում է հին և հետդասական՝ պոստ–կլասիկ ժամանակների ճակատամարտերին, որոնք մղվել են զանգվածային կենդանի ուժով, որն իրենից ներկայացրել էլ պետության կողմից ղեկավարվող համազգեստավոր զինվորականների զորամասեր, որոնք կիրառվել են փաղանգի՝ ֆալանգայի, գծի և շարասյան մարտավարությամբ։

Պրուսական հետեւակը առաջ էր գնում շարքով և շարասյան կազմավորմամբ 1745 թվականին Հոհենֆրիդբերգի ճակատամարտում

1648-ին՝ երեսնամյա պատերազմի ավարտին, Վեստֆալյան պայմանագիրը գործնական ինքնիշխանություն տվեց գերմանական պետություններին, որոնք մինչ այդ հանդիսանում էին Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կիսանկախ բաղադրիչներ։ Սա ավելի հաստատուն կերպով հաստատեց ազգային պետության ինքնիշխանությունը, ինչը նշանակում էր, ի միջի այլոց, որ փաստորեն անկախացած պետությունների կառավարությունները բացառիկ իրավունքներ կունենային կազմակերպելու և պահպելու իրենց սեփական զինված ուժերը։ Մինչեւ այդ ժամանակները շատ բանակներ և ազգեր վերահսկվում էին կրոնական հրամաններով և շատ պատերազմներ էին մղվում արքունական դավադրություններով կամ դիվերսիոն կերպով կաշառակերության և սպանությունների միջոցով։ Ժամանակակից պատերազմի առաջին սերունդը նպատակ ուներ ստեղծելու պատերազմ վարելու ուղիղ և կարգին միջոց[6]։

Այլընտրանքորեն, պնդվում է, որ Վեստֆալյան հաշտությունը չի ամրապնդել ազգային պետության իշխանությունը, բայց որ երեսնամյա պատերազմն ինքնին սկիզբ է դրել լայնամասշտաբ ճակատամարտերի դարաշրջանի, որն իրականացնելը այլևս վարձկանների փոքր զորախմբերի ուժերից դուրս է։ Նրանք չեն կարող նման պատերազմներ վարել ինքնուրույն։ Ըստ այս տեսության, փոքր խմբերը հարկարդրված էին հեռանալ զանգվածային և մեծ ծախսերի հետ կապված պատերազմական գործողություններից և ռազմական տիրույթն անցնում է ֆինանսապես շատ ավելի կարողունակ ազգ-պետությանը[7]։

Ահա այդ պայմանները սկիզբ դրեցին ��ռաջին սերնդի պատերազմներին։

Իսկ Առաջին սերնդի պատերազմների ժամանակաշրջանի վերջ եկավ հետեւյալ պատճառներով։ Թե՛ մուշկետների, թե՛ հետեւից լիցքավորվող հրազենների առավել մեծ ճշգրտությունը և կրակի արագությունը վերջ տվեցին առաջին սերնդի պատերազմին։ Այժմ արդեն թշնամու դեմ պատի պես շարված եւ իրար վրա ընթացող թշնամական բանակների զինվորների հսկայական շարքերի գաղափարը անիրագործելի դարձավ՝ հնարավոր մեծ կորուստների պատճառով։ Քանի որ առաջավոր ռազմական տեխնոլոգիաները աստիճանաբար ընդունվեցին ամբողջ Ամերիկայում և Եվրոպայում, ժամանակակից պատերազմների առաջին սերնդի ճշգրիտ ավարտը գուցե տարբեր է ըստ տարածաշրջանների, բայց բոլոր համաշխարհային տերությունները արդեն հրաժեշտ էին տվել առաջին սերնդի պատերազմներին 19-րդ դարի երկրորդ կեսին[6]։

Պատերազմի համար ավելի վերահսկելի միջավայր ստեղծելու համար մշակվել է ռազմական մշակույթ, որը, շատ առումներով, ներկայումս տեսանելի է նաև արդի զինված ուժերում։ Հատուկ մշակված համազգեստը զինվորներին առանձնացնում էր ընդհանուր ժողովրդից։

Մշակվել է աստիճանի բարդ կառուցվածք՝ զինվորների ստորաբաժանումների ավելի լավ կազմակերպման համար։ Զինվորական վարժանքների կանոնները կատարելագործվել են՝ թույլ տալով զորագծի և զորասյունի մանևրները կատարել ավելի ճշգրիտ, ինչպես նաև կատարել մարտերում կրակի տեմպի բարձրացում։

Պատերազմի ընթացքում լրատվամիջոցների տեղեկատվության թողարկման վերահսկումը և կեղծ փողերի արտադրությունը՝ թշնամու տնտեսությունն արժեզրկելու համար, առաջին անգամ օգտագործվել են Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։

Առաջին սերնդի պատերազմների օրինակներ են.

Հայ և ռուս ռազմական տեսաբանների տեսակետից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերնդի պատերազմը՝

ա․ օգտագործում է զորատեսակներ՝ հետևակ և հեծելազոր,

բ․ կիրառում է հակառակորդի ոչնչացման բանաձևը,

գ․ նպատակ ունի խլել հակառակորդի տարածքները։

Երկրորդ սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ամերիկյան տեսաբանների՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրորդ սերնդի պատերազմը վաղ ժամանակակից մարտավարությունն է, որն օգտագործվում է ակոսավոր մուշկետ՝ ժամանակակից հրացանի նախատիպը, հրազենափողը հետևի կողմից լիցքավորվող զենքեր, այնուհետև հասնում է փակաղակի գյուտին, վերջապես՝ շարունակվում է գնդացրի և անուղղակի կրակի, այսինքն՝ հաուբիցային եւ ականանետային կրակի զարգացմամբ։ Ընդ որում, ինքը՝ «Երկրորդ սերնդի պատերազմ» գիտաբառը կամ տերմինը ստեղծվել է ԱՄՆ զինվորականների կողմից 1989 թվականին։
«Մաքսիմ» գնդացրի նման տեխնոլոգիական զարգացումները փոքր ստորաբաժանումներին հնարավորություն տվեցին ավելի ինքնուրույն գործել

19-րդ դարում գոգավորությամբ ատրճանակով մուշկետի գյուտը նշանակում էր ավելի մեծ հեռահարություն, ավելի մեծ ճշգրտություն և կրակի ավելի արագ տեմպ։ Տղամարդկանց մարտական շարքերը ուղիղ դեպի այդպիսի զենքի կրակի տեղատարափը զոհերի ահռելի ցուցանիշներ կհանգեցներ, ուստի մշակվեց նոր ռազմավարություն։

Երկրորդ սերնդի պատերազմը դեռ պահպանում էր մարտական գծերը, բայց ավելի շատ կենտրոնանում էր տեխնոլոգիայի օգտագործման վրա, որպեսզի տղամարդկանց ավելի փոքր ստորաբաժանումները մանևրեին առանձին։ Այս փոքր ստորաբաժանումները թույլ տվեցին ավելի արագ առաջխաղացում, ավելի քիչ կենտրոնացված զոհեր և առավելություն ստանալու համար ծածկոցն ու թաքցնելը[6]։ Ինչ-որ չափով այդ հասկացությունները մնացել են օգտագործման մեջ, նույնիսկ հաջորդ սերունդների ծագման հետևանքով, այնպես որ երկրորդ սերնդի վերջն այնքան հստակ չի սահմանվել, որքան առաջինը։ Բլիցկրիգի զարգացումն ընդգծեց ստատիկ կրակակետերի և դանդաղ շարժվող հետևակի որոշ թերություններ, այնպես որ սա երկրորդ սերնդի համար կարող է համարվել վերջի սկիզբը, գոնե որպես ռազմական ռազմավարության գերիշխող ուժ։

Երկրորդ սերնդի ներդրումները պատասխաններ էին տեխնոլոգիական զարգացմանը։ Երկրորդ սերունդը տեսավ խրամատային պատերազմի, հրետանային օժանդակության, հետախուզության ավելի առաջադեմ տեխնիկայի, կամուֆլյաժային համազգեստի, ռադիոկապի և հրակայուն մանեւրների լայն կիրառում։

Օրինակներ.

Ըստ հայ և ռուս ռազմական տեսաբանների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սերնդի պատերազմը վարվել է կիառելով՝

ա․ վառոդ, ողորկափող զենքեր, պաշտպանական դիրքեր,

բ․ այն իրենից ներկացրել է կոնտակտային՝ շփումային պատերազմ,

գ․ Նպատակը դարձյալ եղել է Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից և դրանց խլում։

Երրորդ սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ռազմական տեսաբանների մոտեցման համաձայն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երրորդ սերնդի պատերազմը կենտրոնանում է Ուշ ժամանակակից տեխնոլոգիայով ստացված մարտավարության վրա` օգտագործելով արագությունը, գաղտագողի և անակնկալը` հակառակորդի պաշտպանական և հարձակողական ռազմագծերը շրջանցելու և նրանց ուժերը թիկունքից փլուզելու համար։ Ըստ էության, սա մարտավարական, այսինքն՝ տակտիկական մակարդակում գծային պատերազմի ավարտն էր. Ստորաբաժանումները ձգտում էին ոչ թե պարզապես հանդիպել միմյանց դեմ առ դեմ, այլ գերազանցել միմյանց ՝ ամենամեծ առավելությունը ստանալու համար։
Արագ առաջխաղացումն ու մանեւրելը թույլ տվեցին դաշնակիցների մեքենայացված ուժերին արագորեն ներխուժել Իրաք Ծոցի պատերազմի ընթացքում

Գերմանիայի՝ Ֆրանսիա ներխուժելու ժամանակ կայծակնային պատերազմի՝ «բլից կրիգ»-ի օգտագործումը նախ ցույց տվեց արագության և մանևրելու վիթխարի առավելությունը անշարժ հրետանու դիրքային պայքարի և խրամատային պաշտպանության նկատմամբ։ Տանկերի, մեքենայացված հետևակի և ցամաքային զորքերին՝ օդուժի ցուցաբերած սերտ օդային աջակցության միջոցով գերմանացիները կարողացան արագորեն ճեղքել գծային պաշտպանությունը և դոյւրս գալ թշնամու թիկունքը։

Թշնամու հզոր պաշտպանական գծերը շրջանցելու համար մանևրելու և արագության վրա շեշտադրումը շարունակում է մնալ ընդհանուր ռազմավարություն ամբողջ աշխարհում, և թշնամու պաշտպանական ուժերի փլուզումը` ավելի խորը թիրախներին հարվածելով, իհարկե՝ մի փոքր այլ կերպ՝ արդեն իսկ հաջորդ՝ չորրորդ սերնդի պատերազմի հիմնական ռազմավարությունն է[8]։

Երրորդ սերնդի պատերազմների ներդրումը հիմնված էր խելացի ռազմավարության միջոցով տեխնոլոգիական անբավարարությունը հաղթահարելու հայեցակարգի վրա։ Գծային մարտերի ավարտին զուգընթաց սկսեցին ի հայտ գալ ավելի արագ շարժվելու նոր եղանակներ։

Շարժման վրա շեշտը ծանր սպառազինությունից տեղափոխվեց ավելի մեծ արագություն, ուղղաթիռի ստեղծումը թույլ տվեց ներխուժել թշնամական տարածք, իսկ առաջատար հրթիռային տեխնոլոգիան թույլ տվեց դաշտային զորքերին շրջանցել հակառակորդի պաշտպանությունը և հարվածել թիրախներին մեծ հեռավորություններից։ Այս մեթոդներին բնորոշ արագությունը պահանջում էր, որ առաջնագծում գտնվող ստորաբաժանումներին թույլատրվի անկախության ավելի մեծ աստիճան։

Անհրաժեշտ էր ավելի մեծ վստահություն ցուցաբերել ավելի բարձր դասի սպաների կողմից՝ հրամանատարական շղթայի ավելի ցածր օղակի՝ կրտսեր սպայական կազմի նկատմամբ՝ համոզմունք, որ նրանք կարող են համարժեքորեն հասնել իրենց նպատակներին` առանց հրամանատարական շտաբների բարձրակարգ հրամանատարների մանրախնդիր վերահսկողության։

Փոքր ստորաբաժանումներին թույլատրվում էր որոշումների ավելի մեծ ճկունությամբ գործել՝ լուծելու իրավիճակը տեղում, այլ ոչ թե նրանց համար որոշումներ կայացներ վերադաս բարձր հրամանատարների կողմից, որոնք համեմատաբար հեռու էին ռազմաճակատից։ Սա սկսեց կոտրել զորհրամանատարության կարգի այն նախորդ մշակույթը, որն այդքան կարևոր էր ռազմական հրամանատարության և վերահսկողության նախորդ տեսական դարաշրջաններում։

Օրինակներ.

Հայ և ռուս տեսաբանների մոտեցման համաձայն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սերնդի պատերազմները վարվում են՝

ա․ ակոսավոր, բազմակի լիցքավորվող զենքով,

բ․ կիրառվում է խրամատային, շփումնային՝ կոնտակտային պատերազմ,

գ․ դարձյալ պատերազմի նպատակը Հակառակորդի ոչնչացումն է նրա տարածքների բռնագրավումը։

Չորրորդ սերնդի պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ամերիկյան ռազմական տեսաբանների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չորրորդ սերնդի պատերազմ, ինչպես ներկայացրել են ռազմական վերլուծաբաններ Լինդը՝ Lind և ուրիշներ, բնութագրվում է հետևյալով՝ ա․«հետմոդեռն» վերադարձով ապակենտրոնացված պատերազմի ձևերին և պատերազմի վարմանը, բ․պատերազմի և քաղաքականության, մարտիկների և քաղաքացիական անձանց միջև «սահմանագծերի» «լղոզմամբ» և նույնիսկ երբեմն մասնակի ջնջմամբ, քանզի ազգային պետությունների կողմից մարտական ուժերի նկատմամբ իրենց գրեթե լիակատար մենաշնորհը կորչում է։ Այսպիսով կատարվում է վերադարձ նախա-ժամանակակից կամ «նախա–մոդեռն» ժամանակների հակամարտությունների ձևերին։

Չորրորդ սերնդի պատերազմը բնութագրվում է պատերազմի և քաղաքականության, մարտիկների և քաղաքացիական անձանց միջև սահմանների բախմամբ։ Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1989 թ. Մի թիմի Միացյալ Նահանգների վերլուծաբանների, այդ թվում, William S. Lind, նկարագրելու համար պատերազմ ի վերադարձը ապակենտրոնացված ձևով. Սերունդների ժամանակակից պատերազմի տեսանկյունից, չորրորդ սերունդը նշանակում է, որ ազգային պետությունները կորցնում են մարտական ուժերի նկատմամբ իրենց գրեթե մենաշնորհը՝ վերադառնալով նախաարդիական ժամանակներում տարածված հակամարտության ռեժիմներին։

Ամենապարզ սահմանումը ներառում է ցանկացած պատերազմ, որի հիմնական մասնակիցներից մեկը ոչ թե պետություն է, այլ ավելի շուտ բռնի ոչ պետական դերակատար; Դասական օրինակները, ինչպիսիք են Սպարտակի օրոք ստրկության ապստամբությունը կամ վարձկան ապստամբությունը, որը տեղի է ունեցել Կարթագենում առաջին փյունիկ պատերազմից հետո, նախորդում են պատերազմի ժամանակակից հայեցակարգին և այս տեսակի բախումների օրինակներ են։

Guerillas in Maguindanao, 1999 թ

Չորրորդ սերնդի պատերազմը սահմանվում է որպես բախումներ, որոնք ներառում են հետևյալ տարրերը.

  • Բարդ են և երկարաժամկետ
  • Ահաբեկչություն (մարտավարություն)
  • Ոչ ազգային կամ անդրազգային բազա ՝ խիստ ապակենտրոնացված
  • Ուղղակի հարձակում թշնամու հիմնական իդեալների դեմ
  • Խիստ բարդ հոգեբանական պատերազմ, հատկապես media ԼՄ- ների մանիպուլյացիայի և օրինականության միջոցով
  • Օգտագործվում են առկա բոլոր ճնշումները ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական
  • Հանդիպում է ցածր ինտենսիվության հակամարտության, ներգրավելով դերասաններ բոլոր ցանցերից
  • Ոչ մարտիկները մարտավարական երկընտրանքներ են
  • Հիերարխիայի բացակայություն
  • Փոքր չափի, տարածված կապի և ֆինանսական աջակցության ցանց
  • Ապստամբության և պարտիզանական մարտավարության կիրառում

Չորրորդ սերնդի պատերազմի տեսությունը քննադատության է ենթարկվել այն հիմնավորմամբ, որ դա ոչ այլ ինչ է, քան ոչ պետական խռովարարի և ազգային պետության զինվորների միջև ավանդական բախման վերափաթեթավորում»[9]։

Ըստ հայ և ռուս ռազմական տեսաբանների մոտեցման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ սերնդի պատերազմներ բնորոշվում են՝

ա․ հրթիռների, հրասայլերի՝ տանկերի, օդուժի՝ ավիացիայի, ռազմածովային հզոր ուժերի կիրառմամբ,

բ․ խրամատային կոնտակտային պատերազմի վարմամբ,

գ․ Պատերազմի նպատակն է դարձյալ Հակառակորդի ոչնչացումը և բռնագրաված տարածքների խլումը։

Հինգերորդ սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ և ռուս ռազմական տեսաբանների մոտեցմամբ կան նաև Հինգերորդ, վեցերորդ, իսկ ըստ գեներալ Արկադի Տէր Թադևոսյանի՝ նաև յոթերորդ սերնդի պատերազմներ։

5-րդ սերնդի պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ սերնդի պատերազմը, ըստ Հայ և ռուս ռազմական տեսաբանների, իրենից ներկայացնում է՝

ա․ միջուկային զենք կիրառող պատերազմ,

բ․ առանց շփման, այսինքն՝ ոչ կոնտակտային պատերազմ,

գ․ Պատերազմող երկու կողմը՝ պետությունները որևէ նպատակի չեն հասնում և երկուսն էլ ոչնչանում են։

Որպես կարևորագույն ռազմական և քաղաքական եզրակացություն՝ այդ պատերազմը արդյունավետ չէ քաղաքական տեսակետից։ Այն կորցնում է պատերազմի գլխավոր իմաստը։ Չկան հաղթողներ և պարտվողներ։

Ուստի, պետություններն աշխատում են խուսափել հինգերորդ սերնդի պատերազմներ վարելուց։

Հինգերորդ սերնդի պատերազմի շփոթումը վեցերորդ սերնդի պատերազմի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն ռազմական մասնագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները շփոթում են հինգերորդ և վեցերորդ սերնդի պատերազմները, տեղյակ չլինելով, որ հինգերորդ սերնդի պատերազմ հասկացությունը վերաբերում է միջու��ային զենքի կիրառմամբ պատերազմին։

Օրինակ՝ ՀՀ ՊՆ խոսնակ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը կատարել է հետևյալ գրառումը․

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլև ռազմագիտական բաղադրիչները։

Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ։ Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո։ Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են։
- Մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան։ ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News։ [7]

[10]

Վեցերորդ սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հայ և ռուս ռազմական տեսաբանների մոտեցման՝

Վեցերորդ սերնդի պատերազմը պատերազմի մի տեսակ է, որը հաջորդում է հինգերորդ սերնդի պատերազմներին։

Ըստ ռազմական մասնագետների՝ ապագայում պատերազմները կդառնան առանց շփվելու, առանց առաջնագծի, որտեղ տեղակայված է հակառակորդի ողջ ուժը։

Ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝

6-րդ սերնդի պատերազմը ենթադրում է տարբեր տեսակների հրթիռների օգտագործում, երբ առանց միջուկային մարտագլխիկների հնարավոր է շարքից հանել երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքները, զրկել տնտեսությունից հետևյալ կերպ.

— Վնասել երկրի ինժեներային ենթակառուցվածքների ածխաջրածինների, էլեկտրաէներգիայի փոխանցման աղբյուրները։ Որպես հետևանք` կդադարեն աշխատել գործարանները, վարչական, բժշկական և այլ հաստատությունները։ — Լույսի, գազի և ջրի մատակակարարման դադարեցումը բոլոր շինություններում։

Այդպիսի կաթվածը երկրի բնակչությանը կդնի ոչ աշխատանքային իրավիճակում։ Հակառակորդի զինված ուժերը կմնան առանց առանց մատակարարման, կտրուկ կընկնի բանակի մարտական պատրաստությունը և ի վիճակի չի լինի շարունակական դիմադրության, ինչի հետևանքով պետությունը կընկրկի։
- Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։

Վեցերորդ սերնդի պատերազմը մղվում է՝

ա․ ոչ միջուկային, այլ գերճշգրիտ զենքերով, բարձրտեխնոլոգիական զինատեսակներով,

բ․ ոչ շփումային պատերազմ է,

գ․ նպատակը կարող է լինել թե՛ հակառակորդին իր տարածքներից դուրս մղել՝ ոչնչացման միջոցով, թե՛ նրան հաշտություն պարտադրելը՝ հաղթող կողմի առաադրած պայմաններով։

Արեւմտյան գիտնականների եւ հետազոտողների անդրադարձները «վեցերորդ սերնդի պատերազմներ» հասկացությանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեցերորդ սերնդի պատերազմ» հասկացությանը անդրադարձել են նաեւ արեւմտյան, մասնավորապես անգլիական եւ ամերիկյան ռազմական տեսաբանները եւ վերլուծաբանները։ Օրինակ, Չարլզ Բարթլզը՝ 2021 թվականին Մեծ Բրիտանիայի Մանեսթըր քաղաքի Համալսարանում լույս տեսած «Ռուսական Գրանդ Ստրատեգիան գլոբալ իշխանության մրցակցության դարաշրջանում» գրքի «Վեցերորդ սերնդի պատերազմը եւ Ռուսաստանի ռազմական գործողությունների գլոբալ ռազմաբեմերը» հատվածում գրում է հետեւյալ միտքը։

Խորհրդային ռազմական պլանավորողները աշխարհը բաժանում էին մայրցամաքային օվկիանոսային ռազմաբեմերի։ Այժմ ռուսական զինվորականները մտածում եւ պլանավորում են գլոբալ կերպով ինտեգրացված օպերացիաների պայմաններով եւ օգտագործում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են օդատիեզերական ռազմաբեմ եւ տեղեկատվական ռազմաբեմ։ Սա չի հակասում ռազմաբեմերի նախկին տեսությանը, այլ լրացնում է այն։ Սա արդիական ռուսական ռազմական հայեցակարգի զարգացումն է[11]։

Ամերիկյան հետազոտող Ռոջեր Մաք Դերմոթը՝ Ջէյմսթաուն Ֆաւնդէյշըն Ամերիկյան հետազոտական կենտրոնից[12] անդրադարձել է Վեցերորդ սերնդի պատերազմներին՝ իր "Ռուսաստանի մուտքը վեցերորդ սերնդի պատերազմ" ուսումնասիրությունում[13]։ Փաստորեն, ըստ Ռոջեր Մաք Դերմոթի՝ Ռուսաստանը Սիրիայում մղված պատերազմի ընթացքում կիրառել է վեցերորդ սերնդի պատերազմի տարրերը, ներառյալ բալիստիկ և թևավոր հրթիռները, որոնք հնարավորություն են տալիս ո կոնտակտային, այսինքն՝ ո շփումային պատերազմ վարել, ինչը բնորոշ է վեցերորդ սերնդի պատերազմներին[14]։

Հնդկաստանի և այլ երկրների հետազտողների անդրադարձը վեցերորդ սերնդի պատերազմներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականաբար, Արևմտյան գիտնականների հետեւից նաև այլ երկրների գիտնականները սկսկեցին անդրադառնալ վեցերերոդ սերնդի պատերազմներ հասկացությանը։ Մասնավորապես Հնդկաստանի ներկայացուցիչները բազմաթիվ անդրադարձներ են կատարել այդ հարցին, որոնցից մեկն է 30 հուլիս, 2021 թ. թողարկված տեսանյութը, որը վերնագրված է "Ի՞նչ է վեցերորդ սերնդի պատերազմը։ Արդյո՞ք Հնդկաստանը պատրաստ է դրա համար"[15]։

Հնդկաստանի ռազմագետները եւ ռազմական տեսաբանները անդրադարձել են վեցերորդ սերնդի պատերազմներին նաև Պակիստանի եւ այլ երկրների կողմից Հնդկաստանի անվտանգության դեմ սպառնալիքի կապակցությամբ։ Մասնավորապես, Հնդկաստանի ռազմագետներից գեներալ–մայոր Ամարջիթ Սինգհը գտնում է, որ Հնդկաստանի դեմ հարձակումն արդեն պատրաստվում է եւ կարող է ամեն պահ սկսվել՝ վեցերորդ սերնդի պատերազմի տեսքով։ Այդ մասին է նրա մասնակցությամբ հարցազրույցներից մեկը, որը հրապարակվել է 05 նոյեմբերի, 2020 թվականին[16]։

Այնուամենայնիվ, Արևմտյան եւ հնդկական տեակետից պատկերացվող վեցերորդ պատերազմը որոշակիորեն տարբերվում է Հայկական եւ ռուսական տեսակետից պատկերացվող վեցերորդ պատերազմից։

Քառօրյա պատերազմը որպես վեցերորդ սերնդի պատերազմ վարելու փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության Արցախի Ապրիլյան Քառօրյա պատերազմը առաջին 6-րդ սերնդի պատերազմն է, որը մղվել է Հայկական կողմի դեմ։ Դրա 6-րդ սերնդի պատերազմ լինելու տեսակետն առաջ են քաշել մի շարք ռազմաքաղաքական վերլուծաբաններ։ Դրա համար հիմք են հանդիսացել նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունների վարումը, որն իրականացվել է ագրեսիվ ադրբեջանական կողմից[17][18]։

2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը ըստ Ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Խաչատրյանի հիմնականում 6-րդ սերնդի պատերազմի օրինակ է ուկրաինական կողմից և հիմնականում 4-րդ սերնդի պատերազմի օրինակ՝ ռուսական կողմից, բայց 6-րդ սերնդի պատերազմի մարտավարության և ռազմավարության տարրերի կիրառմամբ։

Յոթերորդ սերնդի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ սերնդի պատերազմները, ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝ փաստորեն տեղեկատվական–տեխնոլոգիական բնույթի պատերազմներ են, որոնք առանց շփումնային ռազմական գործողությունների՝ պարտության են մատնում հակառակորդին և ոչնչացնում են նրա տնտեսական ու ռազմական ներուժը[19]։

Ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝

7-րդ սերնդի պատերազմում հակառակորդի աղետալի վիճակը հնրավոր է ձգել այնքան, մինչև այն ընկրկի։ 6-րդ սերնդի ոչ մի հրթիռային տեխնիկայի միջոցով այդպիսի արդյունքի հնարավոր չէ հասնել։ 7-րդ սերնդի պատերազմը կընթանա այլ, ավելի էժան եղանակով։

7-րդ սերնդի պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունն է՝ երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Ունենալով հակառակորդի ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն ճշգրիտ մաթեմատիկական մոդել՝ հնարավոր կլինի հասկանալ բոլոր գործարանների, էլեկտրակայանների, էլեկտրափոխանցման գծերի, ածխաջրածինների ստացման և մշակման, նավթի և գազի խողովակների, բոլոր երկաթուղային ճանապարհների և զորամասերի գտնվելու վայրերը, հակառակորդի հետ կապ ունեցող բոլոր պետական հիմնարկները և այլն։ Այդ մաթեմատիկական մոդելին պետք է միացնել էներգիայի տարբեր տեսակներ, նյութեր և տեղեկատվություն` հաշվի առնելով մեկը մյուսից տեխնոլոգիական փոխկապվածությունը և անձնակազմին ծառայելու պայմանները։ Ինժեներային ենթակառուցվածքներում կան ֆունկցիոնալ թույլ տարրեր, որոնց վրա ազդելով ոչ թե հրթիռներով, այլ դիվերսիաներով (վնասել կաբելի միջուկը, խափանել տրանսֆորմատորային կայանը և այլ օբյեկտներ, վիրուսների բացթողում համակարգչային վերահսկիչ ցանց և այլն)՝ կարելի է հասնել այդ ենթակառուցվածքների ֆունկցիաների ամբողջական դադարեցման։

Թույլ տարրերը առանձնանում են հատուկ մաթեմատիկական ապարատի միջոցով
- Ռազմական փորձագետների կանխատեսումները՝ ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։

Ո՛րն է յոթերորդ սերնդի պատերազմի առավելությունը վեցերորդր սերնդի պատերազմի համեմատ։ Այդ մասին գեներալ Տեր–Թադևոսյանը առաջ է քաշել հետևյալ տեսակետը՝

7-րդ սերնդի պատերազմը կարելի է անվանել տեղեկատվական և ունի մի քանի առավելություն.

— Շատ դեմքերում ավելի էժան է, քան 6-րդ սերնդի պատերազմը։ — Նշանակալիորեն ավելի հումանիտար է, քանի որ «մարտական գործողությունների» արդյունքում այդ պետության բազմազգ բնակչությունը պարզապես չի մահանա։ — Տվյալ պետության շատ բնակիչներ չեն դիտարկվում որպես թշնամի և կարելի է օգտագործել նրանց կամավոր մասնակցությունը «մարտական գործողություններին»։

- Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bērziņš J. The Evolution of the Concept of Russian New Generation Warfare: Implications for European Security (англ.).
  • Chekinov S. G., Bogdanov S. A. The Nature and Content of a New-Generation War (англ.) // Military Thought. — 2013. — № 4. — С. 12-22. Архивировано 20 февраля 2015 года.
  • Chivvis C. Understanding Russian "Hybrid Warfare". And What Can Be Done About it. (англ.) // RAND Corporation. — 2017. — 1 марта.
  • Fox A. C., Rossow A. J. Making Sense of Russian Hybrid Warfare: A Brief Assessment of the Russo–Ukrainian War (англ.) // The Land Warfare Papers. — 2017. — Март (№ 112).
  • Radin A. Hybrid Warfare in the Baltics. Threats and Potential Responses. — RAND Corporation, 2017. — (Project Air Force). — ISBN 978-0-8330-9558-9.
  • Russian Grand Strategy in the era of global power competition․ Editor: Andrew Monaghan, eISBN 9781526164643, Publisher: Manchester University Press․ 2021․ Online Publication Date: 26 Apr 2022․ Page Count: 221․
  • Russia’s Entry to Sixth-Generation Warfare․ Հեղինակ՝ Ռոջեր Մաք Դերմոթ, Roger McDermott, Հրատարակիչ՝ Ջէյմսթաուն Ֆաունդէյշըն, The Jamestown Foundation, Մայիսի 31, 2021 թվական, May 31, 2021․
  • Рябов К. Американские специалисты определили «российские методы войны нового поколения». army-news.ru. Интернет-журнал «Армейский Вестник» (26 мая 2016). Дата обращения 26 мая 2016.
  • Tony Balasevicius. Russia’s “New Generation War” and Its Implications for the Arctic (англ.). The Mackenzie Institute (10 November 2015). Дата обращения 15 марта 2017. (недоступная ссылка)
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Ա։ «Անդին» ամսագիր, 2016, հ.4: [1]
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Բ։ «Անդին» ամսագիր, 2016, հ.5:
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Գ։ «Անդին» ամսագիր, 2016, հ.6:
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ։ // Ազգ. – 2016. –29 ապր. – Էջ 7։
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) Ադրբեջանի զինված ուժերում առկա ծանր զինատեսակները։ // Ազգ. – 2016. – 8 ապր. – Էջ 7։
  • Գևորգյան Հայկ։ Այդ ճստիկ Շվեյցարիան; [Բանակի մասին] // Հայկ. ժամանակ. – 2016. – 15 ապր. – Էջ 2։
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մ´եկ պատերազմի բանակը։ Մասն Ա։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղ. վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 30մարտի-19 ապր. – Էջ 12։ [2]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Բ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 6-12 ապր. – Էջ 13։ [3]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Գ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 20-26 ապր. – Էջ 12։ [4]
  • Տարածաշրջանի կայունությունը բխում է ՀԱՊԿ-ի շահերից //Հայաստանի Հանրապետ. – 2016. – 16 ապր. – Էջ 3։
  • Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։ [8]
  • В Ереване обсудили развитие военного компонента ОДКБ // Новое время. – 2016. – 16 апр. – С. 1.
  • Ярошенко “Методология координированных переключений”, Санкт-Петербург, Военно-морская академия, 2006 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Խաչաատրեանի՝ վեցերորդ սերնդի պատերազմները կոչված են լինելու 21-րդ դարի պատերազմների հիմնական տեսակը։ Youtube

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ։ // Ազգ. – 2016. –29 ապր.
  2. Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։
  3. Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան, Համաշխարհային ռազմական պատմություն։ Լոս Անջելես, 2020թ․, Անտիպ։
  4. Lind, William S.; Nightengale, Keith; Schmitt, John F.; Sutton, Joseph W.; Wilson, Gary I. (1989 թ․ հոկտեմբեր), «The Changing Face of War: Into the Fourth Generation», Marine Corps Gazette: 22–26
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [1] Արխիվացված 2020-10-20 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 Lind, William S. (2004 թ․ հունվարի 15), «Understanding Fourth Generation War», antiwar.com, Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին
  7. Echevarria, Antulio J. II (2005 թ․ նոյեմբեր). Fourth-Generation War and Other Myths (PDF). United States Army War College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  8. Lind, William S. (January 15, 2004), "Understanding Fourth Generation War", antiwar.com, retrieved February 7, 2010
  9. On Fourth Generation Warfare, The Mackenzie Institute
  10. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News։
  11. Soviet military planners divided the world into continental and oceanic “theatres of military action” (teatri voennykh deistvii (TVDs)). These TVDs allowed the Soviet General Staff to take a regional approach to the consideration of the military geography, or the political, military, economic, physical-geographical, and cultural variables essential for military planning. Due to technological advances first observed in the 1991 Desert Storm operation and its aftermath, Russian military thinkers began developing theories about what impact these technological advances would have on regional TVDs, and even the possibility of global TVDs. Although the Russian military was in dire straits after the collapse of the Soviet Union, its fortunes have significantly improved under the reign of Vladimir Putin, as the Russian military now has the capabilities to begin implementing these theories. The Russian military is now thinking and planning in terms of globally integrated operations and uses terminology such as “aerospace TVD” and “informational TVD”. These new global TVDs have not displaced the regional TVD concept, but rather these systems appear to complement one another. This chapter outlines the TVD concept in the Soviet era, discusses the implications of Vladimir Slipchenko’s view of the changing character of war on the TVD concept, and argues that technological developments and thinking about global TVDs are driving changes in Russian force design and capability development. Հետեւյալ հատվածում․ Sixth-generation war and Russia’s global theatres of military activity․ Էջ 10։ Հեղինակ՝ Charles Bartles, Պարունակվում է հետեւյալ գրքում՝ «Ռուսական Գրանդ Ստրատեգիան գլոբալ իշխանության մրցակցության դարաշրջանում», անգլերեն բնագրով՝ Russian Grand Strategy in the era of global power competition․ Խմբագիր՝ Էնդրյու Մոնոգան, Editor: Andrew Monaghan, գրքի էլեկտրոնային հաշվառման համաշխարհային համարը՝ eISBN 9781526164643, հրատարակելն է Մանչեսթըր Յունիվերսիթի Փրեսսը, Publisher: Manchester University Press, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Տպագրվել է 2021 թվականին։ 221 էջ։ Համացանցում հրապարակվել է 2022 թվականի ապրիլի 26–ին, Online Publication Date: 26 Apr 2022․ Թարգմանությունը՝ Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի, Պատմաբան, Ռազմաքաղաքական վերլուծաբան։
  12. Ջէյմսթաուն Ֆաունդէյշընը ԱՄՆ–ի նշանավոր պաշտպանական քաղաքագիտական–ռազմավարական հետազոտական կամ այսպես կոչված՝ ուղեղային կենտրոններից մեկն է։ Տե՛ս The Jamestown Foundation is a Washington, D.C.-based conservative defense policy think tank. Founded in 1984 as a platform to support Soviet defectors, its stated mission today is to inform and educate policy makers about events and trends, which it regards as being of current strategic importance to the United States.
  13. անգլերեն բնագրով՝ Russia’s Entry to Sixth-Generation Warfare․ Հեղինակ՝ Ռոջեր Մաք Դերմոթ, Roger McDermott, Հրատարակիչ՝ Ջէյմսթաուն Ֆաունդէյշըն, The Jamestown Foundation, Մայիսի 31, 2021 թվական, May 31, 2021․
  14. Russia’s adoption of high-technology assets aims to increase a broad spectrum of military capabilities, but it does not seek to emulate its foreign counterparts or to risk becoming involved in a post–Cold War variant of an arms race. Moscow’s experimentation with cruise missiles during operations in Syria fits into long-known Russian military theoretical works concerning the evolution of modern and future warfare, defined in this context as “sixth-generation” warfare, with its highest form being “non-contact.” The particular origins and leading Russian military advocates of such concepts reveal how high-precision strikes fit naturally into modern Russian military thought and doctrine. While considerable interest among Western analysts of Russia’s military modernization has focused on the speeches and published articles of the chief of the General Staff, Army General Valery Gerasimov, his comments on the role of the military in operations in Syria since September 2015 are replete with an emphasis on the “limited” application of hard power, culminating in articulating this as an emerging “strategy of limited actions,” in such conflicts. Gerasimov has also referred to “non-contact” warfare and the employment of high-precision weapons systems. Although most of Russia’s military operations in Syria, with the Aerospace Forces in the lead role, centered around more traditional methods of support of the Syrian Arab Army (SAA), a smaller but important element was the Russian Armed Forces’ novel use of high-precision strikes in an operational environment. From Moscow’s perspective, this was judged as a success and allowed teething issues to be addressed, while further developing such advanced capabilities. An underestimated aspect of the “high-precision” experimentation during these operations also relates to the use of unguided munitions; this was corrected to increase the accuracy of bombing using advanced Russian navigational-attack computer systems onboard aircraft and helicopters through the SVP-24 and its variants. In combat, these systems enabled performance akin to but not equal to precision strikes, and was undoubtedly more cost-effective. This is likely to prove to be a component part of Russian air operations in future conflicts. While Russia has tried and tested this nascent “non-contact” warfare capability in its operations in Syria, it did so in ways to support ongoing complex operations, as well as to test and refine the use of these systems. Moreover, by successfully deploying and exploiting such high-precision strikes in a conflict, the political leadership was further persuaded of the need for additional and consistent state investment in these capabilities. Those added investments includes the development of hypersonic cruise missiles in the State Armaments Program to 2027, reportedly capable of overcoming any adversary’s air defenses. Equally, these precision weapons play a pivotal role in the conventional hard-power dimension of the 2014 Military Doctrine—the commitment to developing “non-nuclear” or “pre-nuclear” deterrence. Thus, Russia’s dedication to diversifying and deepening the role of high-precision strike weapons in its military inventory is assured a long-term place in Moscow’s defense planning and procurement priorities. [2]
  15. What is Sixth Generation Warfare? Is India prepared for it?
  16. India is under attack through 6th Generation warfare by other countries: Maj Gen Amarjit Singh (R)[3]
  17. «Նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունները, վերլուծաբաններին իրավամբ հիմք տվեցին քառօրյա պատերազմն անվանել թշնամու կողմից Արցախի դեմ մղված 6-րդ սերնդի պատերազմ»։ 31.05.2016 թ.: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ապրիլ, 2016թ.): Հրայր Փաշայան, Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու։ «Նորավանք» հիմնադրամ։ «Նորավանք»© ՑԱՆՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ [4]
  18. «Մեր քաղաքական համակարգն արդիականացման անհրաժեշտություն ունի՝ տարածաշրջանում գոյատևման համար։ Տնտեսական փոփոխությունից բացի նաև ռազմական փոփոխության կարիք կա։ Ինչո՞ւ, որովհետև այն, ինչ ունենք, մեզ թույլ է տալիս պատերազմել թշնամու դեմ չորրորդ սերնդի պատերազմի մակարդակով»,-ասաց նա և նշեց, թե մինչդեռ, ըստ նրա, արդեն աշխարհը պատերազմում է 6-րդ սերնդի պատերազմի մակարդակով։ Չորրորդ սերնդի պատերազմը, ըստ նրա, 41-45թթ-ին հարիր ավտոմատացված պատերազմն է։ «Մենք այդ պատերազմի մակարդակի վրա ենք, ցավոք սրտի, և մեր ամբողջ տակտիկան, օպերատիվ արվեստը, դեռ այդտեղ է»,-ասաց նա։ ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 15 ապրիլի, 2016, ժ. 16:16, «Մենք պետք է բանակ-ազգ լինենք և անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի. պահեստազորի գնդապետ»։ Ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանի համոզմամբ՝ պատերազմը լակմուսի թուղթ է, որը շատ բան է ցույց տալիս:[5] Արխիվացված 2020-10-22 Wayback Machine
  19. Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայցք»․ամ։ [6]