Վերա Պագավա
Վերա Պագավա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1907[1][2][3] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 25, 1988[1][5][6] (81 տարեկան) |
Մահվան վայր | Իվրի սյուր Սեն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ստորագրություն |
Վերա Պագավա (ֆր.՝ Véra Pagava, փետրվարի 27, 1907[1][2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - մարտի 25, 1988[1][5][6], Իվրի սյուր Սեն[4]), իշխանուհի, ծագումով վրացի՝ ֆրանսիացի նկարչուհի, պատկանում է Փարիզյան դպրոցին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վրաստանում, ծագումով Պագավա իշխանական տոհմից է։ Հայրը փաստաբան էր, մայրը մանկավարժ։ 1920 թվականին ընտանիքի հետ միասին մեկնում են Շվեյցարիա եղբոր առողջության բարվոքման նպատակով։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը որոշեց չվերադառնալ հայրենիք, այլ 1923 թվականին տեղափոխվեց Փարիզ։
Վերան սովորում է դեկորատիվ արվեստի և գովազդի դպրոցում (1926-1933), հաճախում է Անդրե Լոտի արվեստանոց։ 1932 թվականին ընդունվում է Ռանսոնի մասնավոր ակադեմիա, որտեղ սովորում է Ռոժե Բիսերի որմնանկարչության արվեստանոցում, մտերմանում է Մանեսյեի, Վիեյրա դա Սիլցայի, Արպադ Սենեշի հետ։ 1938 և 1939 թվականներին մասնակցել է ցուցահանդեսների, Վկայական խմբի հետ միասին։ Պատերազմի տարիներին ծառայել է որպես բուժքույր։ 1943 թվականին ծանոթանում է պատկերասրահի սեփականատեր Ժաննա Բյուշեի հետ, որը Դորոյ Մաարի հետ միասին 1944 թվականին կազմակերպում է նրա աշխատանքների ցուցահանդեսը Մոնպառնասում գտնվող իր պատկերասրահում։ Այդ պատկերասրահում իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպում է մինչև 1960 թվականը, հետագայում ցուցադրվում է Ժակոբ և Դարյալ պատկերասրահներում։ 1966 թվականին Վենետիկյան բիենալեում ներկայացնում է Ֆրանսիան։
1982-1983 թվականներին իր հետահայաց ցուցադրություններն է կազմակերպում Դիժոնի, Բովեի, Ռեյմսի, Տրուայի թանգարաններում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներից ստեղծագործել է աբստրակտ ոճով։ Նկարազարդել է Պիեռ Լեկյուիրի բանաստեղծություններն ու արձակը։ Զբաղվել է որմնանկարչությամբ և ապակենկարի արվեստով։
2008 թվականին Մոնպառնասի թանգարանում ցուցադրվում է «Պարիզ-Մոնպառնաս-Թբիլիսի, 1920-ական թվականներ», էքսպոզիցիան, որտեղ ներկայացվում են Ելենա Ախվլեդիանիի և Վերա Պագավայի ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Le Monde (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1988. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vera Pagava: parcours d’un peintre, 1932-1982. - Troyes: Les Cahiers bleus, 1982.
- Hélène Akhvlédiani et Véra Pagava: Musée du Montparnasse, 2008.