Վերա Չասլավսկա
Վերա Չասլավսկա | |
---|---|
Չասլավսկան 1967 թվականին | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Բնօրինակ անուն՝ | Věra Čáslavská |
Ազգություն՝ | չեխ |
Մասնագիտացում՝ | Սպորտային մարմնամարզություն |
Երկիր՝ | Չեխոսլովակիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1942 մայիսի 3 |
Ծննդավայր՝ | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատ |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 30, 2016[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր՝ | Պրահա, Չեխիա[4][5][6] |
Հասակ՝ | 160 սմ |
Քաշ՝ | 58 կգ |
Վերա Չասլավսկա (չեխ.՝ Věra Čáslavská, մայիսի 3, 1942[7][8][9][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][10][5][…] - օգոստոսի 30, 2016[1][2][3][…], Պրահա, Չեխիա[4][5][6]), չեխ սպորտային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի յոթակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։
Մարզական կարիերայի ընթացքում արժանացել է շուրջ 22[11] միջազգային տիտղոսների՝ մինչ օրս համարվելով ամենատիտղոսավոր չեխ (և նախկին չեխոսլովակ) մարմնամարզուհին։
Մարզական հաջող կարիերայից զատ, հայտնի է եղել որպես Չեխոսլովակիայի ժողովրդավարական շարժման ջատագով և 1968 թվականին Խորհրդային Միության և Վարշավյան դաշինքով վերջինիս դաշնակից պետությունների կողմից Չեխոսլովակիա կատարած ներխուժմանը դեմ արտահայտվող անձնանցից մեկը։ 1968 թվականի Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի ձողափայտային և ազատ վարժությունների մեդալների հանձման արարողությունների ժամանակ՝ Խորհրդային Միության օրհներգի հնչեցման ընթացքում Չասլավսկան իջեցնում էր գլուխը և նայում ներքև՝ այդ կերպ արտահայտելով բողոքը խորհրդային իշխանությունների դեմ։ Չնայած հայրենակիցների շրջանում ջերմ ընդունելության արժանանալուն, Չասլավսկան երկրում հաստատված նոր կարգերի պայմաններում ճանաչվում է պերսոնա նոն գրատա, տեղական մարմինների ճնշման պայմաններում վաղաժամ հեռանում մարզական կարիերայից, ինչպես նաև երկար տարիներ զրկված լինում ճանապարհորդելու, աշխատելու կամ սպորտային միջոցառումների մասնակցելու իրավունքից։
1980-ական թվականներին, երկրում կոմունիստական ռեժիմի թուլացումից (Թավշյա հեղափոխություն) և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների միջամտումից հետո, Չասլավսկայից հանվում են բոլոր արգելքները[12][13], որից անմիջապես հետո նա դառնում է նախագահ Վացլավ Հավելի օգնականը և «Չեխ-ճապոնական ասոցիացիայի» պատվավոր նախագահը։ Որոշ ժամանակով ստանձնել է նաև Չեխիայի օլիմպիական կոմիտեի նախագահը պաշտոնի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.rtbf.be/sport/jo/detail_deces-de-vera-caslavska-septuple-medaille-d-or?id=9392218
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.reuters.com/article/us-people-czech-caslavska-idUSKCN1160HY
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.sport.cz/ostatni/ostatni/clanek/806869-ve-veku-74-let-odesla-sportovni-legenda-vera-caslavska.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 10,0 10,1 Evidence zájmových osob StB
- ↑ «Ի՞նչ պատահեց Վերա Չասլավսկային». «Մարմնամարզության մեծերը». 1999. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Յանովսկի, Մայքլ (1990 թ․ ապրիլի 9). «Հեռացում անցյալից». «Նյու Յորք թայմս».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում(չաշխատող հղում)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Չասլավսկա» հոդվածին։ |
|