Վելկո Պետրովիչ
Վելկո Պետրովիչ սերբ.՝ Вељко Петровић | |
---|---|
Ծնվել է | մոտ 1780[1][2] |
Ծննդավայր | Lenovac, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 9, 1813 |
Մահվան վայր | Նեգոտին, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | Հայդուկ, հեղափոխական և ռազմական հրամանատար |
Ամուսին | Չուչուկ Ստանա |
Hajduk-Veljko Վիքիպահեստում |
Վելկո Պետրովիչ, հայտնի է որպես Հայդուկ Վելկո (սերբ.՝ Хајдук Вељко Петровић, մոտ 1780[1][2], Lenovac, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 9, 1813, Նեգոտին, Օսմանյան կայսրություն), սերբ հայդուկ, վոյեվոդա, Օսմանյան կայսրության լծի դեմ ուղղված սերբական ազատագրական շարժման և Սերբական առաջին ապստամբության առաջնորդներից մեկը։
Ընդգրկվել է 100 ամենահայտնի սերբերի ցանկում, որ 1993 թվականին կազմել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Զայեչար[3] քաղաքի մոտ գտնվող Լենովեց գյուղում, հարուստ գյուղացի Պետարի և Պետրինյայի ընտանիքում[4]։ Հորն անվանել են Սիրենյար Պետար (Պետար Պանրագործ) շատ անասուններ ունենալու և մեծ քանակությամբ պանիր վաճառելու համար[5][6]։ Համարվում է, որ Վելկոյի մայրը եղել է բուլղարուհի[7]։ Նրա եղբայր Միլկո Պետրովիչը գլխավորել է բուլղարական չետա ռուսական բանակի կազմում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829)։
Պատանեկան տարիքում Վելկո Պետրովիչը եղել է հովիվ։ Տասնհինգ տարեկանում ծառայության է անցել հարուստ թուրքի մոտ Վիդին քաղաքում, սակայն շուտով հեռացել է նրանից և միացել հայդուկների ջոկատին (չետա)։ Գոյություն ունի լեգենդ, ըստ որի՝ նա երեք տարի անցկացրել է թուրքական բանտում, որվհետև չի ցանկացել ընդունել օսմանյան կրոնը[8]։ Քսաներկու տարեկանում սպանել է իր քրոջ վրա հարձակված երկու թուրքերին և դարձել օրենքից դուրս։ 1803 թվականին դարձել է իսկական ավազակ։
1804 թվականին մասնակցել է թուրքերի դեմ ուղղված առաջին ապստամբությանը։ 1806 թվականին աչքի է ընկել օսմանյան իշխանության դեմ Բելգրադի համար մի քանի չետաների մղած մարտում��
1805 թվականին սերբական իշխանությունները միջոցներ են ձեռնարկել, որ Վելկո Պետրովիչի ժողովրդականությունն օգտագործելով ժողովրդին համոզեն ապստամբել թուրքերի դեմ։ Վելկոն աչքի է ընկել չափազանց խիզախությամբ, ինչի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես սերբերի, այնպես էլ բուլղարների շրջանում։ Սակայն սերբական իշխանություններին դուր չի եկել նրա անհնազանդությունն ու ինքնագլխությունը։
Վելկոն ցանկացել է օսմանյան լծից ազատագրել Տիմոկյան երկրամասն Օսմանյան Սերբիայում և այնտեղ ստեղծել իշխանություն։ Նա ակտիվ բանակցություններ է վարել սերբ իշխան Կարագեորգիի հետ, դիմել բուլղարացի կամավորականների՝ կոչ անելով պայքարել սերբական բանակի կազմում, սակայն իշխանը որոշակի փուլում սկսել է զգուշանալ Վելկոյի ազդեցությունից, ինչի պատճառով նրան մեղադրել է Սերբիայի բնակիչներին թալանելու մեջ և հեռացրել զորքից։
1810 թվականին Վելկոն պարգևատրվել է արիության համար ռուսական շքանշանով։ Նույն թվականին նա մարտում վիրավորվել է ձախ ձեռքից՝ մինչև կյանքի վերջը մնալով հաշմանդամ։ Սակայն դա նրան չի խանգարել հայդուկների կողմից ընտրվել վոյեվոդա։
1813 թվականին թուրքերը նրա ջոկատին ստիպել են փակվել Նեգոտին ամրոցում[9]։ Ըստ լեգենդի՝ երբ պաարվածների զինամթերքը վերջացել է, վոյեվոդա Վելկոն հրամայել է փամփուշտներ ձուլել գդալներից ու մոմակալներից, իսկ թնդանոթները մանրագնդակի փոխարեն լիցքավորել մետաղադրամներով։
Վելկո Պետրովիչն սպանվել է 1813 թվականի հուլիսի 20-ին թնդանոթի ռմբագնդով[10]։
Հայրենիքում Վելկո Պետրովիչը համարվում է ազգային հերոս, որը հայտնի է իր արիությամբ և գովերգվում է ժողովրդական երգերում։ Լեգենդներում «Վելկոն եղել է բոլոր ապստամբների սիրելին, նա կարծես ծնվել է ատրճանակը ծոցում և աշխարհում ամենաշատը սիրել է կռվել։ «Աստված տա,— ասում էր,— որ սերբերը չհաշտվեն թուրքերի հետ, քանի դեռ ես ողջ եմ, իսկ երբ մեռնեմ, թող իրենց համար հանգիստ ապրեն»։ Կռիվներից ձեռք բերաշ շատ փող է անցել նրա ձեռքը, բայց նա սիրել է հայթայթել այն, որովհետև էլ ավելի սիրել է բաժանել։ Փառավորապես ապրեց Վելկո Պետրովիչը և զոհվեց, ինչպես վայել է կտրիճին»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ Vojska, Vol. 13, Issue 622–630 (2004)
Хајдук Вељко, без сумње, један је од највећих јунака Првог српског устанка. Рођен у Леновцу код Зајечара, још од детињства био ... - ↑ Nenadović 1884, p. 735
- ↑ Nikolić 1898, p. 56
- ↑ Nenadović 1884, p. 736
- ↑ «Haydut Velko was born by a Bulgarian mother…». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Българското хайдутство — втора част
- ↑ http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Serbien/XIX/1800-1820/Perv_serb_vosst_2/301-320/309.phtml?id=8926 Записка Ф. И. Недобы Н. П. Румянцеву со сведениями о наступлении турецких войск в Сербии и с просьбой сообщить о возможности предоставления Карагеоргию убежища в России
- ↑ Воевода Велько в Неготине ядром убит, крепостца оная, однако же, держится ещё. Только на пятый день после смерти Велько защитники Неготина оставили город и отступили
- ↑ Ю. Дощиц. По следам Георгия Чёрного
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելկո Պետրովիչ» հոդվածին։ |
|