Jump to content

Վարկային գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարկային գիծ
Վարկավորման եղանակ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՎարկ Խմբագրել Wikidata

Վարկային գիծ, վարկավորման եղանակ[1]: Վարկառուն սահմանված ժամկետում ստանում է դրամական միջոցների ստացման և օգտագործման իրավունք, ընդ որում սահմանվում է թողարկման և/կամ պարտքի սահմանաչափ[2]:

Վարկային գծի բացման պայմանագիրը ներառում է բանկի պարտավորությունը` համաձայնեցված պայմաններով վարկ տրամադրելու ժամկետի ընթացքում և հաճախորդի հարաբերակցային իրավունքով[2]: Վարկառուն ունի հետևյալ իրավունքները[2].

  • ինքնուրույն որոշել վարկային միջոցների ստացման ժամանակը ընդհանուր ժամկետում,
  • ինքնուրույն որոշել վարկային միջոցների ստացման եղանակը (ամբողջությամբ/մասամբ),
  • ընդհանրապես վարկ չվերցնել։

Վարկային գծերի շահագործման համար կողմերը կարող են կնքել գլխավոր (շրջանակային) պայմանագիր՝ երկարաժամկետ գործարար կապերի հոսքը կանոնակարգելու համար։ Դրանում մատնանշվում է, թե ինչպես են կողմերը կնքում վարկային (տեղական) պայմանագրեր, պարունակում է տվյալ թեմայի վերաբերյալ հատուկ պայմաններ (ժամկետներ, թողարկման սահմաններ և/կամ պարտքի սահմանաչափեր և այլն)[3]:

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պրակտիկայում տարբերակվում են վերականգնվող և չվերականգնվող վարկային գծեր[1]:

Շրջանառվող (պտտվող[2]) վարկային գիծ[1] (օպցիոն պայմանագրի մոդել, պարտքի սահմանաչափով վարկային գիծ)

Վարկառուն իրավունք ունի նախկինում ստացված միջոցները մարելուց հետո դրանք նորից վերցնել պարտքի սահմանաչափի և վարկի մարման ժամկետի սահմաններում․

բանկը կարող է սահմանել դրամական միջոցների թողարկման սահմանափակումներ։

Չվերականգնվող վարկային գիծ (վարկային պայմանագրի մոդել, տրամադրման սահմանաչափով վարկային գիծ)

Վարկառուն իրավունք ունի վարկը ստանալ սահմանված ժամկետում, ընդ որում սահմանվում է մարման առավելագույն ժամկետ․

Բանկը կարող է նաև սահմանել դրամական միջոցների թողարկման սահմանափակումներ։

Վարկային գիծ թողարկման սահմանաչափով և պարտքի սահմանաչափով

Բանկը սահմանափակում է ինչպես ընդհանուր, այնպես էլ գագաթնակետային վարկավորման ծավալները։

Այլ բնույթի վարկային գծեր[2]

Ֆունկցիոնալ համանման տնտեսական հարաբերություններ. օվերդրաֆտ, կանխիկ վարկի տրամադրում, մուրհակների համար զեղչային պայմանագրեր, մուրհակների ընդունման պայմանագրեր, մուրհակների վավերացման պայմանագրեր, ֆորֆեյտինգ, լիզինգ, ակրեդիտիվի բացման պայմանագրեր և այլն։

Ընդհանուր առմամբ, վարկային գծի պայմանագրի ձևավորումն ունի առանձնահատկություններ՝ կախված ընտրությունից՝ ըստ հետևյալ տեսանկյունների[2]

  • սահմանել՝ կա՛մ պարտքի սահմանաչափ, կա՛մ վարկավորման սահմանաչափ, կա՛մ երկուսն էլ
  • կան/չկան բանկի՝ վարկ տրամադրելու պարտավորություններ
  • կան/չկան հաճախորդի վարկ վերցնելու պարտավորություններ

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ Ռուսաստանի օրենսդրությունը չի պարունակում վարկային գծի սահմանում։ Հետևաբար, վարկային գծեր են բացվում վարկառուին վարկի գումար տրամադրելու ձևով։ Այնուամենայնիվ, կան նաև այլ եղանակներ։ Օվերդրաֆտը պետք է ճանաչվի որպես ամենատարածված եղանակներից մեկը։ Այս դեպքում վարկային գիծը տարբերվում է օվերդրաֆտից, քանի որ վերջինիս դեպքում գումարը չի փոխանցվում վարկառուին[2]։

«Վարկային գիծ բացել» տերմինի փոխարեն օգտագործվում է «վարկի բացում» (L’ouverture de crédit) տերմինը, որը նշանակում է որոշակի տեսակի վարկային գործառնություն կատարելու բանկիրի խոստումը[2]։

Շվեյցարիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում կնքվում են վարկի բացման պայմանագրեր։ Այն ներառում է երկու անձի, որոնցից մեկը վարկեր է տրամադրում և պարտավորվում է համաձայնեցված սահմաններում երկրորդ անձի խնդրանքով կնքել վարկային պայմանագիր կամ օգտագործել սեփական միջոցները՝ ի շահ վարկառուի[2]։

Կանխիկ վարկը հաճախորդին տրամադրվող կարճաժամկետ վարկ է։ Բանկը տրամադրում է այս տեսակի ֆինանսավորում միայն այն բանից հետո, երբ տրամադրվում է անհրաժեշտ երաշխիք՝ վարկը ապահովելու համար։ Կանխիկ վարկի դեպքում բանկը հաճախորդին տրամադրում է կանխիկ վարկ մինչև որոշակի սահմանաչափ՝ գրավի կամ այլ արժեթղթի դիմաց։ Մարման երաշխիքի տրամադրումից հետո վարկ ստացող ձեռնարկությունը կարող է բանկից անընդհատ ստանալ որոշակի գումար։

Հնդկաստանում բանկերը բիզնեսին առաջարկում են կանխիկ վարկային հաշիվներ՝ իրենց շրջանառու ֆոնդի պահանջները ֆինանսավորելու համար։ Դրանք սովորաբար նախատեսված են հումք կամ շրջանառու միջոցներ գնելու համար, ոչ թե մեքենաներ կամ շենքեր (որոնք կարելի է անվանել հիմնական ֆոնդեր)։ Կանխիկ վարկային հաշիվը նման է ընթացիկ հաշիվներին, քանի որ այն ընթացիկ հաշիվ է չեկային գրքույկի գործառույթով (այսինքն ըստ պահանջի վճարվման ենթակա)։ Սակայն, ի տարբերություն սովորական ընթացիկ հաշիվների, որոնք պետք է միայն ժամանակ առ ժամանակ գերակատարվեն, կանխիկ վարկային հաշիվը պետք է գերակատարվի գրեթե անընդհատ։ Գերբեռնման (օվերդրաֆտի) չափը սահմանափակվում է բանկի կողմից սահմանված կանխիկ վարկի սահմանաչափով։ Այս պատժամիջոցը հիմնված է կազմակերպության առավելագույն շրջանառու կապիտալի կարիքների գնահատման վրա՝ հանած մարժան[Ն 1]: Կազմակերպությունը մարժայի գումարը ֆինանսավորում է սեփական միջոցներից։

Որպես կանոն` կանխիկ վարկային հաշիվը տրամադրվում է կազմակերպության ընթացիկ ակտիվների (գույքագրման) գանձման միջոցով։ Ստեղծված գրավի տեսակը կարող է լինել կամ հենց գրավ կամ հիփոթեք[4]։

  1. Արժեթղթերի կուրսի տարբերությունը գործարքը կնքելու, կատարելու օրերին, ինչպես նաև գնողի և վաճառողի գների տարբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Зуева, 2007
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ефимова, 2017, Глава 3, пар. 1
  3. Маилян, 2015, последний абзац
  4. «Welcome to India in Business».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր, ավտոռեֆերատներ

Հոդվածներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]