Վարդան Պողոսյան
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բանանց | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 20 հունվարի, 2019: |
Վարդան Գրիգորիի Պողոսյան (մարտի 8, 1992[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Բանանց» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Պողոսյանը սովորել է «Սպարտակի» երկրորդ թիմի մարզական դպրոցում։ Տասնվեց տարեկանում եղել է Մոսկվայի առաջնության լավագույն ռմբարկուների թվում[3]։ Դրանից հետո որոշել է ընդունել Իսպանիայից ստացած առաջարկը։ Մինչև 19 տարեկանը խաղացել է երիտասարդական թիմերում, ինչից հետո պայմանագիր է կնքել «Մուրսիայի» հետ, բայց գրեթե չի ստացել խաղային պրակտիկա ակումբի հիմնակա կազմում՝ հանդես գալով երկրորդ թիմում կամ վարձավճարով[3]։
2014 թվականին Վիկտոր Գոնչարենկոն Վարդան Պողոսյանին հրավիրել է «Կուբան», բայց «Մուրսիայի» ղեկավարությունը նրան ստիպել է մնալ ևս կես տարի՝ մինչև պայմանագրի ավարտը։ 2015 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է մեկ խաղի «Տոսնոյի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության՝ 15-րդ տեղի համար անցկացված խաղին ընդդեմ «Սոկոլի» (1:1, 4:5 11 մետրանոցներով)[4]։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի ակումբ, այն արդեն գլխավորում էր նոր մարզիչ՝ Լեոնիդ Կուչուկը։ Հիմնական թիմի հետ հավաքների մասնակցելուց հետո մարզիչը Պողոսյանին ուղարկել է երիտասարդական կազմ[3]։ Այդ թիմի կազմում Պողոսյանն անցկացրել է ինը խաղ և խփել վեց գոլ[5]՝ այդ թվում ձևակերպելով դուբլ «Կրասնոդարի» իրենց հասակակիցների դեմ խաղում[6]։
2015 թվականի ամռանը «դեղնականաչներն» Անթալիայում անցկացրած հավաքների ժամանակ խաղացել են «Փյունիկի» դեմ․ Պողոսյանը խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, սակայն հայկական ակումբի ղեկավարությունը որոշել է նրան հրավիրել իրենց թիմ։ Տասներկու խաղերում Պողոսյանը խփել է ութ գոլ և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական[3]։
2016 թվականի հունվարին հավաքականի մարզչական շտաբի երաշխավորությամբ Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդովական «Դաչիա»[7], որի հետ կնքել է երկամյա պայմանագիր։ Սակայն Իսպանիայում անցկացվող ձմեռային հավաքների ժամանակ Պողոսյանը կոտրել է ոտքը, և ակումբի չի ցանկացել սպասել ֆուտբոլիստի ապաքինմանը՝ խզելով նրա հետ կնքված պայմանագիրը[3]։ Պողոսյանը վերադարձել է «Փյունիկ»։ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագ։ 2017 թվականի ամռանը հեռացել է ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկի»[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փյունիկ»
- Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2015
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2017
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղերը հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Պողոսյանի գոլերը | Մրցություն | |
1 | 8 հոկտեմբերի, 2015 | Ֆրանսիա | 4:0 | - | Ընկերական խաղ | |
2 | 11 հոկտեմբերի, 2015 | Ալբանիա | 0:3 | - | ԵԱ-2016 նախընտրական խաղեր | |
3 | 8 հոկտեմբերի, 2016 | Ռումինիա | 0:5 | - | ԵԱ-2018 նախընտրական խաղեր |
Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 3 պարտություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «В Испании не видел света в конце тоннеля» // Лента.ру
- ↑ Погосян Вардан - Нападающий
- ↑ «Статистика на сайте РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին. Վերցված է 2019-02-21-ին.
- ↑ «Кубань» победила «Краснодар» в матче молодежных команд // Спорт-Экспресс
- ↑ Վարդան Պողոսյան. Հայաստանի հավաքականի մարզիչները խորհուրդ տվեցին տեղափոխվել «Դաչիա»
- ↑ «Վարդան Պողոսյանը հեռացել է Փյունիկից և հնարավոր է կարիերան շարունակի Մակեդոնիայում». Արմենպրես. 2017 թ․ օգոստոսի 2.
|