Jump to content

Վարդան Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Տիգրանի Դալլաքյան
մարտի 25, 1969(1969-03-25) - հունվարի 31, 1994(1994-01-31) (24 տարեկան)
ԾննդավայրՆոր Հաճն
Մահվան վայրԵղեգնուտ, Շահումյանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԶորամասՆոր Հաճն կամավորական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ (1979-1989) և Արցախյան ազատամարտ` Բերդաձորի ինքնապաշտպանություն, Շահումյանի շրջանի ազատագրական մարտեր
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ
Պարգևներ
Արիության մեդալ և Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից

Վարդան Տիգրանի Դալլաքյան (մարտի 25, 1969(1969-03-25), Նոր Հաճն, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ - հունվարի 31, 1994(1994-01-31), Եղեգնուտ, Շահումյանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող։

Կենսագրություն և մարտական ուղին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Դալլաքյանը ծնվել է 1969 թվականի մարտի 25-ին Նաիրիի շրջանի Նոր Հաճն քաղաքատիպ ավանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

1987 թվականի մայիսի 15-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայությունն անցկացրել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումներում։ 1989 թվականին զորացրվել է և պարգևատրվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով ու կրծքանշաններով։ Աֆղանստանի նախագահի 1988 թվականի մայիսի 15-ի հրամանագրի համաձայն Վարդան Դալլաքյանը պարգևատրվել է «Воину-интер­на­цио­налисту от благодарного афган­ского народа» (Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով։

1989 թվականին աշխատանքի է ընդունվել Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանում։ Միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրական պայքարին։

1990 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։

1990 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը, մասնավորապես Բերդաձորի ամենավտանգավոր կետի` Ծաղկաձոր գյուղի պաշտպանությանը։

Վարդան Դալլաքյանը զոհվել է 1994 թվականի հունվարի 31-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ազատագրման գործողությունների իրականացման ժամանակ` Ղամշլու (Եղեգնուտ) գյուղի մատույցներում։ Նրա աճյունն ամփոփվել է Նոր Հաճնի գերեզմանատանը։

2009 թվականի մարտին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Վարդան Դալլաքյանի անունով։