Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարանասի, Բենարես[1] (անգլ.՝ Varanasi, սանսկրիտ՝ वरणासी, varaṇāsī IAST կամ սանսկրիտ՝ वाराणसी, vārāṇasī IAST
[ʋaːɾaːɳəsiː]) — բառացի թարգմանած՝ նշանակում է «երկու գետերի միջև», Բենարես (անգլ.՝ Benares [bə.naː.rəs]) կամ Բանարաս (անգլ.՝ Banaras, հինդի՝ बनारस, ուրդու՝ بنارس, Banāras
[bənɑːɾəs]) կամ հնագույն անվանումը՝ Կաշի (անգլ.՝ Kashi, հինդի՝ काशी, ուրդու՝ کاشی, Kāśī
[kaː.ʃiː]), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ձախ ափին։ Ունի հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի սրբավայրեր։ հինդուիզմի հետևորդների համար ունի նույն կարևորությունը, ինչ՝ կաթոլիկների համար Հռոմը և հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «հինդուիստների Հռոմ»[2]։ Վերջիններիս տիեզերագիտական համակարգում Վարանասին դիտարկվում է որպես Երկիր մոլորակի կենտրոն։ Միաժամանակ համարվում է բրահմանյան ուսումնականության կենտրոնը[3]։ Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է եղել մշտապես, շարունակաբար, առանց ընդհատումների[4][5]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ Հնդկաստանի ամենահին բնակավայրն է[6][7]։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (17-19-րդ դարերում), Ման Մանդիր պալատը (մոտ 1600) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 308)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|