Վասիլիկի Կալոգերա
Վասիլիկի Կալոգերա հուն․՝ Βίκυ Καλογερά | |
---|---|
Ծնվել է | 1975 Սերես |
Քաղաքացիություն | Հունաստան և ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս, ֆիզիկոս և աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հյուսիսարևմտյան համալսարան[1][2] |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Սալոնիկի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1997) |
Տիրապետում է լեզուներին | հունարեն |
Գիտական ղեկավար | Ronald F. Webbink?[3] |
Եղել է գիտական ղեկավար | Չանգլի Քիմ[3] և Վիվիեն Ռեյմոնդ[3] |
Պարգևներ | |
Կայք | physics.northwestern.edu/people/faculty/core-faculty/vicky-kalogera.html |
Vicky Kalogera Վիքիպահեստում |
Վասիլիկի «Վիկի» Կալոգերա (հունարեն՝ Βασιλική «Βίκυ» Καλογερά, անգլ.՝ Vassiliki «Vicky» Kalogera, 1975, Սերես)[13][14], հույն և ամերիկացի գիտնական-աստղաֆիզիկոս, աստղաֆիզիկական կոմպակտ օբյեկտների (սպիտակ թզուկ, նեյտրոնային աստղ, սև խոռոչ)[15][16] ուսումնասիրման ոլորտում աշխարհի առաջատար փորձագետներից մեկը։ Առանցքային դերակատարություն է ունեցել Ալբերտ Այնշտայնի կողմից կանխատեսված գրավիտացիոն ալիքների բացահայտման գործում[17][18][19]։
Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգի անվան արվեստի և գիտության քոլեջի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի տեղակալ և պրոֆեսոր[20], Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) համահիմնադիր և տնօրեն[21], ինչպես նաև գրավիտացիոն ալիքների որոնմամբ զբաղվող LIGO միջազգային գիտական միության առաջատար անդամ, Մեծ հետազոտության աստղադիտակի (LSST) տնօրենների խորհրդի անդամ։
2008 թվականին «Astronomy» ամսագիրը Կալոգերայի անունն ընդգրկել է «Աստղագիտության ոլորտի լավագույն տասնյակում»[22][23]։ Բազմաթիվ գիտական պարգևների դափնեկիր է։ Ունի 91-ին հավասարազոր H-գործակից և գիտական հոդվածները մեջբերվել են ավելի քան 28 600 անգամ[24]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլիկի Կալոգերան ծնվել է 1971 թվականին Սերես քաղաքում (Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան)[13]։ 1992 թվականին ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան։ 1997 թվականին աստղաֆիզիկայի բնագավառի գիտության դոկտորի աստիճան է ստացել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից։ Հետդոկտորական գիտական հետազոտությունը շարունակել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[25]։
2001 թվականից աշխատում է Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգ քոլեջի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետում՝ հաջորդաբար զբաղեցնելով ասիստենտի (2001-2005), դոցենտի (2005-2009), պրոֆեսորի (2009 թվականից)[22] և ամբիոնի վարիչի տեղակալի (2015 թվականից) պաշտոններ, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) տնօրենի պաշտոնը (2012 թվականից, 2009-2012 թվականներին՝ համատնօրեն)[26]։
Կալոգերայի հետազոտությունները ֆինանսավորվում են Ազգային գիտական հիմնադրամի, ՆԱՍԱ-ի, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանի կողմից[27]։
Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է[28]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ
- Ամերիկյան ֆիզիկական միություն անդամ[29]
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվական - Էննի Կեննոնի անվան աստղաֆիզիկայի մրցանակ[[30]
- 2002 թվական - Գիտության և ճարտարագիտության ոլորտում Դեյվիդ և Լյուսիլ Պակարդովների կրթաթոշակ[31]
- 2004 թվական - Կոտրելի կրթաթոշակ՝ աստղագիտության բնագավառում[32]
- Ազգային գիտական հիմնադրամի CAREER մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[25]
- 2008 թվական - Մարի Գյոպերտ-Մայերի անվան մրցանակ[25][27]
- 2012 թվական - Սիմոնսի կրթաթոշակ`տեսական ֆիզիկայի բնագավառում[33]
- 2016 թվական - Հանս Բետի անվան մրցանակ[29][34]
- 2017 թվական - Մարտին Է․ և Գերտրուդ Ջ. Վալդերովի անվան մրցանակ առաջադեմ գիտական հետազոտությունների համար[15][28]
- 2018 թվական - Դենի Հայնեմանի անվան մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[35][36]
Ընտրված հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- D. W. Kim, G. Fabbiano, V. Kalogera, et al., Probing the Low-Luminosity X-Ray Luminosity Function in Normal Elliptical Galaxies, Astrophysical Journal 652, 1090 (2006).
- Eccentricities of Double Neutron Star Binaries, Astrophysical Journal 652, 540 (2006).
- M. Freitag, P. Amaro-Seoane, and V. Kalogera, Stellar Remnants in Galactic Nuclei: Mass Segregation, Astrophysical Journal 649, 91 (2006)
- J. Sepinsky, V. Kalogera, and K. Belczynski, Are Supernova Kicks Responsible for X-ray Binary Ejection from Young Clusters?, Astrophysical Journal 621, L37 (2005).
- B. Willems, V. Kalogera, and M. Henninger, Pulsar Kicks and Spin Tilts in the Close Double Neutron Stars PSR J0737-3039, PSR B1534+12, and PSR B1913+16, Astrophysical Journal 616, 414 (2004).
- V. Kalogera, et al., The Cosmic Coalescence Rate for Double Neutron Star Binaries, Astrophys. J. Lett. 601, Issue 2, L179 (2004).
- V. Kalogera, M. Henninger, N. Ivanova, and A. R. King, An Observational Diagnostic for Ultraluminous X-Ray Sources, Astrophys. J. Lett. 603, Issue 1, L41 (2004).[16][37]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://orcid.org/0000-0001-9236-5469
- ↑ https://physics.northwestern.edu/people/faculty/core-faculty/vicky-kalogera.html
- ↑ 3,0 3,1 3,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Annie Jump Cannon Award in Astronomy — AAS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/broida.cfm
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/bethe.cfm
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/goeppert-mayer.cfm
- ↑ https://web.archive.org/web/20220321010232/https://www.aaas.org/news/aaas-announces-leading-scientists-elected-2019-fellows
- ↑ https://www.gf.org/announcement-2021/
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/kalogera-vassiliki/
- ↑ https://aas.org/grants-and-prizes/dannie-heineman-prize-astrophysics
- ↑ 13,0 13,1 Γριμάνη, Άννα (23.11.2015). «Βίκυ Καλογερά: Διδάσκει Αστρονομία στους Αμερικανούς». Η Καθημερινή.
- ↑ «Vicky Kalogera Honored For Astrophysics Work». Windy City Greek. 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ 15,0 15,1 «Great distinction for Greek astrophysicist». Ellines.com.
- ↑ 16,0 16,1 «Vassiliki Kalogera». Колледж искусств и наук имени Вайнбергов. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ Fellman, Megan (2017 թ․ մայիսի 1). «Vicky Kalogera receives Walder Research Award». Северо-Западный университет.
- ↑ «Scialog:TDA 2016». Research Corporation for Science Advancement. 2016 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «The Greek scientists in the team that made first direct detection of gravitational waves». Ellines.com.
- ↑ «Faculty». Кафедра физики и астрономии Колледжа искусств и наук имени Вайнбергов Северо-Западного университета.
- ↑ «Associate Members». CIERA.
- ↑ 22,0 22,1 Fellman, Megan (2009 թ․ օգոստոսի 24). «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ Fellman, Megan (2009 թ․ օգոստոսի 24). «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ «h-index of Vassiliki Kalogera». Академия Google.
- ↑ 25,0 25,1 25,2 «2008 Maria Goeppert Mayer Award Recipient». Американское физическое общество.
- ↑ «Vicky Kalogera». LinkedIn.(չաշխատող հղում)
- ↑ 27,0 27,1 Fellman, Megan (2007 թ․ նոյեմբերի 8). «Kalogera Receives Maria Goeppert-Mayer Award». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ 28,0 28,1 «Walder Award». Северо-Западный университет. 2017.
- ↑ 29,0 29,1 «Greek astrophysicist awarded with the Hans Bethe Prize». Ellines.com.
- ↑ «Annie Jump Cannon Award in Astronomy». Американское астрономическое общество.
- ↑ «Vassiliki Kalogera». Фонд Дэвида и Люсиль Паккардов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Awards Database». Research Corporation for Science Advancement. Արխիվացված է օրիգինալից 2018 թվականի նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թվականի մարտի 8-ին.
- ↑ «2012 Simons Fellows Awardees: Theoretical Physics». Фонд Саймонса. Արխիվացված է օրիգինալից 2015 թվականի հունվարի 6-ին. Վերցված է 2018 թվականի մարտի 8-ին.
- ↑ Fellman, Megan (2015 թվականի հոկտեմբերի 21). «Vicky Kalogera Honored For Astrophysics Work». Северо-Западный университет.
- ↑ «Dannie Heineman Prize for Astrophysics». aas.org.
- ↑ Yates, Jon (2018 թ․ հունվարի 10). «Vicky Kalogera wins 2018 Dannie Heineman Prize for Astrophysics». Northwestern.
- ↑ «Vicky Kalogera». Северо-Западный университет.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլիկի Կալոգերա» հոդվածին։ |
|
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սալոնիկի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի աստղաֆիզիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Կին աստղաֆիզիկոսներ
- Հույն աստղագետներ
- Հույն աստղաֆիզիկոսներ
- Հույն կին գիտնականներ
- Հույն ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով