Վայ (Կրետե)
Արտաքին տեսք
Վայ ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Հունաստան |
Կոորդինատներ | 35°15′15″ հս․. լ. 26°15′53″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 200 հեկտար |
Vai Beach Վիքիպահեստում |
Վայ ազգային պարկ կամ Արմավենիների պուրակ (հուն․՝ Φοινικόδασος του Βάι), արգելոցային տարածք՝ ազգային պարկ Հունաստանի Կրետե կղզու արևելքում[1]։
Ընդհանուր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայը գտնվում է Սիտիա քաղաքից 28 կմ և Էթան գյուղից 2 կմ հեռավորության վրա։
Վայ ազգային պարկում աճում են փյունիկյան արմավենիներ, որոնք էնդեմիկ բուսատեսակներ են համարվում Կրետե կղզու համար[2][3]։
Վայ ազգային պարկը համարվում է Եվրոպայի ամենաշատ արմավենիներ ունեցող անտառը։ Այն ընդգրկում է ավելի քան 200 հեկտար ցամաքային տարածք[4]։
Ենթադրվում է, որ արմավենիներն այս գոտում տնկել են փյունիկցիները, ովքեր բնակվել են Իթանեում։ Կա նաև մեկ այլ վարկած, որի համաձայն արմավենիները տնկել են արաբական ծովահենները[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Энциклопедия растений. Финик Теофраста». Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին. Վերցված է 2016-04-04-ին.
- ↑ Пальмовый пляж Ваи
- ↑ The Flora of Crete
- ↑ «ARKive — Cretan date palm videos, photos and facts — Phoenix theophrasti». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Пальмовый лес, пляж Ваи(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայ (Կրետե)» հոդվածին։ |
|